Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

Հարգելի՛ բժիշկ, մենք ամուսնացած ենք մոտ 2 տարի, արդեն ունենք 10 ամսեկան բալիկ: Նկատել եմ, որ ամուսինս շատ հաճախ գիշերային ժամերին մենակ նստում է և դիտում պոռնո վիդեոներ:

/Հարցեր սեքսոլոգին (կանայք) - Հարց սեքսապաթոլոգին. 2 տարի է՝ ամուսնացած ենք և սեռական ակտ ունենում ենք ամիսը մեկ անգամ, իսկ ամուսինս միայնակ պոռնո վիդեոներ է դիտում " />

Загрузка...
Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (կանայք)


Հարց սեքսապաթոլոգին. 2 տարի է՝ ամուսնացած ենք և սեռական ակտ ունենում ենք ամիսը մեկ անգամ, իսկ ամուսինս միայնակ պոռնո վիդեոներ է դիտում
 
 
Загрузка...


Հարց

Հարգելի՛ բժիշկ, մենք ամուսնացած ենք մոտ 2 տարի, արդեն ունենք 10 ամսեկան բալիկ: Նկատել եմ, որ ամուսինս շատ հաճախ գիշերային ժամերին մենակ նստում է և դիտում պոռնո վիդեոներ:
Սեռական ակտ մեզ մոտ լինում է ամիսը մեկ անգամ կամ ավելի հազվադեպ: Ես նրան չեմ մերժում, կարծում եմ երեխան էլ պատճառ չէ: Մեր ամուսնական կյանքի հենց սկզբից էլ շատ հաճախ չի եղել սեռական ակտ: Նշեմ, որ ես 30 տարեկան եմ, ամուսինս 35: Ի՞նչ եք կարծում նշածս անհանգստության տեղիք տալի՞ս է բժշկական տեսանկյունից: Եթե այո, ի՞նչ կարելի է անել: Կանխավ շնորհակալ եմ:

 

Հարց սեքսապաթոլոգին. Հնարավո՞ր է հղիանալ կամ վարակվել պահպանակի օգտագործման դեպքում

 

Հարցին պատասխանում Է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Պոռնոգրաֆիկ բնույթի ֆիլմեր դիտելը հնարավոր է առաջացնի որոշակի պաթոլոգիկ կախյալություն, և նաև պատճառ հանդիսանա ամուսնական սեռական կյանքից հրաժարվելուն (հաճախ ֆիլմերում տեսնում են ոչ իրական երևույթներ): Սեռական հարաբերությունների հաճախությունը մեծապես պայմանավորված է անհատի սեռական կոնստիտուցիայի տիպից, այն լինում է թույլ, միջին և ուժեղ տիպերի և միջին սեռական կոնստիտուցիայի պարագայում, երբ առկա է ամուսնական սեռական կյանք, շաբաթական 3-4 հարաբերությունը համարվում է նորմա: Հնարավոր են նաև մի շարք այլ հոգեբանական (ներանձնային և միջանձնային կոնֆլիկտներ) և մարմնական (սոմատիկ՝ հորմոնալ, սեռական օրգանների տարբեր հիվանդություններով պայմանավորված) բացասական գործոններ, որոնք կարող են ընկճել սեռական ցանկությունը: Կարծում եմ՝ այստեղ ձևավորվել է ամուսնական սեքսուալ աններդաշնակություն և բժշկական-սեքսոլոգիական մոտեցումը պետք է ուղղված լինի պաթոլոգիկ ֆիքսացիայի և կախյալության կորեկցիային (պոռնոգրաֆիկ ֆիլմերի դիտումը պետք է բացառվի) և սեքսուալ ներդաշնակության վերականգնմանը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    На русском,  In English,  En français,   En español,   Türkçe

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 680 | - Վարկանիշ -: 0.0/0
Загрузка...