RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս » Սեքսի տեխնիկա

Ինտիմ մերձեցում լոգարանում. ֆիլմային գեղեցկությունն ու կյանքի իրականությունը
 


 


   

Օ՜, ինչ լավ է դա նայվում էկրանի վրա. գոլորշի, էրոտիկ կաթիլներ մաշկի վրա, զգացմունքային դանդաղ ժեստեր, ջրի շիթերի տակ իրար հպվող մարմիններ… և այս ամենը բնականաբար համապատասխան էքսպրեսիվ ու կրքոտ սաունդթրեքի ներքո։ Խոստովանեք, որ ձեր մտքին կա այս դասական տեսարանը կրկնելու՝ ձեր կյանքում։ Ուրեմն՝ պատրաստ եղեք այն ամենին, ինչ ձեզ կմատուցի իրականությունը, իսկ իրականությունն այսպիսին է.


1. Նախ, սունդթրեք չի լինելու, եթե իհարկե դուք ինքներդ վաղoրոք չմիացնեք ձեր սիրելի երգը՝ մինչև ցնցուղի տակ մտնելը։ Տեխնիկան նախատեսված չէ, որ այն օգտագործես թաց ձեռքերով։ Ու նաև, վստա՞հ եք, որ ձեր զուգընկերը երաժշտության հենց այս տիպն է համարում հուզիչ և էրոտիկ։


2. Ռոմանտիկ ֆիլմերում զուգընկերը հայտնվում է լոգարանում ու ինչ որ քնքուշ բան է ասում։ Օրինակ. «Թույլ տուր միանալ քեզ»։ Սակայն քանի որ մենք լոգանք որպես կանոն ընդունում ենք առավոտյան, սթրեսով հագեցած մեր իրականությունում, ավելի հավանական է ինչ-որ նման մի ակնարկ. «Լսիր, ես էլ եմ ուշանում աշխատանքից ու ես էլ դեռ լոգանք պետք է ընդունեմ»։


3. Գուցե դուք այլ տարբերակ ընտրեք՝ երկար, ճոխ, հանգստացնող լոգանք, որը, ինչպես դուք հույս ունեք՝ կմաքրի աշխատանքային օրվա ողջ լարվածությունը, ինչպես նաև թույլ կտա մաշկին քսել բուրումնավետ միջոցներ ու հագեցնել մազերը կախարդական կերատինով։ Գործնական խորհուրդ. աշխատեք գոնե գլուխը արագ լավանալ, որպեսզի քնով չանցնեք։ Դե իսկ սեքսի մասին խոսել էլ ավելորդ է։


4. Դուք ուշադիր կարդացել եք սեքսապաթոլոգների խորհուրդները և վերջապես որոշել եք ցույց տալ ձեր զուգընկերոջը, թե ինչպես է պետք մանրակրկիտ ուսումնասիրել զուգընկերոջ մարմնի ամենաինտիմ մասերը։ Վաղօրոք չափեք ձեր ցնցուղի գաբարիտները, որովհետև արմունկի պատահական հարվածը սալիկապատ պատին, կամ ծորակին կարող են միանգամից փչացնել ձեր նոր ոդիսականը։


5. Եվս մեկ կարևոր դետալ. չմոռանաք հատակին մի երկու ռետինե խալի փռել, որպեսզի հանկարծակի չսայթաքեք, քանզի գլխուղեղային վնասվածքը սեքսին այդքան էլ չի տրամադրում։ Բացի դրանից, ցանկալի է պատերից տարբեր բռնակներ կպցնել ու այլ իրեր, որոնք կարող են հենման կետ ծառայել, իսկ այ թե որքանով նման յուրահատուկ դիզայնին պատրաստ կարող եք լինել, դա արդեն ձեզնից է կախված։


6. Այս տեսարանը ձեր մտքից դուրս չի գալիս. նա սեղմում է ձեզ պատին, պինդ գրկում է իր ձեռքերով ու տիրանում է ձեզ կանգնած վիճակում… իսկ իրականությունում պատրաստ եղեք, որ մի քանի րոպեից ավելի նա չի դիմանա զուտ հոգնելու պատճառով։ Լոգարանում հիմնական խնդիրը ճիշտ անկյուն ընտրելն է, որը ձեզ գոնե այդքան անհարմար չի թվա։


7. Եթե ձեզ թվում է, որ լոգարանում սիլիկոնային քսուք ու լուբրիկանտ պետք չի գա, որովհետև ամեն ինչ տեղով թաց է, ապա չարաչար սխալվում եք։


8. Ի դեպ, չմոռանաք, որ յուղը քայքայում է պահպանակը, ինչպես նաև՝ տաք քլորացված ջուրը։ Այնպես որ, պետք է մտածեք հակաբեղմնավորիչ այլ միջոցների մասին ևս։


9. Եթե դուք երկուսդ էլ սեքս-խաղալիքների սիրահար եք, ապա համոզվեք, որ դրանք հերմետիկ են ու ջրադիմացկուն։ Ինտիմ գադջետների մեծամասնությունը մարտկոցներով կամ հոսանքալարով են սնուցվում, ուստի ջուրը կարող է վնասել դրանք։


10. Իրար վրա քնքշորեն օճառ քսելն ու գուրգուրելը բուրումնավետ փրփուրի մեջ այդքան էլ վատ գաղափար չէ։ Սակայն վատ է, եթե այդ փրփուրը ներթափանցի բերան ու այլ լորձաթաղանթային հյուսվածքներով հարուստ տեղեր։


Այսքանից հետո վստա՞հ եք, որ չեք գերադասում անկողինը՝ լոգարանին,- գրում է Slaq-ը։
 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ




Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքսի տեխնիկա | Ավելացրեց: erkusov.com (26.05.15)
Դիտումներ: 3334 | Տեգեր: սեքսի տեխնիկա, սեքս ուղեցույց | - Վարկանիշ -: 0.0/0