Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (կանայք)


Հարց սեքսապաթոլոգին. «Արդեն տասը ամիս է, ինչ ամուսնացել ենք, բայց սեռական հարաբերություն չենք ունեցել ամուսնուս հետ»
 
 


   

Հարց

Բարև Ձեզ, ես 25 տարեկան եմ։ Արդեն տասը ամիս է, ինչ ամուսնացել ենք, բայց սեռական հարաբերություն չենք ունեցել ամուսնուս հետ: Ինձ մոտ վախ է առաջացել հենց առաջին ամուսնական գիշերը, սկզբում սեռական օրգաններս ընդհանրապես չէին խոնավանում կամ դժվարությամբ էին խոնավանում, համապատասխան խոնավացնող կրեմներ էինք օգտագործում։ Ամեն անգամ առնանդամը մոտենալուն պես վախենում, ձգվում ու լարվում էի, իսկ ամուսնուս մոտ իմ պահվածքից առնանդամը կորցնում էր առաձգականությունը: Հիմա արդեն կրեմների կարիք չենք զգում. խոնավություն առաջանում է, բայց դեռ չեմ հաղթահարել վախս:

 

Հարց սեքսոպաթոլոգին. «Արդեն տասը ամիս է, ինչ ամուսնացել ենք, բայց սեռական հարաբերություն չենք ունեցել ամուսնուս հետ»

 

Հարցին պատասխանում Է բժիշկ-սեքսապաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.

Սեռական հարաբերությունից վախը (կոիտոֆոբիան) կարող է հանգեցնել վագինիզմի դրսևորումների՝ տեղի են ունենում հեշտոցամուտքի (երբեմն նաև կոնքի և ազդրերի) մկանների ակամա կծկումներ, որն անհնարին է դարձնում սեռական անդամի ներհրումը հեշտոց: Այս իրավիճակը կարող է հանգեցնել ամուսնու մոտ էրեկցիայի կորստի կամ վաղաժամ սերմնաժայթքման: Խնդրի պատճառագիտությունը կարող է տարբեր լինել՝ սեռական դաստիարակության դեֆեկտները (չափազանց խիստ, սեռականի նկատմամբ վախ ներշնչող դաստիարկություն), դեզինֆորմացիան, սեռական բռնության էպիզոդ: Դրան նաև նպաստում են անձնային առանձնահատկությունները՝ էմոցիանալ անկայուն, ներշնչվող հոգեկերտվածք: Պետք է ասել, որ վագինիզմը բարձր արդյունավետությամբ բուժվում է սեքսոլոգիական պրակտիկայում. անհրաժեշտ է չձգձգել խնդրի ավելորդ խորացումից խուսափելու համար:



Տարածել...


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 418 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...