Խառը անեկդոտներ 2

Դեբիլիկը փողոցում կանգնած է լինում, մայրը վերևից կանչում է.
- Տղա ջան, փողոցից դուրս արի, կընկնես մեքենայի տակ, շորերդ կկեղտոտես...
* * *
- Հայրիկ, ոչխարները ամուսնանու՞մ են:
- Եթե ուզում ես իմանալ, հենց միայն նրանք են ամուսնանում ...
* * *
Ինչպե՞ս է ձեր ամուսինը: Առաջվա նման լուսնոտությա՞մբ է տառապում:
- Չէ ', փառք Աստծո, ամեն ինչ վերջացավ:
- Բուժվե՞ց:
- Չէ ', զբոսանքներից մեկի ժամանակ վերջապես ընկավ տանիքից:
* * *
- Այս ի՞նչ եմ տեսնում: Կոնյա՞կ եք խմում:
Բայց չէ՞ որ դուք սթափության ընկերության նախագահն եք:
- Հա', բայց հիմա արձակուրդում եմ:
* * *
Ապարանցուն հարցնում են.
- "Ծիծակ" կոշիկ սիրո՞ւմ ես հագնել:
- Չէ ':
- Ի՞նչու:
- Ոտքերս մրմռում են:
* * *
Աղջիկը բղավում է: Մայրը հարցնում է.
- Ի՞նչ եղավ:
- Եղունգներիցս մեկը չկա, տես, 11 հատ է...
* * *
Ապարանցու տղան մահանում է, ապարանցին ասում է` "չարը խափանվեց":
Հային, թուրքին, վրացուն դևը բռնում, ասում է.
- Վաայ, էլի դուք…
* * *
Ապարանցու աղջկան հարս են տանում, հայրը փող է տալիս, որ մոտիկ տեղ գցեն:
* * *
Ապարանցին հայելու դիմաց «չինգաչունգե է խաղում, վերջում պարտվում է:
* * *
Ապարանցին մտնում է եկեղեցի, մոմ վաճառողը ասում է` "Մոմ գնեք":
Պատասխանում է`
- Մերսի, ես լապտեր ունեմ
* * *
Ապարանցին ճակատը այնքան է քորում, ճակատագիրը ջնջվի:
* * *
Ապարանցին ընկնում է ջուրն ու ասում՝ "Դե, քշի տուն":
* * *
Ապարանցին էշին գրկած գնում է: Հարցնում են.
- Էդ ինչու չես նստում, ինքը տանի քեզ:
Պատասխանում է`
- Ինքը չգիտի, թե ես ուր եմ գնում:
* * *
Ապարանցին ուզում է ինքնասպան լինի. սկզբից մի ոտքին է կրակում, որ չփախչի, հետո նոր կրակում գլխին:
* * *
Ապարանցի աղջիկը հարս է գնում մի գյուղ: Հաջորդ օրը "կարմիր խնձորը" տանելիս տղայի մայրը որոշում է մի սինի խնձոր տանել, քանի որ շատ ունեն:
Սինիով խնձորները ձեռքներին գալիս են: Մեկ էլ աղջկա տատը հեռվից տեսնելով` ասում է.
- Վայ, աչքերս քոռանան… էրեխուն քրքրել են…
* * *
Ապարանցին երեխային տանում է դպրոց ու զգուշացնում, որ մինչև mp3, wma ու divx կարդալ չսովորի, տուն չգա:
* * *
Ապարանցին ոսկե ձուկը տալիս է ոսկերիչին ու պատվիրում` մի կարգին տեսքով վզնոց սարքի:
* * *
Ճանապարհին սատկած կատու է ընկած: Քառամյա որդին հարցնում է մորը.
– Վաաաայ, այս ի՞նչ է պատահել:
– Նա մահացել է և ուղևորվել երկինք` Տեր Աստծո մոտ:
– Փաստորեն Տեր Աստվածը նրան ետ է շպրտել...
Գնացքով նույն կուպեում գնում են մի հայ, թուրք և վրացի մի կին` դստեր հետ: Ճանապարհին գնացքը մտնում է թունել, բայց ներսի լույսերը չեն վառվում: Հանկարծ մթության մեջ լսվում է համբույրի ձայն ու դրան հաջորդող ապտակ:
Գնացքը դուրս է գալիս թունելից:
Վրացի կինը մտածում է. "Աղջիկս արդեն այնքան մեծ է, որ կարողացավ արժանի պատասխան տալ անամոթին":
Աղջիկը մտածում է. "Մայրս դեռ այնքան երիտասարդ է, որ գրավում է տղամարդկանց":
Թուրքը. "Արա, էս հայն ինչ անի-չանի, ես պիտի տուժեմ":
Հայը. "Ուխ, երնեկ նորից մութ լինի, ես էլի հավեսով ձեռքս կպաչեմ ու մի լավ կչռփեմ էս թուրքին...":
* * *
Ապարանցին մագնիսով գնում է գերեզմանոց` Աշոտ Երկաթի գերեզմանը փնտրելու:
* * *
Ոստիկանը դիմում է ամրագոտին չամրացրած վարորդին.
- Ինչո՞ւ եք վարում առանց ամրագոտու:
Վարորդը.
- Կարելի է կարծել, թե դուք ուրախ չեք դրա համար...
* * *
Գժերը ինքնաթիռով գնում են. . . Որոշում են ինքնաթիռում ֆուտբոլ խաղալ: Սկսում են խաղալ: Օդաչուն մոտենում է մի գժի ու խնդրում, որ ասի մյուսներին` այլևս չխաղալ: Քիչ անց օդաչուն այլևս աղմուկ չի լսում: Այդ գժին կանչում է իր մոտ ու հարցնոմ.
- Ինչ ասացիր նրանց, որ դադարեցրին խաղը:
- Ասացի,որ դուրսն ավելի ազատ է, այնտեղ թող խաղան:
* * *
Երեխանե'ր, կազմեք նախադասություն «բարեբախտաբարե բառով:
- Խուլիգանները հարձակվեցին անցորդի վրա և սպանեցին նրան: Բարեբախտաբար, անցորդն իր հետ փող չէր վերցրել, - պատասխանում է Վարդանիկը:
* * *
Դատավորը` երիտասարդ գողին.
- Դրամարկղի ապակին կոտրելիս չէի՞ր մտածում ապագայիդ ու ընտանիքիդ մասին:
- Հենց դրա մասին էլ մտածում էի:
* * *
Ի՞նչ է կրկեսը:
Դա մի տեղ է, որտեղ կապիկներն իրենց պահում են մարդկանց նման, իսկ մարդիկ` կապիկների:
* * *
Ինչու՞ են կանայք ավելի շատ ապրում, քան տղամարդիկ:
Որովհետեւ նրանք զոքանչ չեն ունենում:
* * *
- Ինչո՞վ է պատժվում երկկնությունը:
- Երկզոքանչությամբ:
Քյավառցին մտնում է ինտերնետ, օղի է քաշում:
* * *
Ապարանցին իմանում է` աշխարհի վերջն է, փախչում է Ռուսաստան:
* * *
Ճանապարհային ոստիկանությունում.
- Դուք հարբած վիճակում վրաերթի եք ենթարկել մի կնոջ:
- Պարոն կապիտան, սթափ վիճակում չէի կարողանա… այմուամենայնիվ կինս է....
* * *
Մեկը զանգում է կրկեսի տնօրենին.
– Ինձ գործի կընդունե՞ք:
– Իսկ ի՞նչ եք կարողանում անել:
– Կարող եմ խոսել…
– Դե դա բոլոր մարդիկ էլ կարող են:
– Այո, ճիշտ է, բայց ես ձի եմ է…
* * *
- Բժիշկ, ես Ձեզ որերորդ անգամ եմ բացատրում, որ իրոք հիվանդ եմ:
– Իսկ ես Ձեզ ասում եմ, որ դուք դա ներշնչել եք: Դուք առողջ եք:
– Բայց ես ինձ վատ եմ զգում:
– Դա Ձեր կասկածամտության հետևանքն է: Ինքներդ Ձեզ կրկնեք. "Ես առողջ եմ, ես առողջ եմ" և Ձեզ շատ լավ կզգաք:
– Լավ, շնորհակալություն: Ես գնացի:
– Սպասեք, բա չե՞ք վճարելու:
– Դա Ձեր կասկածամտության հետևանքն է, բժիշկ: Ինքներդ Ձեզ կրկնեք. "Ինձ վճարել են, ինձ վճարել ենե և բարձր տրամադրություն կունենաք":
* * *
Հանդիպում են երկու ծրագրավորող.
- Լսել եմ` ամուսնացել ես…
- Հա:
- Բա կնոջդ անունը ինչ է:
- Կարի… չէ, Անահ… մի խոսքով ICQ#9876543210
* * *
Գժանոցի պատին մեքենայի նկար կա, բոլոր գժերը փորձում են այդ մեքենայի դուռը բացել, իսկ մի գիժ հեռու նստած ծիծաղում է: Բժիշկները հարցնում են.
- Ինչու ես ծիծաղում:
Ասում է`
- Սրանք ուզում են դուռը բացել, բայց տեղյակ չեն, որ բանալիները ինձ մոտ են:
* * *
Գառը իմանում է, որ հայրը ոչխար է, իրեն կամուրջից գցում է:
* * *
Մի թավջութակահար գնում է գյուղերից մեկը` համերգի; Գյուղացիները, ձանձրանալով, աստիճանաբար դուրս են գնում դահլիճից: Մնում է մի տատիկ, որը համբերատար լսում էր նվագողին: Երաժիշտն էլ ոգևորված նվագում է…
Մեկ էլ հարցնում է.
- Մայրիկ ջան, երևի դասական երաժշտություն շատ ես սիրում , հա՞:
Տատիկն ասում է.
- Բալա ջան, էդ տակիդ աթոռը իմն ա, սպասում եմ՝ վերջացնես, տանեմ:
* * *
- Բալես, իսկ դու ապերիկ ուզու՞մ ես:
- Ուզում եմ:
- Դե գնա քնի:
* * *
Ծնողները իրենց դստեր հանար վեբ տեսախցիկ գնեցին, և սենյակի ճիշտ 1/3-ը թափթփվածությունից մաքրվեց:
* * *
Բոլորն ասում են` "Ամառ եմ ուզում, ամառ եմ ուզում…": Իսկ ես չեմ ուզում ամառ, որովհետև գարնանային բաճկոնս «վերջն ա:
* * *
"Ինչպե՞ս բացատրեմ մամայիս, որ եթե համակարգիչը աշխատի մի ժամից ավելի… չի պայթի":
* * *
Դու՞ք էլ եք ինձ նման. երբ չեք հասկանում` չաթով ինչ են ասում… սմայլիկ եք ուղարկում, որ թեման փակվի”:
* * *
Նորապսակ կինը` անուսնուն.
- Արի՛ պահմտոցի խաղանք: Եթե ինձ գտնես, ես քոնն եմ: Եթե չգտնես`պահարանում եմ:
* * *
Գիտե՞ք ինչու ժամանակակից տղաները չեն լացում… Նրանք վախենում են, որ տուշը կհոսի:
* * *
Կարաոկեում երգելու համար լսողություն պետք չէ: Պետք է լավ տեսողություն ու խղճի բացակայություն:
* * *
"Ես լավատես եմ, ես լավատես եմ, ես լավատես եմ… Մեկ է բոլորս մեռնելու ենք… Ես լավատես եմ, ես…":
* * *
Երբ քեզ ասում են` "Մենակ ճիշտն ասա", հասկանում ես, որ պետք է ստես ուղիղ աչքերի մեջ նայելով:
* * *
Իմանալով շաքարաքլորի բաղադրությունը` հասկանում ես, որ ավելի օգտակար է ուտել դրա փայտը:
* * *
Կանացի տրամաբանություն. "Ուրեմն դու ինձ հետ համամի՞տ ես: Ուշ է: Ես արդեն փոշմանել եմ":
* * *
- Ո՞նց անցավ շաբաթ-կիրակին:
- Դե, ես ուզում էի կինո գնալ, կինս`թատրոն:
- Մմմ… լա՞վն էր թատրոնը:
* * *
- Դուք ընկեր ունե՞ք:
- Ոչ:
- Ո՜նց:Նման սիրուն աղջիկը ընկեր չունի՞:
- Ամուսինս չի թողնում:
* * *
- Կներե՛ք, դուք այնքան նման եք իմ երրորդ կնոջը:
- Իսկապե՞ս… Փաստորեն դուք երեք անգամ ամուսնացել եք:
- Ո՛չ ,երկու:
* * *
Ի±նչ կա ավելի ահավոր, քան նստելը սխալ երթուղային տաքսի` վերջին փողով:
* * *
- Ընկերս չի սիրում, երբ ես կարճ զգեստ եմ հագնում:
- Ու՞… Էլ չես հագնո՞ւմ:
- Կարոտում եմ նրան:
* * *
- Չե՞ք ասի ձեր քաշը:
- Ո՛չ, չեմ ասի:
- Լավ գոնե սկզբի 3 թիվը ասեք:
* * *
Բուլկու կանոն: Բուլկու մեջ գտնվող եզակի չամիչը գտնվում է կծածի հակառակ կողմում:
* * *
Չկա ավելի տհաճ բան, քան այն, երբ գնում ես խոհանոց, մի մեծ բրդուճ ես պատրաստում, գալիս, փաթաթվում ես վերմակի մեջ ու… հեռակառավարման վահանակը մոռանում սեղանին:
* * *
- Ինչի՞ց ես վախենում:
- Ե±ս….Քեզ կորցնելուց: Իսկ դո՞ւ:
- Իսկ ե`ս սարդերից…
* * *
Ապարանցուն հարցնում են`
- Գրիգոր Լուսավորիչը ով է:
Պատասխանում է`
- Խոր Վիրապի Էլեկտրիկը:
* * *
Ապարանցին գնում է կենդանաբանական այգի, էշի վանդակի մոտ կանգնում է ու սկսում երգել` "ԿԱԼԱՆԱՎՈՐ ԱԽՊԵՐ ՋԱԱՆ…":
* * *
Մի տղա զանգում է աղջկան, ասում.
- Քուր ջան, հիմա որ գամ ձեր տուն` քեզ ուզելու, հերդ ոչխար չի մորթի:
Աղջիկը.
- Ոչխարը իր ոտքով գա մեր տուն, հերս էլ չմորթի:
* * *
Երկու հոգի լողափում «ուռում ենե: Մեկը մյուսին ասում է.
- Էս միլիցեն գոմիկ ա:
Մյուսը.
- Ինչ իմացար:
- Դե, տես, էսքան աղջկան թողա` էսա գալու ա մեզ կպռշկվի…
Խառը անեկդոտներ 2 թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی