Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (կանայք)


Վտանգավո՞ր է աբորտը կնոջ համար. ի՞նչ անել այն դեպքում, երբ պահպանակը պատռվել է (18+)
 
 


   

Վտանգավո՞ր է աբորտը կնոջ համար. ի՞նչ անել այն դեպքում, երբ պահպանակը պատռվել է (18+) Հարց`

Ընկերուհուս հետ սեքսի ժամանակ պահպանակը պատռվեց, անմիջապես փոխեցինք, բայց միևնույն է` անհանգիստ էի: Դեղատանը խորհուրդ տվեցին պոստինոր օգտագործել: Առաջին դեղահաբը խմել է, բայց ասում է, որ զուգարան է գնում հաճախ ու ցավեր կան միզելուց: Միգուցե երկրորդն էլ չխմի՞: Կարո՞ղ է ինչ-որ բան սխալ ենք արել: Հղիությունն անցանկալի է, բայց չեմ էլ ուզում, որ իրեն վատ լինի:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Դուք ամեն ինչ ճիշտ ու ժամանակին եք արել: Մի՛ անհանգստացեք: Անպայման թող խմի երկրորդ հաբը, համաձայն ինստրուկցիայի, այսինքն առաջին հաբը ընդունելուց 12 ժամ հետո:

Այսպես թե այնպես պոստինորն իր ազդեցությունը կթողի կնոջ օրգանիզվի վրա. վերջիվերջո դա «դրսից եկած» հորմոն է, բավականին մեծ դեղաչափով: Եվ հենց այդ դեղաչափն էլ կանխում է հնարավոր բեղմնավորումը և փոխում արգանդի լորձաթաղանթի կառուցվածքը: Այնպես որ եթե նույնիսկ բեղմնավորում կայանա, պտղաձուն չի կարողանա կպնել արգանդի պատին և դուրս կգա օրգանիզմից:

Պրեպարատի կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, երբեմն փսխումն ու լուծը: Հնարավոր են  ձգող ցավեր որովայնի ստորին հատվածում: Քանի որ խոսքը գնում է հորմոնի մասին, բնական է, որ այն կազդի էնդոկրին համակարգի վրա, և հնարավոր է թեթև արյունային արտադրություն, դաշտանային ցիկլի խանգարում:

Ինչ վերաբերվում է Ձեր նշած ախտանիշներին, ապա դրանք կապ չունեն պոստինորի ազդեցության հետ: Ամենայն հավանականությամբ Ձեր ընկերուհու մոտ միզուղիների ինֆեկցիա է (ցիստիտ, ուրետրիտ): Ախտորոշումը ճշտելու ու հետագա բուժում նշանակելու համար դիմե՛ք ուռոլոգի կոնսուլտացիայի: Խորհուրդ կտայի Ձեզ ևս ստուգվել, քանի որ եթե կանանց մոտ ինֆեկցիաները որպես կանոն արտահայտվում են տարբեր ախտանիշներով, ապա տղամարդկանց մոտ հաճախ ասիմպտոմ են ընթանում, ու դա կարող է բերել այնպիսի բորբոքային հիվանդությունների, ինչպիսին օրինակ պրոստատիտն է:

Պոստինորը «լուրջ» դեղամիջոց է: Հաճախ կամ ոչ ճիշտ օգտագործելու դեպքում կարող է մեծ վնաս պատճառել կնոջ օրգանիզմին: Ուստի  նման հարցերով որպես կանոն խորհրդակցում են գինեկոլոգի, ոչ թե դեղատան վաճառողի հետ: Վերջինս նույնիսկ բժշկական կրթություն կարող է չունենալ, ու եթե այս դեպքում Ձեր «բախտը բերել է» ու հանդիպել եք ադեկվատ մասնագետի, մյուս անգամ կարող է դա չլինի:

***

Հարց գինեկոլոգին. «Ամուսնացած չեմ, առաջին հղիությունս է, բայց չեմ կարող պահել երեխային. արդյո՞ք մինի աբորտն անվտանգ է»

Հարց`

«Մինի աբորտ արա, հետևանքները մինիմալ են, -ասեց ընկերուհիս: -Մի տաբլետկա ու կպրծնես ամեն ինչից»: Իրո՞ք այդպես է: Մինի աբորտն իրո՞ք անվտանգ է: Առաջին հղիությունս է, ամուսնացած չեմ, ընկերս էլ բանակում է: Չեմ կարա պահեմ երեխային: Իսկ արգանդը «մաքրելուց» վախենում եմ:

Հարցին պատասխանում է Աստղիկ Մելքոնյանը:

Նախ ասեմ,որ ընկերուհու ասածը ոչ թե մինի աբորտն է,այլ հղիության դեղորայքային կամ մեդիկամենտոզ ընդհատումն է: Մինի աբորտը հղիության արհեստական ընդհատման վիրաբուժական մեթոդներից մեկն է, սակայն համեմատաբար ավելի քիչ ցավոտ ու վնասակար կնոջ օրգանիզմի համար: Իրականացվում է հղիության վաղ ժամկետներում՝ ընդհուպ մինչև 5-րդ շաբաթը: Հատուկ վակուում պոմպի միջոցով պտղաձուն արտածծվում է արգանդի խոռոչից, դրա համար բժշկական լեզվով կոչվում է վակուում ասպիրացիա: Վիրահատական այս միջամտությունը համեմատաբար ավելի խնայող է, քան արգանդի խոռոչի ավանդական գործիքային քերումը:

Ինչ վերաբերվում է հղիության դեղորայքային կամ մեդիկամենտոզ ընդհատմանը, ապա այն նույնպես իրականացվում է հղիության վաղ ժամկետներում՝ 6-7 շաբաթ: Հատուկ սինթետիկ ստերոիդային հաբերը, ընկնելով կնոջ օրգանիզմ, սկզբից կանգնեցնում են հղիության գլխավոր հորմոնի՝ պրոգեստերոնի ազդեցությունը, հետո էլ խթանում են վիժում՝ պտղաձուն պոկվում ու դուրս է մղվում արգանդի խոռոչից:

Հղիության ցանկացած արհեստական ընդհատում երբեք աննշան չի անցնում կնոջ օրգանիզմի համար` լինի դա մեդիկամենտոզ, թե վիրաբուժական մեթոդ: Իհարկե ամենավտանգավորը վիրաբուժականն է, քանի որ կարող է բերել հետվիրահատական բորբոքային պրոցեսներ, իսկ ամենացավալին՝ Դուք կարող եք այլևս երբեք չհղիանալ: Մեդիկամենտոզ ու մինի աբորտները համեմատաբար ավելի «նուրբ» են, սակայն երկու դեպքում էլ հնարավոր է, որ պտղաձուն լրիվ դուրս չգա, ու նրա մի մասը մնալով արգանդի խոռոչում, առաջացնի ուժեզ արյունահոսություն: Նման դեպքում այնուամենայնիվ իրականացվում է արգանդի խոռոչի գործիքային քերում:

Բժշկական տեսանկյունից ճիշտ է, որ առաջին հղիությունն ավարտվի ծնունդով, որպեսզի անցանկալի բարդություններ չլինեն, իսկ սոցիալական տեսանկյունից՝ ցանկացած կին ունի ընտրելու իրավունք: Ընտրելով հղիության արհեստական ընդհատումը, անպայման դիմեք այդ քայլին գինեկոլոգի հսկողության ներքո, ոչ մի ինքնագլուխ գործողություն՝ դրանից է կախված Ձեր կյանքն ու ապագա ռեպրոդուկտիվ առողջությունը:

Ընտրեք պաշտպանության ճիշտ, հարմար ու ապահով մեթոդ. ավելի հեշտ է կանխել անցանկալի հղիությունը, քան ընդհատել   ու ապրել դրա էմոցիոնալ ու հնարավոր ֆիզիկական ծանր հետևանքների հետ:


 

 



Տարածել...


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 1666 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...