Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Խուսափի՛ր այս սխալներից սիրով զբաղվելիս
 
 
Загрузка...


 

Միատեսակ դիրքեր

Ցանկացած կին մի քանի սիրելի դիրքեր ունի, որից հաճույք է ստանում: Բայց շատ ձանձրալի է միշտ կիրառել դրանք և հրաժարվել նորերը փորձարկելուց: Հենց այդ սովորությունն է ձեզ զրկում նոր զգացողություններից:

Սովորական ալգորիթմ

Օրվա ռեժիմը լավ բան է: Իսկ ահա ռեժիմով սեքսը շատ վատ է: Ժամանակ առ ժամանակ տրվեք ձեր զգացմունքներին և, օրինակ, երեկոյան սեքսը փոխարինեք առավոտյան սեքսով:

Պասիվություն

Կնոջ կողմից անգամ ամենաթեթև նախաձեռնությունը կգնահատվի տղամարդու կողմից, ով իր հերթին կփորձի անել հնարավոր ամենը կնոջը հաճույք պատճառելու համար: Երբեմն պետք է նախաձեռնությունը վերցնել սեփական ձեռքերի մեջ և հաճելիորեն զարմացնել սիրելիին:

Օրգազմի իմիտացիա

Այս սովորությունը կարող է վերածվել իսկական բարդույթի: Որքան հաճախ է կինը ձևացնում, թե օրգազմ է ստանում, այնքան մեծանում է հավանականությունը, որ կինն այդպես էլ օրգազմ չի ստանա: Օրգազմի իմիտացիայից ֆրիգիդություն մեկ քայլ է:

Չափից դուրս ռոմանտիկություն

Մոմերն ու վարդի թերթիկները շատ գեղեցիկ ու ռոմանտիկ են, բայց ոչ ամեն օր: Տոներ կազմակերպել պետք է, բայց եթե սիրելին մոմեր չի վառել կամ ձեզ բուրավետ յուղերով չի օծել, դա դեռ չի նշանակում, որ պետք է զրկել սիրելիին սեքսից և նեղանալ:

Խոսակցություններ անկողնում

Կանանց մեծ մասը սիրում է խոսել սեքսից հետո: Խուսափի՛ր այս սխալներից սիրով զբաղվելիսԶգացմունքների այն հորձանուտը, որ արթնացրել է տղամարդը, վերածվում է երկար խոսակցությունների: Գուցե դրա համար են հաճախ տղամարդիկ քնում սեքսից հետո...

Զսպվածություն

Կնոջ երևակայությունն անսահման է, բայց երբեմն ամաչկոտությունը խանգարում է օգտագործել այն: Երբեմն այդ խնդիրը լուծում է ոգելից խմիչքը, բայց դա թուլանալու վտանգավոր միջոց է: Աշխատեք լուծել ձեր խնդիրներն առանց դրա:

Չափից դուրս ակտիվություն

Երևակայությունը կյանքի կոչելը ճիշտ է, բայց պետք է ճանաչել չափը և սեքսը չվերածել թատերական ներկայացման:

Չկան նախնական շոյանքներ, չկա սեքս

Գրգռված տղամարդը կարող է ցանկանալ արագորեն անցնել իրադարձությունների զարգացման, բայց կանայք այլ կերպ են նայում դրան: Նրանք ցանկանում են, որ իրենց համբուրեն, շոյեն: Միայն թե պետք չի հրաժարվել սեքսից, որովհետև տղամարդը ցանկանել է կրքոտ և արագ սեքս ունենալ: Երբեմն դա նույնպես անհրաժեշտ է:

Թաքցնել ձեռնաշարժության փաստը

Հաճախ կանայք թաքցնում են իրենց տղամարդուց, որ ձեռնաշարժությամբ են զբաղվում: Դա կարող է պայմանավորված լինել ամաչկոտությամբ, վախով, որ իրենց չեն հասկանա կամ կհամարեն, որ բավարարված չեն: Բայց պետք է հիշել, որ տղամարդը պետք է իմանա դրա մասին, չէ՞ որ կնոջը հաճույք պատճառելն իսկական արվեստ է:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (12.03.16)
Դիտումներ: 1059 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...