Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 19.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Հարցեր սեքսոլոգին (կանայք)


Հարց սեքսապաթոլոգին. «Կարելի՞ է արդյոք սեռական հարաբերություն ունենալ դաշտանի ժամանակ»
 
 


   

«Դաշտանի ժամանակ կարելի՞ է սեռական հարաբերություն ունենալ, թե՞ ոչ: Ցանկալի կլիներ իմանալ նաև դաշտանի հիգիենայի մասին»:

 

Հարց սեքսապաթոլոգին

 

Հարցին պատասխանում է բժիշկ- սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը՝

«Դաշտանի ժամանակ սեռական հարաբերությունները ցանկալի չեն, քանի որ այդ օրերին առավել մեծ է դեպի արգանդի խոռոչ վարակի ներթափանցման վտանգը: Դաշտանի ժամանակ անհրաժեշտ է մաքուր պահել արտաքին սեռական օրգանները: Դրա համար անհրաժեշտ է օճառով լվացում կատարել՝ գոլ ջրի հոսող շիթի տակ՝ առջևից դեպի ետ: Լվացում պետք է կատարել օրվա ընթացքում երկու անգամից ոչ պակաս՝ մաքուր ձեռքերով: Դաշտանի ժամանակ խորհուրդ է տրվում ամեն օր գոլ ցնցուղ ընդունել: Դաշտանի օրերին չի կարելի լողանալ ջրավազաններում կամ ջրամբարներում: Դաշտանի ժամանակ պետք է օգտվել հատուկ հիգիենիկ միջադիրներից: Միջադիրները պետք է փոխել օրվա ընթացքում 2-3 անգամ, երբեմն՝ ավելի հաճախ: Սուր համեմունքների (պղպեղ, մանանեխ) օգտագործումը նպաստում է դաշտանային արյունահոսությունների ուժեղացմանը: Յուրաքանչյուր աղջիկ պետք է ունենա օրացույց, որտեղ նշի դաշտանի սկսվելու օրը, տևողությունը և կորցրած արյան մոտավոր քանակը (չափավոր, առատ, սակավ): Չափը որոշվում է հիգիենիկ միջադիրների ներծծման աստիճանի և միջադիրը փոխելու հաճախականությամբ»: 



Տարածել...


Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Հարցեր սեքսոլոգին (կանայք) | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 2009 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...