menu
person

Շատ զվարճալի 100 բառեր՝ Ղարաբաղյան բարբառից

 


 

   panarmenian.net

Թող բարբառագետները շատ չսրտնեղեն, եթե այս ցուցակում տեսնեն սխալ բացատրություններ կամ սխալ տառադարձումներ. մենք պարզապես արձանագրում ենք, թե մեր ժամանակակից երիտասարդներն ինչպես են արտաբերում այս՝ շատերի համար անսովոր բառերն ու դրանց նշանակության մասին ինչ պատկերացում ունեն:

անգլամազ-անխելք

բեթար-վատթար

գիրյավա-պահ, գյընգյըլըխտանա-հանգիստ, գիրթ-հանկարծ

դաբան-կրունկ, դըբըմբասմա-անմիջապես, դանգլա-անխելք, դիլոթը կերած-կատաղած, դըրբըզա-դարպաս

զարափաթ-կատակ, զըռփի-մեծ

ըռըշկետան-գոգնոց, ըլբաստրակ-նապաստակ

թոռնսքյինամ-խելքը թռցրած, թամաքյար-ագահ, թաթարյախնի-շտապ, թափշուր անել-ապսպրել, թադարիքյ-պատրաստություն

ժաղա-ժպիտ, ժըմաժենք-իրիկնամուտ

լեթված-լկստված

խըզյատակ-վիզ, խըբըրբիզան-լուր տանող-բերող

ծծեյն-ճկույթ, ծուլուլ-լոզեր

կածյ-կածյ-տաք, կա-վերցրու, կռզնոտ-խուճուճ, կըռեքյ-ատամ, կիշիկիրյող-շատ տգեղ, կուճիր-փոքր, կյեռտնուկ-գորտ, կընդըկաթյուկ-մեկումեջ, կըզնըված-ջղայնացած

հանգը-հունգը-ուր որ է, հոքյութմաթ-պետություն/ իշխանություն, հըթըյաթ-էկոնոմիա, հըղե-ճանապարհ, հուրըմյարագյ-սիրուն, հըլըղորել-մերսել

ղարաչի-կռվարար, ղըրաղդան-կողքից, ղաշյանգ-գեղեցիկ, ղրփել-ուժեղ քորել, ղեյն-եղունգ, ղաթումը-մեկ-մեկ, ղափաղ-կափարիչ, ղըրաղդան-կողմնակի, ղորթ-ճիշտ

ճիլըճելլի-արագ-արագ, ճլորած-թառամած, ճինջիմինջեղնը-ճանճեր, ճըռճոռ-փորոտիք, ճընգըլճոտեր-փոքր երեխաներ

մուկլիմանդիլ-սարդոստայն, միկա-քիչ, մինհուվուրան-շուտով, մըշտըլըղ-մաղարիչ, մահըրմա-սրբիչ, մըղափուն-ափսոս, մըղակ-դուռ, մաղբուն անել- փչացնել

յերիշ-տեմպ

շուլուղչի-կատակասեր, շըմբալութ-շագանակ, շիլիփիթավա-թափթփված

չոլ-փողոց, օգտագործվում է նաև որպես զուգարան, չըմփալախ-ապտակ, չըդըլհադի-ոտաբոբիկ, չախմուր-կապուտաչյա

պիծի-փոքր, պեժինք-օժիտ, պտոկ-եզր/ ծայր, պղոճ-բլոճ, պորտման-դրամապանակ

ռխկալի-կափարիչ

սունի-առանց շաքարի թեյ, քցյովի-շաքարով թեյ, սաբավ-իբր, սիլեթա-աներես, սըբըլդրան-տկլոր, սայա-սըլընգե-հասարակ, սողան-սոխ, սիկի-սիկի անել - ժլատություն անել

տուզնը-սոված, տուլաշ-պնդաճակատ/ աներես, տալեք-ափսե

վահրը-թարախ, վիսի-վիսի անել-նվնվալ

ցինգռի-թափթփված, ցորցոտ-սառը

ուլուպուտիկ անող-ավար, ուռթանա-առավոտյան

փայկա-սվիտեր, փյադա-քայլելով, փադառի-անուշադիր, թափթփված, փալավատ անել-խաբել

օյամիշ լինել-սթափվել




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հումոր | Ավելացրեց: Kiss.am (18.06.17) | Հեղինակ: panarmenian.net W
Դիտումներ: 1099 | Տեգեր: շատ, Ղարաբաղյան, բարբառից, 100, զվարճալի, բառեր՝ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *