menu
person

«Դուխը հենց հիմա Շամշադինում է, ոչ թե էստեղ». քաղաքացին՝ Նարեկ Մալյանին

 


 

   

«Եթե ժողովուրդն իրանց հետ է, ողջունում է իրենց ու էդ «հպարտ» իշխանությունների կողքին է, էդ դեպքում ինչի՞ են միայնակ մարդուն բերման ենթարկում: Վախը ինչո՞ւմն է ձեր, տղե՛րք, եթե էդքան դուխով եք ու ձեր գլխարկի գրածին համապատասխանում եք: Բա դուխով եք, եկեք դուրս գանք, տենանք՝ ով ա ավելի դուխով: Էդ դուխն իրականում պիտի ցույց տաք, ոչ թե գլխարկների վրա կպցնեք ու պախկվեք ձեր տներում, էս ոստիկանների հետևը»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց Նարեկ Մալյանը:


     «Դուխը պատերազմի դաշտում ա, ուրիշ տեղ դուխ չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը:

«Դուխը հենց հիմա Շամշադինում ա, ոչ թե էստեղ: Եթե տենց հավաքվում եք ձեր տղերքով, հավաքվեք, գնացեք Շամշադին»,- հավելեց մեկ ուրիշը:

Հիշեցնենք, որ առավոտյան ոստիկանությունը Խոր Վիրապի վանական համալիրի տարածքից բերման էր ենթարկել «ՎԵՏՕ» շարժման ղեկավար Նարեկ Մալյանին, որը նախապատրաստվում էր ավտոերթ իրականացնել՝ ընդդեմ արտակարգ իրավիճակի հերթական երկարաձգման: Քիչ առաջ նա ազատ արձակվեց ոստիկանության Արտաշատի բաժանմունքից:



Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Հասարակություն | Ավելացրեց: Kiss.am (13.07.20)
Դիտումներ: 540 | Տեգեր: Մալյանին, հիմա, «Դուխը, Շամշադինում, Ոչ, էստեղ»., հենց, Նարեկ, քաղաքացին՝, Թե | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *