close

Ժողովրդական հիանալի միջոց ստոմատիտի դեմ




 

   

Takprosto.cc

Ստոմատիտը բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումն է, որն արտահայտվում է լեզվի, այտերի կամ լնդերի վրա ցավոտ խոցերի տեսքով: Այս հիվանդությունը կարող է ի հայտ գալ ցանկացած տարիքում, իսկ դրա պատճառները կարող են լինել շատ տարբեր՝ սկսած լորձաթաղանթի վնասվածքից, մինչև սխալ հիգիենան ու իմունային համակարգի արձագանքը մակաբույծների առկայությանը:


Ինչպես արագ բուժել ստոմատիտը

Ստոմատիտի խնդրին երբևէ բախված մարդիկ գիտեն, որ խոցի առաջացումից հետո մինչև սարսափելի ցավոտ զգացողությունների ի հայտ գալը որոշ ժամանակ է անցնում, ինչը հնարավորություն է տալիս ժամանակին համապատասխան միջոցները ձեռնարկելու համար:

Takprosto.cc-ն ներկայացրել է մի միջոց, որը կօգնի արագ ազատվել այս հիվանդությունից: Բերանի խոռոչում փոքրիկ սպիտակ խոց հայտնաբերելու դեպքում պետք չէ անտեսել այն: Այս մեթոդը հատկապես օգտակար կլինի ծնողների համար, քանի որ ստոմատիտը հաճախ առաջանում է նաև երեխաների մոտ:

 

Բաղադրությունը.

·         1 թեյի գդալ աղ, 

·         300 մլ եռացրած ջուր, 

·         ¼ կիտրոն:

 

Օգտագործման եղանակը.

Աղը լուծել 200 մլ տաք ջրում և օրվա ընթացքում կարատել ողողումներ այդ լուծույթով: Երեկոյան հարկավոր է մնացած 100 մլ ջրին ավելացնել ¼ կիտրոնի հյութը և խմել այն (առանց շաքարավազի):

Այս պրոցեդուրան կատարելու դեպքում արդեն առավոտյան հիվանդությունն ամբողջությամբ բուժված կլինի, սակայն վստահության համար կարելի է կատարել աղաջրով ևս մի ողողում:



Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Օգտակար | Ավելացրեց: Kiss.am (03.05.17) | Հեղինակ: Takprosto.cc W Դիտումներ: 2413 | Տեգեր: ժողովրդական, դեմ, ստոմատիտի, միջոց, հիանալի | Վարկանիշ: 0.0/0