menu
person

Գառնեցի տղան կովերի նկատմամբ ոտնձգություն է կատարել (տեսանյութ)

 


 

   POLICE RA Vostikanutyun

Գառնիի բնակիչ Գեղամ Խ.-ն ոստիկանություն բերման է ենթարկվել անասնագողության կասկածանքով:

Համայնքային ոստիկանները Երեւանի Արտաշիսյան փողոցում փետրվարի 12-ին նկատել են մի երիտասարդի, որը գիշերը ճանապարհի երթեւեկելի մասով խոշոր եղջերավոր անասուններ է քշել: Ոստիկանները երիտասարդին անասնագողության կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն, ոստիկանության բաժնի հատուկ տարածք են տեղափոխվել նաեւ խոշոր եղջերավոր անասունները:

Գառնեցի երիտասարդը ոստիկանությունում պատմել է, որ փողի կարիք է ունեցել, որոշ ժամանակ հետեւել եւ տեսել է, որ մի մարդ իր կովերը պահում է Արմավիրի մարզի Թահիրով գյուղում: Նա էլ փետրվարի 12-ին Գառնիից հասել է Թահիրով գյուղ եւ որոշել կովերը քշելով հասցնել Չարբախ, որից հետո հասցնել Մասիս, ապա Նուբարաշեն, այնտեղից էլ՝ հայրենի գյուղ:

«Գնացել եմ էդտեղ, գոմի դուռը կոտրել եմ, կովերի պարանները արձակել եմ ու քշել եմ, որ տանեմ»,-ոստիկանությունում պատմել է Գեղամ Խ.-ն:

Առավել մանրամասն՝ Ոստիկանության տեսանյութում.


 



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հումոր | Ավելացրեց: Kiss.am (24.02.17) | Հեղինակ: POLICE RA Vostikanutyun W
Դիտումներ: 3599 | Տեգեր: ոտնձգություն, նկատմամբ, (տեսանյութ), կատարել, տղան, կովերի, Գառնեցի | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *