menu
person

«Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը ձերբակալվել է

 


 

   

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հետախուզվող Արամ Վարդանյանը բերման է ենթարկվել Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն:

«Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ-տվյալներն իրացնելիս, համագործակցելով Քննչական կոմիտեի ծառայողների հետ, գլխավոր վարչության հատուկ նշանակայինները հուլիսի 12-ի լուսադեմին Երևանի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերեցին ու Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն բերման ենթարկեցին 49-ամյա Արամ Վարդանյանին։ Նա մարտի 8-ից ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր սպանության փորձի, կողոպուտի և անձի առևանգմանը հանցակցելու, ինչպես և ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցանքներ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Արամ Վարդանյանը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։




Տարածել...
 

Translation  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی



Նմանատիպ նյութեր

Կատեգորիա: Քրեական | Ավելացրեց: Kiss.am (12.07.20)
Դիտումներ: 331 | Տեգեր: Վարդանյանը, ձերբակալվել, Ապեր», մականունով, ԱՐԱՄ, «Վստրեչի, ՀԱՅՏՆԻ | Վարկանիշ: 0.0/0
< Яндекс.Метрика *