Հումորային հարցուպատասխաններ (Կանայք և տղամարդիկ)

- Ի՞նչ տարբերություն կա ամուրիի և ամուսնու նվիրած ծաղիկների միջև:
- Երբ ամուրին է կնոջը ծաղիկներ նվիրում, ուրեմն նա կնոջը բան ունի ասելու, իսկ երբ ամուսինն է կնոջը ծաղիկներ նվիրում, ուրեմն նա կնոջից բան ունի թաքցնելու:
* * *
- Ամուսնության մեջ ի՞նչ է փնտրում կինը և ի՞նչ` տղամարդը:
- Կանայք երջանկություն են փնտրում, իսկ տղամարդիկ վտանգի են ենթարկում իրենց երջանկությունը:
* * *
- Ո՞վ է առավել խելամիտ, կի՞նը, թե՞ տղամարդը:
- Իհարկե կինը: Երբևէ լսած կա՞ք, որ կինը ամսուսնանա տղամարդու հետ նրա գեղեցիկ ոտքերի համար:
* * *
- Կանանց հետ ինչի՞ մասին պետք է խոսել:
- Գեղեցկության, իսկ եթե գեղեցիկ չէ` ուրիշների տգեղության:
* * *
- Իրարից ինչո՞վ են տարբերվում սիրունիկ ժամացույցն ու անուշիկ կինը:
- Մեկը ժամն է ցույց տալիս, մյուսը` մոռացնում է:
* * *
- Ի՞նչ է ամուսնությունը:
-Սկզբում խոսում է ամուսինը, կինը լսում է: Հետո խոսում է կինը, ամուսինն է լսում: Վերջապես սկսում են խոսել միասին` հարևաններն են լսում
* * *
- Նորաձևության տան ի՞նչն է ձգում կնոջը և ի՞նչը՝ տղամարդուն:
- Կնոջը ձգում է նորաձևությունը, իսկ տղամարդուն նորաձևություն ցուցադրող կինը:
* * *
- Ինչի՞ է նման ամուսնությունը:
- Ամուսնությունը նման է տեսապատրանքի (միրաժի), պատկերացնում ես երանելի օազիս, պալատներ, արմավենիներ, ուղտեր: Բայց աստիճանաբար բոլորը չքվում են, մնում ես դու ուղտի հետ:
* * *
- Կա՞ անշախախնդիր սեր:
- Կա, եթե դու սիրում ես ինքդ քեզ և սերը փոխադարձ է:
* * *
- Երբ հավաքված կանայք վիճում, կռվում, աղմկում են, ինչպե՞ս լռեցնել:
- Բավական է առաջարկել` թող խոսի ձեր միջի ամենատարեցը, և նրանք կլռեն:
* * *
- Ճի՞շտ է, որ ամուրիները միշտ երազում են գեղեցիկ, քնքուշ և համեստ կնոջ մասին:
- Ճիշտ է… բա ամուսնացածնե՞րն ինչքա՜ն են երազում:
* * *
- Արդյո՞ք աշխարհում կան կանայք, որ իրենց ամուսինների մասին լավ խոսեն:
- Այո, կան, միայն թե խոսում են իրենց նախկին ամուսինների մասին` իրենց նոր ամուսինների մոտ:
* * *
- իսկական տղամարդն ի՞նչ է անում առավոտյան:
- Լվացվում է, հագնվում և … գնում իրենց տուն:
* * *
- Ի՞նչ տարբերություն տղամարդու և կնոջ ցանկությունների միջև:
- Կինը շատ բան է ուզում, բայց մեկ տղամարդուց, իսկ տղամարդը մեկ բան, բայց` շատ կանանցից:
* * *
- Ի՞նչը չի նկատում և ի՞նչն է նկատում կինը:
- Կինը երբեք չի նկատում այն, ինչ նրա համար անում են: Բայց նա միշտ նկատում է այն, ինչ չեն անում նրա համար:
* * *
- Չիբուրաշկան տղա՞ է, թե՞ աղջիկ:
- Իհարկե` աղջիկ: Կինն ականջներով է սիրում, բա ափսոս չի՞՝ այդպիսի ականջները սիրո կողքով անցնեն:
* * *
- Եթե ճանապարհը սև կատու է հատել, ինչպե՞ս համոզել կնոջը առաջ գնալ:
- Ավելի հեշտ կլինի կատվին համոզել` ետ գնալ:
* * *
- Ժամանակակաից մորն ի՞նչն է ավելի անհանգստացնում:
- Երբ աղջիկն ամեն օր ճիշտ նույն ժամին տուն է վերադառնում:
* * *
- Ո՞րն էր Ադամի ամենամեծ հաջողությունը:
- Որ զոքանչ չուներ:
* * *
- Ընտրյալի հարցով ո՞րն է կանանց համոզմունքը:
- Ամեն կին համոզված է, որ իր ընտրյալն ավելի հաջող է ընտրել, քան ինքը:
Հումորային հարցուպատասխաններ (Կանայք և տղամարդիկ) թեմայով այլ հոդվածներ
Տարածել...
Translation Русский English Français Español Türkçe ქართული فارسی