close

Միանձնուհին գոլֆի դաշտում բարձր ձայնով հայհոյում է... Բայց նրա բացատրությունը շատ սրամիտ ու զվարճալի է





 

   

bestinfo.am

Միանձնուհին մտնում է մայրապետի  սենյակ և ծանր հոգոց հանելով ՝ ընկնում բազկաթոռին:

«Ի՞նչն է քեզ անհանգստացնում, քույր»-հարցնում է մայրապետը: «Մտածում էի այս օրը ընտանիքիդ հետ ես անցկացրել:

«Այդպես էլ կա» ,-հոգոց է հանում Քույրը: «Ես եղբորս հետ գնացի գոլֆ խաղալու: Մենք աշխատում ենք  որքան հնարավոր է հաճախակի գոլֆ խաղալ: Գիտեք ես շատ լավ խաղացող էի»:

«Կարծեմ նման բան հիշում եմ»,-համաձայնվում է մայրապետը,-«Նշանակում է կարող եմ ենթադրել, որ  Ձեր հանգստի օրը չի՞ հաջողվել»

«Նման  մի բան»,-փնչացնում է Քույրը,-«Իրականում այսօր ես վատ բառեր եմ օգտագործել»:

«Օ, Քույր…»,-զարմացած ասում է մայրապետը. «Այդ մասին պետք է ինձ պատմես»:

«Դե, մենք գոլֆի դաշտում էինք… և այնտեղ մի ահավոր, բավականին դժվար և ամբողջովին խոտով ծածկված փոսիկ կար: Ես պետք է գնդակը նրա մեջ գցեի: Ես նախապատրաստվեցի, նշան բռնեցի և կատարեցի  իմ երբեմն արած լավագույն հարվածը : Եվ գնդակը թռավ ուղիղ իմ ցանկացած գծով… եվ հանկարծ այն դիպչում է մի թռչունի…»:

«Անհավանական է…»,-կարեկցում է մայրապետը,-«Ափսոս, բայց իհարկե դա վատ բառեր օգտագործելու իրավունք չի տալիս»:

«Ոչ դա այդ ժամանակ չէր»,-խոստովանեց Քույրը,-« Մինչև փորձում էի հասկանալ, թե ինչ է պատահել, անտառից մի սկյուռ վազեց, վերցրեց գնդակը և փախավ»:

«Օ, Դա երևի ինձ էլ կստիպեր վատ բառեր օգտագործել»,-կարեկցեց մայրապետը:

«Բայց ես չարեցի»,-ասաց Քույրը,-«Ես այնքան հպարտ էի ինձանով:…Մտածում էի, որ երևի դա աստծու ուղարկած նշանն է, երբ մի անգղ հայտնվեց ու հափշտակեց սկյուռին , իսկ սկյուռը դեռ թաթերում պահում էր իմ գնդակը»:

«Ահա, երբ վատ բառեր օգտագործեցիր?»,- ժպտալով ասաց մայրապետը:

«Ոչ, այդ ժամանակ չէ,-բացականչում է Քույրը,-երբ անգղը արդեն սկսում էր անհետանալ  տեսադաշտից, սկյուռը սկսեց պայքարել , և անգղը նրան գցեց ուղիղ դաշտի վրա, և գնդակը նրա թաթերից դուրս թռավ, գլորվեց ու կանգնեց փոսիկից ուղիղ 18 դյույմ հեռավորության վրա»:

Մայրապետը հենվեց աթոռի հենակին, ձեռքերը խաչեց կրծքին, ուշադիր նայեց Քրոջը և ասաց.

«Դու այդպես էլ այդ սատանայի գնդակը փոսիկը չգցեցիր, այդպես չէ՞»:


Միանձնուհին գոլֆի դաշտում բարձր ձայնով հայհոյում է... Բայց նրա բացատրությունը շատ սրամիտ ու զվարճալի է թեմայով այլ հոդվածներ


 

Տարածել...
 


Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی




Կատեգորիա: Հումոր | Ավելացրեց: Kiss.am (01.11.17) | Հեղինակ: bestinfo.am W Դիտումներ: 803 | Տեգեր: Միանձնուհին, բարձր, գոլֆի, հայհոյում, ձայնով, նրա, է..., բայց, դաշտում, բացատրությունը | Վարկանիշ: 0.0/0

Kiss.am-ը ներկայացնում է օգտակար հոդվածներ և տեսանյութեր առողջության, կիրառելի առօրեական հնարքների, հոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, կյանքի իրական պատմությունների, նշանավոր անձանց (և ոչ միայն այս ամենի) մասին: Հետևեք նաև մեր ալիքին YouTube-ում. ավելի, քան 180հզ. բաժանորդ:

Աուդիո/վիդեո նյութերը տեղադրված են միայն անհատական ծանոթացման համար: Կոմերցիոն օգտագործումն արգելվում է: Գովազդների բովանդակության համար կայքի խմբագրությունը պատասխանատվություն չի կրում:

Մեր Գովազդային առաջարկներին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ: E.mail: [email protected]

  Яндекс.Метрика