close

ԶՎԱՐՃԱԼԻ ՖՈՒՏԲՈԼ. կատակ հայ մեկնաբանների մասին




 

   


 

Պատկերացրեք, որ նստած ֆուտբոլ եք դիտում և լսում, թե ինչպես են մեկնաբանում խաղը: Ձախ կողմում գրված է մեկնաբանի ասածը, աջ կողմում` /մուգ տառերով/ թե ինչպես է եղել իրականում:


Իհարկե արդարության համար նշենք, որ այս հումորը ավելի արդիական կլիներ մի քանի տարի առաջ: Հիմա ազգային հավաքականը լավ էլ խաղում է:

Եվ այսպես` հատուկ ֆուտբոլասեր ժողովրդի համար…

 

- Անսպասելի անցում: Հազիվ նկատելի վազք:

- Թիմերը դուրս են եկել դաշտ և պատրաստ են պայքարելուն:  Պահեստայիններից մեկը դարպասի ետևում  մկանները տաքացնելու վարժություններ է կատարում:

- Միանգամից երևում է,որ նրանք պատրաստվել են: Նախորդ օրը չեն խմել:

-Ես կասեի` շատ լավ են պատրաստվել: Երկու օր չեն խմել:

- Ետևում է թողնում առաջինին, երկրորդին, երրորդին և...  հաաարված: Ֆուտբոլիստը, խուսափելով վտանգից, դուրս հանեց գնդակը դաշտից: Ի դեպ, առաջինը, երկրորդը, երրորդը ասելով` մեկնաբանը նկատի ուներ ֆուտբոլիստի թիմակիցներին:

- Ուժեղ հարված: Գնդակը հաշված սանտիմետրերով դուրս է գալիս դաշտից: Գնդակը հաշված սանտիմետրով անկյունային դրոշակի կողքով է անցնում:

- Հարվածը ուժեղ էր, բայց այդքան էլ Ճիշտ չէր… Հարված ընդհանրապես չկար:

- Նայեք, թե ինչ արագ է նա վազում դաշտում:  Ֆուտբոլասերը մտել է դաշտ:

- Այստեղ պաշտպանը լավ խաղաց: Ետևի կողմից հակառակորդի ոտքերը ջարդեց:

- Սուր,ուղղահայաց փոխանցում եեեեեեեեեվվվվվվվվվ...   Հարված երկնքին:

- Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է: Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է:

-Գնդակով այժմ էդգար Մանուչարյանն է: Գնդակով այժմ Հենրիխ Մխիթարյանն է:

-Միանում է հարձակմանը: Մեջտեղի գիծը հատել է:

-Մի փոքր էր մնում, որ հասներ գնդակին: Գնդակը կողքով հենց այնպես անցավ:

 


 



 
 


Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



ՕՐՎԱ ՆՈՐ ՀՈԼՈՎԱԿԸ


Աղբյուրը: http://www.erkusov.com/WebPlayer201/vol22/2wpm3xs-1-.jpg
Կատեգորիա: Հումոր | Ավելացրեց: Kiss.am (24.03.12) W Դիտումներ: 2056 | Տեգեր: Հումոր | Վարկանիշ: 0.0/0