menu
person

Անեկդոտներ օֆիսային կյանքից. մի փունջ հումոր

 


 

   

Հայտարարություն թերթում. «Ծխելը թողնելու նպատակով՝ փնտրում եմ աշխատանք՝ բենզալցակւսյանում»:
**

- Երկուշաբթի օրերին ես միշտ ինձ Ռոբինզոն Կրուզոյի պես եմ զգում: - Այդ ինչպե՞ս:
- Շատ եմ կարոտում Ուրբաթին:
**

Լրագրողը հարցազրույց է վերցնում միլիոնատիրոջից.

- Ի՞նչն է Ձեզ օգնել՝ հասնելու հաջողության:

- Համոզմունքը, որ փողը, ինքնին, ոչ մի դեր չի խաղում: Կարևոր է միայն աշխատանքը: 

- Եվ այդ համոզմու՞նքն օգնեց Ձեզ հարստանալ:

- Ոչ, ես հարստացա, երբ դրանում կարողացա համոզել իմ աշխատողներին:
**

Մարղիկ պատրաստ են շատ փող վճարել, որպեսզի ոչինչ չանեն և պատրաստ են շատ բան անել, որպեսզի ոչինչ չվճարեն:
**

Թիմային աշխատանք՝ նշանակում է երբեք չվերցնել մեղավորությունը քեզ վրա, եթե նույնիսկ ամբողջ մեղավորությունը քոնն է:
**

- Ու՞ր ես գնում:
- Նախարարություն, այնտեղ պետք է կարգի բերեմ:
- 0, ինչ համարձակ Ես:
- Համարձակության մեջ չէ խնդիրը, ես այնտեղ որպես հավաքարար եմ աշխատում:
**

- Ինչու՛' եք այսօր ուշացել աշխատանքից: - Մեղավոր եմ, քնած Էի մնացել:
- Ինչպե՞ս: Դուք նաև տա՞նն եք քնում:
**

- Սեր ղեկավարը շատ բարի, համեստ մարդ է:
- Ինչու՞ եք այդպես կարծում:
- Նա ինձ կանչեց իր մոտ և ասաց. «Ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ գործը գլուխ բերել առանց ձեզ, բայց, այնուամենայնիվ, նոր տարվանից կփորձեմ»:
**

- Ի՞նչն է մարդկանց գրավում օդերևութաբանների աշխատանքի մեջ:
- Իսկ ուրիշ որտե՞ղ կարելի է հարյուրից հիսուն դեպքերում սխալվել և չկորցնել աշխատանքը:








Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հումոր | Ավելացրեց: Kiss.am (06.08.17)
Դիտումներ: 825 | Տեգեր: օֆիսային, Մի, փունջ, Հումոր, կյանքից., Անեկդոտներ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *