Խառը հումոր 3

 
- Երբ Ադամի թուփը ընկավ:
***
Մի աղջիկ մտնում է ատամնաբուժի մոտ:
- Բժիշկ, բժիշկ, ես վախենում եմ... Անգամ չգիտեմ` ինչն է ավելի ցավոտ, ատամ քաշելը, թե ծննդաբերելը...
- Դե, արագ կողմնորոշվեք, որ ես իմանամ բազկաթոռը ինչ անկյան տակ դնեմ:
***
Հայրը տան դիմաց նստած հանգստանում է, գարեջուր խմում: Երեխան լացելով գալիս է մոտը.
- Պապ, Պապ, ինձ տատին կծեց...
Հայրը` առանց երկար մտածելու.
- Լավ արեց: Քեզ ով էր խնդրում մատդ վանդակը մտցնեիր:
***
Մսավաճառին ընդունում են ծննդատուն գործի, որ նորածիններին կշռի... Մի երիտասարդ զույգ նորածնին բերում է այս մսավաճառի մոտ, որ կշռի: Մսավաճառը գնում է, տասը րոպեից վերադառնում`
- Կիլո, երկու հարյուր գրամ առանց ոսկոր:
***
Ապարանցին գնում է աղջիկ ուզելու , աղջկա հայրն ասում է`
- Մինչև աղջկաս "կրակադիլի սապոգ” նվեր չտաս, համաձայնությունս չեմ տա ձեր ամուսնությանը:
Ապարանցի տղան գնում է Աֆրիկա ու մի 3 ամիս չի երևում...
Հայրը ասում է` Գնամ, տեսնեմ` ուր է կորել:
Գնում, տեսնում է` տղան մի գետի մոտ կանգնած հերթով կոկորդիլոսներին հանում է, տեսնում` "սապոգով” չեն, գցում է տեղը:
Հայրն ասում է.
- Այ տղա, պետք ա ձմռանը գաս, թե չե ամռանը ո՞վ ա սապոգ հագնում:
***
Հայն ընկնում է դրախտ, տեսնում` մեկը քթեր է բաժանում: Մոտենում, հարցնում է` Ինչ արժի: Պատասխանում են` Ձրի է:
Ասում է`
- Դե որ ձրի ա, ինձ մի հատ էն մեծերից տվեք:
***
Դժոխք-դրախտ խաչմերուկում մարդիկ կանգնած են: Մեկին հարցնում են` Զոքանչ ունեցել ես: Ասում է` Այո:
Պատասխանում են`
- Դե գնա դրախտ, դու արդեն ահագին տանջվել ես:
Հայն էլ այդքանը որ լսում է, երբ իրեն են հարցուփորձ անում, պատասխանում է`
- Ես էլ մեկի տեղը երկու զոքանչ եմ ունեցել:
- Դե ուրեմն` գնա դժոխք, քեզ այնտեղ դրախտ կթվա:
***
Մեկը զանգում է 555555.
- Քույրիկ ջան, շատ եմ խնդրում, կզանգե՞ք շտապ օգնություն, մատս մնացել է 5-ի մեջ:

- Լավ կլիներ` քո փոխարեն սատանայի հետ պսակվեի:
- Բայց չէ որ մոտ ազգականների հետ չեն ամուսնանում:
***
Գիշերվա կեսին անկողնում կինը` ամուսնուն.
- Սիրելիս, վերցրու ինձ…
Ամուսինը.
- Ես դեռ ոչ մի տեղ չեմ պատրաստվում գնալ:
***
- Կարելի՞ է դպրոցական տարիքի երեխայի հետ խոսել սեքսի մասին:
- Ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է. ամեն անգամ մի նոր բան ես սովորում...
***
- Ո՞վ է ամուսինը:
- Սիրեկանի օգնականը` տնտեսական գծով:
***
- Ինչի՞ մասին է մտածում կողոպտիչը:
- Թալանել բանկն ու այնտեղ թողնել զոքանչի մատնահետքերը:
***
- Ինչու՞ են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ:
- Որովհետեւ նրանք զոքանչ չեն ունենում:
***
- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
- Երկզոքանչությամբ:
***
- Ի՞նչ անել, եթե օտարալեզու երազներ ես տեսնում:
- Քնել թարգմանչուհու հետ:
***
- Կինս ուզում է նիհարել և հիմա ձիու վրայից չի իջնում:
- Եվ արդյունքն ինչպիսի՞ն է:
- Մի շաբաթում ձին 10 կգ քաշ է կորցրել:

Հոլիվուդյան մի կինոաստղի հարցնում են.
- Որտեղի՞ց եք գնել այս ինքնատիպ մանյակը:
-Օ~, սա թանկագին հուշ է ամուսիններիս մասին:
- Ամուսինների՞:
- Այո: Մի՞թե չեք նկատում, որ մանյակը պատրաստված է նշանադրության մատանիներից:
***
Ծրագրավորողը փողոցում տեսնում է աղջկա`
- Բարև Ձեզ, Դուք e-mail ունեք:
- Ոչ, ինչու:
- Ափսոս, կարող էինք ծանոթանալ
***
Եզդին ասում է.
- Էս հայերը Բաքուն սարքեցին, տվեցին ադրբեջանցիներին, Թիֆլիսը սարքեցին, տվեցին վրացիներին, բա Երևանն ինչի չեն տալիս մեզ:
***
Կարտոֆիլը զանգում է ձեթին, ասում ` Արի գնանք դիսկոտեկ, մի քիչ տժժանք:
***
Հոլանդիայում երեխա է ծնվում, ծնողներին հարցնում են.
- Տղա է, թե՞ աղջիկ:
- Դե, կմեծանա ինքը կորոշի:
***
Քյավառցին ոսկե ձկնիկ է բռնում: Ոսկե ձկնիկն ասում է
- Մի ցանկություն ասա:
Քյավառցին ասում է`
- Ամբողջ Սևանը արաղ սարքիր:
Ոսկե ձկնիկը սարքում է: Քյավառցին գնում, ընկերոջը պատմում: Ընկերը`
- Գյա, հիմար ես: Գոնե սպիրտ ասեիր, ջրով կբացեինք:

- Բարի լույս քյավառցիներ, անուշ եղավ:
***
Քյավառցուն հարցնում են.
- Ինչ տարբերություն կա հարսանիքի և թաղման միջև:
- Թաղմանը մե խոգի պակաս ա խմում:
***
Ադամը Եվային հարցնում է.
– Շորերս ու՞ր են։
– Տոլմա եմ փաթաթել,– ժպտալով պատասխանում է Եվան։
***
Ամերիկացիները 90-ականներին գալիս են ծանոթանալու հայկական դպրոցների վիճակին: Մտնում են դասարաններ, նայում: Նրանցից մեկը հարցնում է.
– Դուք դպրոցում համակարգիչներ օգտագործում եք:
– Իհարկե: Առաջին դասարանից:
Մտնում են դասարան, տեսնում` լուսամուտագոգին չորս համակարգիչ է դրված:
Ուսուցչուհին ասում է.
– Վարդանիկ, վերցրու մի համակարգիչը և դիր սեղանին: Երեխաներ, քանի համակարգիչ մնաց լուսամուտի գոգին…
***
Երիտասարդ ծնողներն իրենց նորածին որդուն բերում են բժշկի մոտ: Վերջինս նայում է և ասում.
– Ինչ գեղեցիկ երեխա ունեք:
– Դուք այդ խոսքերը, երևի, ասում եք բոլոր նորաթուխ ծնողներին:
– Ոչ, միայն նրանց, ում երեխաներն իրոք գեղեցիկ են:
– Իսկ մյուսներին:
– Մյուսներին ասում եմ. "Ձեր երեխան ձեզ շատ նման է”:
***
Որդին հարցնում է հորը, թե որտեղից է ինքը: Հայրը, կարմրելով, կմկմալով, շրջանցելով ամենանուրբ պահերը, ամեն ինչ բացատրում է և հարցնում.
– Հասկացա՞ր, որդիս:
Ապշահար տղան.
– Պարզվում է` բավականին հետաքրքիր է: Իսկ երբ մեր դասարանի Արմենն էր նույն հարցը
տվել իր հայրիկին, նա պարզապես պատասխանել էր. "Վարդենիսից”:

- Գնանք ինձ մոտ. ծնողներս մի քանի օրով քաղաքից դուրս են գնացել: Կնստենք, թեյ կխմենք:
- Լավ, բայց սպասիր մտնեմ դեղատուն, թեյի համար որոշ բաներ առնեմ, գամ:
***
Երիտասարդը ընկերուհուն.
- Հիմա ի՞նչ, չես ուզում հետս ամուսնանալ:
- Չէ: Իմ ընտրյալը պետք է լինի խիզախ ու հնարամիտ:
- Իսկ դու արդեն չե՞ս հիշում, թե ինչպես քեզ փրկեցի, երբ խեղդվում էիր:
-Հա, դու խիզախ ես, բայց դա չի նշանակում, որ հնարամիտ էլ ես:
- Իսկ ի՞նչ ես կարծում, նավակն ո՞վ շրջեց,- բազմանշանակ ժպտում է երիտասարդը…
***
Զրուցում են լավատեսն ու հոռետեսը.
Հոռետեսը.
-Գրո՛ղը տանի: Օրերն ինչպես են թռչում… Աչքդ թարթում ես՝ ամիսն անցավ…
Լավատեսը.
- Ըհը՛, նորից աշխատավարձի օրն է:
***
- Մա՛մ, վաղը ստուգողական ունեմ:
- Դե արի իրար հետ կրկնենք: Ո՞րն է Գերմանիայի մայրաքաղաքը:
- Բեռլինը:
- Իսկ Ֆրանսիայինը:
- Բեռլինը:
- Ռուսաստանինը:
- Բեռլինը: Մա՛մ լավ էլի, ավելի բարդ բաներ հարցրու՛…
- Լեհաստանի մայրաքաղա՞քը…
- Բեռլինը:
- Ապրես: Ի՜նչ խելացի ես Ադոլֆ…
***
Սենյակի դուռը բացվում է, և վազելով ներս է մտնում մի երիտասարդ:
- Բարև պա՛պ…
Համակարգչից առանց կտրվելու ծրագրավորող հայրը հարցնում է.
- Էս որտե՞ղ էիր թրև գալիս, այ բոշա:
- Բանակում էի պապ…

***
Երջանկությունը բոլորին էլ այցելում է, ուղղակի մեզ փոքր տարիքից սովորեցրել են, որ անծանոթների առաջ դուռը չբացենք:
***
- Մամ, ինչու են հարսները սպիտակ շոր հագնում:
- Որովհետև դա նրանց կյանքի ամենաերջանիկ օրն է:
- Իսկ ինչու են փեսաները սև շոր հագնում…
***
Մեկը զարմացած հարցնում է բաժակակից ընկերոջը.
- Էս ինչ նորություն է, ինչու ես օղին ձողիկով խմում:
- Երեկ բժշկի մոտ էի, ասաց, որ բաժակից հեռու մնամ:
***
Կինը տրտնջում է ամուսնու մոտ.
- Հարսանիքից առաջ դու ինձ կոչում էիր "Իմ արև”, իսկ հիմա ամբողջ երեկոն գարեջրատանն ես անցկացնում:
- Ամեն ինչ ճիշտ է. արևից շոգում ես, շոգից` ծարավում…
***
Լեփ-լեցուն ավտոբուսում հանկարծ լսվում է մի բորբոքված ձայն.
- Ժամանակակից երիտասարդությունը մի գրոշի հարգանք չունի մեծերի նկատմամբ:
- Չեմ հասկանում, դուք ինչ եք ուզում,- հարցնում է ուղևորներից մեկը:- Չէ որ հենց մի րոպե առաջ մի երիտասարդ իր տեղը զիջեց ձեզ:
- Զիջեց, հետո ինչ: Ես նստած եմ, իսկ կինս ոտքի վրա է:

- Այո,- համաձայնում է վարսավիրը, բայց այն օրվանից սկսած դուք միանգամայն անտեղյակ եք վերջին լուրերից:
***
Ամերիկյան տուրիստները ջրի վրա լողում են գոնդոլներով…
- Սա Հռոմն է, թե Վենետիկը,- հարցնում է տիկին Սմիթն ամուսնուն:
Ամուսինը նայում է շրջագայության ծրագրին ու ասում.
- Այսօր հինգշաբթի է, ուրեմն` սա Վենետիկն է:
***
Շաբաթաթերթի նամակների բաժինը մի նամակ ստացավ հետևյալ բովանդակությամբ.
"Ես 19 տարեկան եմ: Կիրակի օրը տուն վերադարձա գիշերվա ժամը 2-ին: Մայրս դրա համար սոսկալի աղմուկ սարքեց: Արդյոք ես որևէ վատ բան արել եմ”:
Խմբագրությունը պատասխանեց. "Աշխատեք հիշել”:
***
Ուղեկցողը ամերիկյան տուրիստներին բացատրում է.
- Խնդրում եմ, ուշադրություն դարձրեք, աջ կողմում մեր դիմաց միջնադարյան սքանչելի դղյակ է:
- Իսկ դա ինչ կինոֆիլմի համար է կառուցվել,- հարցնում է տուրիստներից մեկը:
- Ինչ եք ասում, դա կառուցված է 14-րդ դարում:
- Այ դա հիանալի է, ուրեմն` այն ժամանակ էլ է կինո եղել:
***
Հոգեբույժի մոտ են բերում մի փոքրիկ տղայի` որոշելու համար նրա մտավոր զարգացումը:
Բժիշկը մի քանի ստուգողական հարց է տալիս.
- Դու քանի ականջ ունես:
- Երկու,- պատասխանում է տղան:
- Իսկ քանի ձեռք ունես:
- Երկու:
- Իսկ կատուն ինչպես է բղավում:
Տղան դառնում է այդտեղ կանգնած հորը և ասում.
- Հայրիկ, միթե այս տխմարը իր կյանքում կատու չի տեսել:

Եկվորներից մեկը հարցնում է.
- Ասացեք, խնդրեմ, ով է ձեզ մոտ խոսում այդքան լեզուներով:
- Հյուրերը,- ասում է հյուրանոցի տերը:
***
- "Եվ այդ ժամանակ ամուսնանում են”,- վերջացնում է տատիկն իր հեքիաթը:
- Տատիկ, այդ ինչու միշտ հեքիաթը վերջանում է, հենց որ սիրողները ամուսնանում են:
- Երբ մեծանաս, ինքդ կիմանաս,- քրթմնջում է տատիկը:
Ընտրությունների ժամանակ ապարանցուն հարցնում են` Ում ես ընտելու: Պատասխանում է.
- Լևոնին
- Բա ինչու
- Լևոնի ժամանակ հերս ողջ էր:
***
Ապարանցին գնում է խաղատուն, սեղանները իրար է միացնում, նոր է խաղում:
***
Երկու մոծակ թռչելիս են լինում: Հանկարծ մեկն անսպասելի ընկնում է.
- Ընկեր, էդ ինչու ընկար, ինչ պատահեց:
Մյուսը`
- Աչքս ճանճ ընկավ:
***
Ապարանցի երեխան հոր հետ բեռնասայլով գործ անելիս է լինում, քշում են ճանապարհով: Մի "Համեր” են տեսնում…
- Պապ, էս ում "Համերն” ա:
- Դե, մի իշու տղունը կլնի էլի:
Առաջ են շարժվում: Շուտով մի ուրիշ "Համեր” էլ են տեսնում:
Տղան` Պապ, բա սա ումն ա:
Հայրը նորից` Դե մի իշու տղունը կլինի:
Մի քիչ քայլելուց հետո որ երրորդ "Համերն” է դիմացները դուրս գալիս, տղան ասում է.
- Ոնց կուզեի էս էշի տղեքից մեկն էլ ես լինեի:

- Պահո՜, մնացի էստեղ:
***
Ապարանցին դուրս է գալիս պատշգամբ, որ իրեն գցի: Հարցնում են`
- Ախպեր ջան, ինչ է եղել: Ինչու ես քեզ գցում:
Պատասխանում է.
- Լիֆտը չի աշխատում:
***
Ապարանցիք կուսակցություն են բացում, անունը դնում են "ԷԷԿ” (Էշերի Էշական կուսակցություն):
***
Ապարանցին մորը ասում է` "չիշիկ ունեմ”: Մայրը պատասխանում է` "Մարդ կա էդ էլ չունի”:
***
Ապարանցու երեխան հորը հարցնում է`
- Պապ, ինչու են մեզ "էշ” ասում:
Հայրը`
- Էլի էշ-էշ բաներ դուրս տվիր:
***
Ապարանցին նոր երեխա է ունենում… Հինը գցում է զիբիլը:
***
Ապարանցին գնում է պատերազմ, էշին էլ հետն է տանում: Հարցնում են` "Ինչու ես հետդ տանում”: Պատասխանում է`
- Որ խփեն, արյուն տվող լինի:

- Սպասում եմ, հանգիստ լողացիր:
***
Դևը հանդիպում է էշի վրա նստած մի ապարանցու: Հարձակվում է էշի վրա, ուտում: Հետո որոշում է` մի քիչ քնի, նոր ապարանցուն ուտի:
Քնում, զարթնում է, ապարանցուն է հասնում: Սա էլ`
- Դև, այ դև, բայց ախր ինչու սկզբից էշին կերար, ինձ չկերար:
Դևը`
- Որ սկզբից քեզ ուտեի, էշը կփախչեր:
***
Ապարանցուն բռնաբարում են, նույն դիրքով մնում է, մինչև "ԱՊՊԱ”-ն գա:
***
Չամիչը նայում է հայելուն, հառաչանքով ասում` Երանի խաղող օրերս…
***
Երկու զրո քայլում են, տեսնում են դիմացից մի հատ վեց է գալիս: Մեկը մյուսին ասում է`
- Մեռածին նայի, չոլկա ա կտրել:
***
Ադամը Եվայի աչքերը փակում է: Եվան ասում է` Գագո, դու ես…
***
Ինքնաթիռով թռչում են հայը, վրացին և պարսիկը: Անձնակազմից ասում են` ով որևէ բան ունի, որ իրենց երկրում շատ կա, դուրս շպրտի: Վրացին գցում է պուրի հացը, պարսիկը` գորգը, իսկ հայը… պարսիկին:
***
Գժանոցի երեք գժեր որոշում են գիշերը ցանկապատի վրայով փախչել: Երեկոյան կողմ նրանցից մեկը տագնապած գալիս է: Ասում են` Ինչ է պատահել, ինչու ես խառնվել: Պատասխանում է.
- Քաշվեցինք, "զաբոռները” հանել են:
***
Ապարանցու տան "գլազոկի" տակ գրված է 2 մեգապիքսել:
***
Օձն ու ոզնին ամուսնանում են, փշալար է ծնվում:
***
Վիճում են բժիշկը, ճարտարապետն ու քաղաքական գործիչը, թե իրենցից ում մասնագիտությունն է ամենահինը:
- Աստված Ադամի կողքից ստեղծեց Եվային: Դա հո՞ վիրահատական միջամտություն էր,- ասում է բժիշկը:
- Այո, բայց մինչ այդ Աստված քաոսից ստեղծեց երկիրը,- ասում է ճարտարապետը:
- Իսկ ով էր ամենասկզբում քաոս առաջացրել,- հպարտորեն վրա է բերում քաղաքագետը:
***
- Դու ում ես սիրում՝ գեղեցիկ, թե խելացի կնոջ,- հարցնում է կինը:
- Ոչ մեկին, ես քեզ եմ սիրում,- պատասխանում է ամուսինը:
***
- Հայրիկ, բոլոր հեքիաթներն են սկսվում "լինում է, չի լինում” խոսքերով
- Չէ, բալես,ամենալավ հեքիաթները սկսվում են "Եթե ընտրություններում դուք ձեր ձայնը տաք ինձ” խոսքերով:

- Դա գաղտնիք է...
- Լավ էլի, գոնե առաջին երեք թիվն ասա...
***
Կադրերի բաժնում:
- Բարև ձեզ: Ես աշխատանքի հարցով եմ:
- Օդնոկլասնիկի կայքը ձեզ ծանոթ է:
- Այո, իհարկե:
- Ցտեսություն:
Հայտարարություն
Նոր հեռուստանախագծի հաղթողը կստանա 2000 դոլար յուրաքանչյուր ամիս, մինչև կյանքի վերջը:
Հ. Գ. Կյանքի վերջը որոշում է հեռուստանախագծի հովանավորը:
***
Հոգեբանության դասախոսը բացատրում է.
- Աղջկան դեպրեսիայից հանելու լավագույն ձևը համբույրն է:
- Պրոֆեսո'ր, իսկ աղջկան ինչպես կարելի է հասցնել դեպրեսիայի:
***
Եվան Ադամին հարցնում է:
- Ադամ դու ինձ սիրում ես:
Ադամը`
- Հա, բա էլ ում սիրեմ:
***
Տնօրենը քարտուղարուհուն հանձնարարում է աշխատակիցներին շտապ հրավիրել խորհրդակցության.
- Հեռախոսով,- հարցնում է քարտուղարուհին:
- Չէ, օդնոկլասնիկով, այդպես ավելի արագ կլինի…
***
Պոլոզ Մուկուչը գնում է ատամնաբույժի մոտ.
- Բժիշկ ջան, ատամս կցավա:
Բժիշկը փորձում է կատակել.
- Բա էդ հասարակ բանի համար բժշկի մոտ գուկա՞ն: Իմ ատամը որ ցավում է, կնոջս համբուրում եմ, անմիջապես անցնում է:
- Կնիգդ տունը կեղնի՞, - հարցնում է Մուկուչն ու ոտքի ելնում:
***
Զոքանչը, փեսան, կինը նստած հաց են ուտում.
Զոքանչը ճփճփացնելով է ուտում, փեսայի նյարդերը չեն դիմանում, ու մի հատ զոքանչի դեմքին հասցնում է:
Հաջորդ օրը դարձյալ նստած հաց ուտելիս են լինում: Զոքանչն` արդեն խելոքացած, ոչ մի ավելորդ ձայն չի հանում:
Փեսան չի դիմանում ու մի հատել է հասցնում զոքանչի դեմքին:
Զոքանչը զարմացած հարցնում է, թե այս անգամ ինչ էր արել:
- Որ հիշում եմ` էն անգամ ոնց էիր ճփճփացնում, ներվերս խախտվում են,- վրա է բերում փեսան:
***
Փեսան զոքանչի հետ կռվից հետո դիմում է որդուն`
- Բալես, մի հատ գնա տատիկի շրթունքների կրեմը բեր:
- Ի±նչ կրեմ:
- Վրան գրված է "Момент”:
***
Հայը, ռուսը, վրացին ու իտալացին մեքենայով տեղ են գնում: Մեկ էլ հայը աջ է քաշում, կանգնեցնում մեքենան ու իտալացուն դուրս շպրտում` ասելով.
- Գնա էստեղից, դու ամբողջ անեկդոտը փչացնում ես:
***
Ապարանցին գնում է աչքի բժշկի մոտ, ասում.
- Բժիշկ աչքիս փորս ցավում ա:
***
Ապարանցիները լսում են, որ Երևանում ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ հիվանդանոց կա, գնում են, իրենց մոտ ԲԱՐԳԱՎԱՃ հիվանդանոց են բացում:

- Մեղրամսի ժամանակ ես էլ էի ձեզ հետ:
Հայրը պատասխանում է.
- Գնալուց ինձ հետ էիր, գալուց մամայիդ:
***
Ապարանցին "Միլիոնատեր” հեռուստախաղն է խաղում:
"Զանգ ընկերոջ” ծառայությունից է օգտվում ու հարցնում.
- Վալոդ, 50-50-ին դիմեմ, թե դահլիճի օգնությանը:
***
Կինը` ամուսնուն.
– Սիրելիս, երեկ ինձ այնքան հաճոյախոսություններ ասացիր: Նման բան քեզնից երբեք չէի լսել:
– Կներես, հարբած էի:
***
– Մամ, Հարութն ասաց, որ ես հիանալի աղջիկ եմ: Կարելի է այսօր նրան հրավիրեմ մեր տուն:
– Պետք չի: Թող շարունակի այդպես մտածել:
Խառը հումոր 3 թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی
Աղբյուրը: http://www.erkusov.com/NKAR/2yy17is-1-.png