Հաճախ է պատահում այնպես, որ անգամ պատկառելի աշխատավարձ ստանալու դեպքում չենք կարողանում խելամիտ տնօրինել մեր գումարը` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով մինչև ամսվա վերջ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի խնայող լինել:
 
/ԸՆՏԱՆԵԿԱՆ - Տարածված սխալներ` ընտանեկան բյուջեն կազմակերպելիս www.erkusov.com" />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » » ԸՆՏԱՆԵԿԱՆ


Տարածված սխալներ` ընտանեկան բյուջեն կազմակերպելիս
 
 
Загрузка...


 
 

Հաճախ է պատահում այնպես, որ անգամ պատկառելի աշխատավարձ ստանալու դեպքում չենք կարողանում խելամիտ տնօրինել մեր գումարը` մի կերպ ծայրը ծայրին հասցնելով մինչև ամսվա վերջ: Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ավելի խնայող լինել:

 
Գնումների տենդ
 
Գոյություն ունի մի հոգեբանական օրինաչափություն. աշխատավարձ ստանալու օրը մարդն իրեն գրեթե միլիոնատեր է զգում: Արդյունքում շռայլում է` առանց դրամ հաշվելու: Աշխատավարձ ստանալու օրը ավելի լավ է միանգամից գնալ տուն` առանց որևէ վայր մտնելու կամ ինչ-որ գնումներ անելու, անգամ` մթերք: Հաջորդ  օրը, որպես կանոն, «տենդը» մարում է: Սթափ ուղեղով ավելի հեշտ է որոշել` ինչ է ձեզ անհրաժեշտ առաջին հերթին:
 
Գրոշը դրամ է խնայում…
 
Դուք միշտ պետք է իմանաք, թե ինչքան դրամ կա ձեր դրամապանակում: Այդպես ավելի հեշտ է տնօրինել ֆինանսները և որոշակի սահմանափակումներ մտցնել: Շատ օգտակար է ծախսերը գրառելը: Կարող է պարզվել, որ ինչ-որ անպետք մանրուքների վրա է ծախսվել ձեր աշխատավարձի կեսից ավելին: Առանձին դրամապանակ պահեք մանրադրամի համար և ցանկացած մետաղադրամ գցեք այնտեղ: Արդյունքում այն ժամանակ, երբ վերջանան ձեր թղթադրամները, մանրադրամի դրամապանակում կարող է բավականին գումար հավաքված լինել:
 
Պարտքով դրամ վերցնել պետք է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում: 
 
Գումարը կծախսվի աննկատ, իսկ վերադարձնել դուք այնուամենայնիվ պարտավոր եք: Եթե ինքներդ եք պարտքով գումար տվել, պահանջեք, որ վերադարձնեն ամբողջությամբ, ոչ մաս-մաս:
 
Կրկին գնել եք այն, ինչ չէիք ցանկանում
 
Երբեք մի գայթակղվեք հնարքներով, օինակ, «5 գուլպան 1000 դրամով»: Մի քանի նման գնում կատարելով` կգերազանցեք ձեր ծախսերը: Տարվելով  «50 տոկոս զեղչ» գրավիչ ցուցանակներով և գնելով ապրանքների մի ամբողջ կույտ, որոնք մտադիր էլ չէիք գնել, որոշ ժամանակ անց կպարզեք ձեզ համար, որ կարող էիք բավարարվել միայն մեկով: Ստացվում է, որ ապրանքը էժան չի նստել, այլ թանկ և այն էլ` ոչ թե հիսուն տոկոս զեղչով, այլ հարյուր ու նույնիսկ երկու հարյուր տոկոսով թանկ:
 
Եթե գնում եք սուպերմարկետ, նախօրոք գրառեք անհրաժեշտ ապրանքների ցանկը: 
 
Հայտնվելով գրավիչ ապրանքների բազմության մեջ` սովորաբար ավելի հեշտ ենք տրվում գայթակղությանը և գնում ենք իրականում մեզ ոչ անհրաժեշտ իրեր: Հեշտ մի հմայվեք գույնզգույն ու շքեղ փաթեթավորմամբ. փաթեթավորումը ավելացնում է ապրանքի արժեքը, բայց չի նպաստում որակի բարձրացմանը:
 
Էժանը միշտ չէ, որ շահավետ է
 
Երբեմն մենք տարված գնում ենք ապրանքներ, որոնք սովորականից էժան արժեն: Բայց մեծ քանակ վերցնելով արդյունքում նորից պարզվում է, որ բավականին գումար ենք ծախսել: Բացի այդ` չարժե գնել ամենաէժանը: Օրինակի համար շատ էժան կարտոֆիլի բավականին մասը կհայտնվի աղբանոցում մնացուկների առումով, այն դեպքում երբ մի քիչ ավելի թանկ, բայց նորմալ կարտոֆիլը կօգտագործեք գրեթե առանց մնացուկների:
 

1111



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: ԸՆՏԱՆԵԿԱՆ | Ավելացրեց: erkusov.com (19.01.12) | Հեղինակ: www.erkusov.com W
Դիտումներ: 3333 | Տեգեր: Ընտանեկան, Ընտանեկան բյուջե, Տարածված սխալներ ընտանեկան բյուջեն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...