" />
close

Բանանով և շոկոլադով այս տորթը պատրաստվում է առանց թխելու. Հիանալի բաղադրատոմս




 

   


Բաղադրիչներ

  • 100 գր թխվածքաբլիթ
  • 50 գր կարագ

Միջուկ

  • Բանան՝ 2, 3 հատ
  • Յոգուրտ կամ թթվասեր՝ 400 մլ
  • Կաթ՝ 100մլ
  • Շաքարի փոշի՝ 6 թ/գ
  • Կակաո՝ 3 թ/գ
  • Դոնդող (ժելատին)՝ 10 գր

Պատրաստման եղանակը

Բացե՛ք դոնդողը սառը ջրով և թողե՛ք, որ ուռչի:

Թխվածքաբլիթը ջարդե՛ք և բլենդերով մանրացրե՛ք:

Մանրացրած թխվածքաբլիթը տապակե՛ք կարագով:

Զանգվածը լցրե՛ք տարայի մեջ և դրե՛ք սառնարանի մեջ, թողե՛ք, որ սառչի:

Կաթսայի մեջ լցրե՛ք կաթը, ժելատինը, շաքարավազը, կակաոն: Հետո այն տաքացրե՛ք մինչ զանգվածը դառնա համասեռ:
Եռացնել պետք չէ: Կաթսան վերցրե՛ք կրակից և ավելացրե՛ք թթվասերը:

Բանանները կեղևազրկե՛ք և կտրե՛ք հավասար մասերի, հետո դրե՛ք զանգվածի վրա:
3-4 ժամով դրե՛ք սառնարանում:

Բարի ախորժակ




Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Խոհանոց | Ավելացրեց: Kiss.am (26.03.18) Դիտումներ: 1045 | Տեգեր: Այս, բաղադրատոմս, շոկոլադով, պատրաստվում, Առանց, թխելու., հիանալի, տորթը, Բանանով | Վարկանիշ: 0.0/0