menu
person

Հայտնաբերվել է կեղծված կարագ. ՍԱՊԾ (ֆոտո)

 


 

   news.am

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ում իրականացվող պետական վերահսկողության շրջանակներում տեղեկացել է, որ ընկերությունն արտադրում է «Կրեստյանկա» ապրանքանիշի միայն 200 գրամանոց բուսասերուցքային կարագ՝  ՏՊ AM  50645171.8011-2017 տեխնիկական պայմանների համաձայն, ունի նաեւ ԵԱՏՄ համապատասխանության հայտարարագիր:

Ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա, սակայն, ՍԱՊԾ-ն փետրվարի 22-ին շուկայում հայտնաբերել է 1.03  կգ փաթեթավորմամբ «Կրեստյանկա» քաղցրասերուցքային կարագ, որի վրա որպես արտադրող կրկին նշված է եղել «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ն: ՍԱՊԾ տեսուչների կողմից հայտնաբերված նմուշը արտաքին շերտի վրա ունեցել է բորբոսի հետքեր:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 1.03 կգ քաշով կարագը, համաձայն տնտեսավարողի հայտարարության, չի հանդիսանում «Ինտեր Պրուդ» ՍՊԸ-ի արտադրանքը՝  իրացման ցանցերի պատասխանատուներին հորդորում ենք  ձեռնպահ մնալ այն վաճառելուց եւ առկա խմբաքանակների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցել վերահսկող մարմնին: Սպառողներին նույնպես հորդորում ենք չգնել «Կրեստյանկա» ապրանքանիշի կարագը եւ այն իրացման ցանցում նկատելու դեպքում տեղեկացնել ՍԱՊԾ-ին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010 206040 հեռախոսահամարով:

Ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ շուկայում առկա խմբաքանակները հայտնաբերելու ուղղությամբ, որոնց մասին կտեղեկացնի լրացուցիչ:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (23.02.18) | Հեղինակ: news.am W
Դիտումներ: 858 | Տեգեր: ՍԱՊԾ, կեղծված, հայտնաբերվել, կարագ., (ֆոտո) | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *