close

Կանանց մոտ կրծքի և որովայնի ստորին հատվածի ցավերի առաջացման հիմնական պատճառները




 

   


Բոլոր կանայք էլ կյանքում գոնե մեկ անգամ բախվել են որովայնի ստորին հատվածի և կրծքի ցավերին: Բոլորն էլ գիտեն կանանց դաշտանային ցիկլի մասին, որը օգնում է նրանց հղիանալ և երեխա ունենալ: Սակայն ոմանց մոտ դաշտանը բավական ցավոտ է լինում, ինչը կարող է պայմանավորված լինել սառը սննդամթերք օգտագործելու, մրսելու և եղանակին համապատասխան չհագնվելու սովորությամբ

Կրծքի և որովայնի ստորին հատվածի ցավերը շատերին են ծանոթ, սակայն առանց խնդրի առաջացման հստակ պատճառն իմանալու չի կարելի որոշել, թե ինչով է այն պայմանավորված: Գոյություն ունեն որոշակի գործոններ, որոք կարող են նպաստել այդ խնդիրների առաջացմանը: Օրինակ՝ նման ախտանշաններ կարող են առաջանալ դաշտանից մի քանի օր առաջ:

Բնական երևույթ է, որ կնոջ կուրծքը կարող է մեծանալ և դառնալ ավելի զգայուն, սակայն դրա հետ մեկտեղ ի հայտ են գալիս նաև տհաճ զգացողություններ որովայնի հատվածում, ինչը խոսում է այն մասին, որ արգանդը լարված է և պատրաստվում է դաշտանին: Օվուլյացիայի ժամանակ ցավոտ զգացողությունները պայմանավորված են լինում նրանով, որ ձվաբջջի զարգացման ժամանակ ֆոլիկուլը պայթում է և տեղի է ունենում ձվազատում:

Ոմանց մոտ ձվազատման շրջանն անցնում է բացարձակապես աննշան, սակայն այն աննկատ չի մնում՝ որովայնի ցավի և ոչ մեծ քանակությամբ անգույն արտադրության շնորհիվ: Դաշտանի առաջին օրերին շատերի մոտ առաջանում են տհաճ զգացողություններ, որոնք սովորաբար անհետանում են դաշտանի ավարտին:

Պարբերաբար ի հայտ եկող ցավը հիվանդության նշան է

Դաշտանային ցավերը կարող են բնական երևույթ լինել, սակայն ամեն դեպքում հարկավոր է ուշադիր լինել: Օրինակ՝ կրծքի ու որովայնի ստորին հատվածի ցավի պատճառ կարող է հանդիսանալ էնդոմետրիոզը, որի դեպքում ցավը կրում է մշտական բնույթ և պայմանավորված չի լինում դաշտանային ցիկլով:

Այս հիվանդության դեպքում կարող է խանգարվել նաև դաշտանային ցիկլը: Այս դեպքում հարկավոր է անպայման խորհրդակցել բժշկի հետ և հանձնել համապատասխան անալիզները, քանի որ ժամանակին չբուժելու դեպքում էնդոմետրիոզը կարող է հանգեցնել անպտղության:

Բացի այդ, որովայնի ցավը կարող պայմանավորված լինել նաև միզասեռական համակարգի հիվանդություններով: Գոյություն ունեն բազմաթիվ վարակներ ու բորբոքային գործընթացներ, որոնք նման ախտանշաններ են առաջացնում: Եթե տհաճ զգացողությունները կապված են գոտկատեղի հետ, ապա, ամենայն հավանականությամբ, խոսքը երիկամների հիվանդությունների մասին է:

Հարկ է հիշել, որ նույն ախտանշանները կարող են խոսել տարբեր հիվանդությունների մասին, ուստի ոչ մի դեպքում չի կարելի ինքնուրույն փորձել ախտորոշել: Միայն մասնագետի մոտ բուժզննում անցնելը ցույց կտա օրգանիզմի ընդհանուր վիճակը:

Բացի այդ, կրծքի ու որովայնի ցավերը, կրծքի զգայունությունն ու չափի փոփոխությունը կարող են լինել նաև հղիության նշան, քանի որ հենց այս «ախտանշաններով» են ընթանում հղիության առաջին շաբաթները:

Հարկ է նաև նշել, որ որովայնի ցավը կարող է պայմանավորված լինել աղիների հիվանդություններով: Օրինակ՝ նման ախտանշաններ կարող են առաջանալ հասարակ դիսբակտերիոզի ժամանակ:

Կրծքի ու որովայնի ստորին հատվածի ցավերը կարող են պայմանավորված լինել տարբեր խնդիրներով, ուստի ինքնուրույն ախտորոշելու և ինքնաբուժությամբ զբաղվելու դեպքում դրանք կարող են էլ ավելի խորանալ ու բարդանալ: Սա է պատճառը, որ նման ախտանշանների դեպքում բժիշկները խորհուրդ են տալիս անմիջապես բուժզննում անցնել, որը ցույց կտա, թե ինչ բուժում է հարկավոր, կօգնի չսխալվել և էլ ավելի չվատացնել վիճակը:
 

Սկզբնաղբյուրը:

Դուրդ եկա՞վ նյութը. Աջակցիր կայքին, սեղմիր

Ժամանց եւ Տեղեկատվություն. Hayk Blbulyan

Առնչվող նյութեր


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ
Կատեգորիա: Գեղեցկություն և առողջություն | Ավելացրեց: Kiss.am (25.01.18) Դիտումներ: 1213 | Տեգեր: առաջացման, ցավերի, հատվածի, կրծքի, մոտ, պատճառները, Կանանց, որովայնի, հիմնական, ստորին | Վարկանիշ: 0.0/0