Անվերջ տարակուսանքներ, ոչ մի կերպ չես կարողանում կողմնորոշվել, թե ինչպիսի տղամարդ է քեզ հարկավոր... Այս թեստը կօգնի ավելի լավ հասկանալ, թե ինչ ես ուզում և ինչ պետք է փնտրես:
Մի այսպիսի կատակ կա. Մի երիտասարդ նկարագրում է հարսնացուի իր իդեալը. «Ուսումնասիրությունների համաձայն՝ առավել երջանիկ ամուսնական զույգերը նրանք են, որոնցում զույգերը բնավորության հակառակ գծեր ու հատկանիշներ ունեն... այդ պատճառով էլ ես հարուստ ու գեղեցիկ աղջիկ եմ փնտրում»:
Հայտնի մի խոսք կա. «Հակադրությունները ձգում են միմյանց», բայց վարքաբանական ուղղության հոգեբանները (բիհևիորիստները) որոշեցին ստուգել, թե այդ ասույթը որքանով է ճիշտ: Երկար ժամանակ գիտնականները սիրո հետազոտությամբ չէին զբաղվում: Սերը՝ սուբյեկտիվ ու անարտահայտելի, միայն վերջերս է գիտական հետազոտությունների առարկա դարձել:
Բրենդիսի և Հարավային Կարոլինայի համալսարաններում հետաքրքիր տվյալներ ստացվեցին: Գլխավոր բացահայտումն այն էր, որ տղամարդիկ և կանայք տարբեր ձևով են վերաբերվում սիրուն և սիրահարվածության վիճակին:
Գիտե՞ք արդյոք թե սիրահարված կնոջ վարքն ինչով է տարբերվում սիրահարված տղամարդու վարքից՝ փորձեք պարզել այս թեստի օգնությամբ:
Պատասխանեք հարցերին ընտրելով երկու տարբերակներից մեկը՝ «Ճիշտ է» կամ «սուտ է»:
Եթե ցանկանում եք ճշգրիտ արդյունք ստանալ, ապա առավելագույնս անկեղծ պատասխանեք հարցերին.
Ասում են՝ ժամանակ կորցնելու երկու ձև կա՝ մետրոյի վագոնում հայտարարություններ կարդալը և կամրջի վրայից ներքև թքելը: Հավանաբար, այս երկուսին կարելի է ավելացնել ևս մեկը՝ սեռերի միջև ճակատամարտը:
Այդ անհաշտ մրցակցությունն ավելի շուտ կարող է կրքերի շիկացման հանգեցնել, քան լույս սփռել իսկության վրա: Երկու սեռերի ուժեղ և թույլ կողմերն իդեալականորեն լրացնում են կյանքում և սքանչելի՝ սիրախաղում:
Եթե հնարավոր լիներ իմանալ ձեր կարծիքը հակառակ սեռի մասին, ապա որոշ տարօրինակ փաստեր կպարզվեին: Թեստի հարցերին պատասխանելով՝ կարող եք պարզել, թե հակառակ սեռի մասին ձեր պատկերացումները որքանով են համապատասխանում իրականությանը:
Եթե ցանկանում եք ավելի լավ հասկանալ, թե ինչպես եք վերաբերվում սիրուն, կամ էլ ձեր հայացքները համեմատել մտերիմ մարդու հայացքների հետ, ապա կարդացեք բերվող պնդումները և ասե՛ք, թե համաձայն եք արդյոք դրանց հետ: