Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (կանայք)


Հարց սեքսապաթոլոգին. «Արդյո՞ք հնարավոր է, որ կինը իր ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվի միայն մի հոգու հետ: Իսկ տղամարդկանց դեպքու՞մ»
 
 


   

Հարց

Հարց սեքսոլոգին. «Արդյո՞ք հնարավոր Է, որ կինը իր ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվի միայն մի հոգու հետ: Եվ եթե այո, դա չի՞ ազդում կնոջ հոգեբանության վրա: Իսկ տղամարդկանց դեպքու՞մ»

 

Արդյո՞ք հնարավոր Է, որ կինը իր ամբողջ կյանքի ընթացքում սեքսով զբաղվի միայն մի հոգու հետ: Եվ եթե այո, դա չի՞ ազդում կնոջ հոգեբանության վրա: Իսկ տղամարդկանց դեպքու՞մ:

 

Հարցին պատասխանում Է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Միայն մի հոգու հետ սեքսով զբաղվելու որոշումը արդեն իսկ գալիս է կնոջ ինքնատիպ հոգեբանությունից, այդպիսի կանայք աչքի են ընկնում հավատարմությամբ, մեծ համբերատարությամբ, զիջողականությամբ, հաշտվողականությամբ: Սրանք բնավորության այն գծերն են, որոնք անձի անքակտելի մասն են կազմում և պայմանավորում են կնոջ սեռական վարքը: Այս տիպի կնոջ հոգեբանության վրա բացասական կարող է ազդել ոչ թե զուգընկերոջ միակը լինելու փաստը, այլ այդ զուգընկերոջ հետ իր ունեցած ոչ առողջ հարաբերությունները: Եթե այդ հարաբերությունը առողջ է, այսինքն՝ նպաստում է երկուստեք լիարժեք ինքնազարգացման և փոխադարձ ինքնաբավարարման, ապա դա կին-տղամարդ հարաբերության ամենակատարյալ տարբերակն է, որ կարող է երբևէ գոյություն ունենալ: Եթե հարաբերությունը առողջ չէ, ապա զուգընկերոջը հանուն հոգեկան առողության փոխելը այնքան էլ խելամիտ որոշում չէ, քանի որ նոր զուգընկերոջ հետ հնարավոր է լինեն նույն խնդիրները: Եթե այդ խնդիրները լուծում ստանան, դա կնպաստի զույգի ամուր կապին ու հոգեսեռական առողջությանը: Տղամարդկանց դեպքում նույնն է, դարձյալ ամեն ինչ կախված է տղամարդու անձի տիպից, կանանց հանդեպ նրա ունեցած վերաբերմունքից, հոգեսեռական զարգացումից: Վնասակար է սեռական ստերեոտիպային վարքագիծը, որը կարելի է կոտրել ոչ թե զուգընկերոջ/ուհու փոփոխմամբ, այլ սեփական սեքսուալության դրսևորմամբ:



Տարածել...


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 478 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...