Թերևս համամիտ եք բոլորդ, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ աշխատանք, խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը հանդիսանում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Իհարկե, խոսքը, վիրտուալ սեքսի մասին է:  /Սեքս ուղեցույց - Վիրտուալ ինտիմ. Այո՞, թե՞ ոչ… " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Վիրտուալ ինտիմ. Այո՞, թե՞ ոչ…
 
 


   

Թերևս համամիտ եք բոլորդ, որ համակարգիչ ասվածը դարձել է շատերիս անբաժան «ընկերը»… Տարաբնույթ աշխատանք, խաղեր, ինտերնետային խանութներ և այլն, իսկ շատերի համար համակարգիչը հանդիսանում է նաև սեքսով զբաղվելու անփոխարինելի միջոց: Իհարկե, խոսքը, վիրտուալ սեքսի մասին է: 
 
Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…
 
Հետաքրքիրն այն է, որ տարեց տարի շատանում են այն կայքերը, որտեղ յուրաքանչյուր ոք կարող է փորձել վիրտուալ սեքս. թերևս դրանք ունեն մեծ պահանջարկ: Բայց ցավալին այն է, որ այս տեսակ կայքերը «բռնում են» մարդկանց, ու շատերը դառնում են դրանց մշտական այցելուները` խուսափելով իրական շփումից:
 
Իսկ ովքե՞ ր են նմանատիպ «սեքս» նախընտրողները: 
Դե իհարկե`
 
 
անչափահասները, ում համար վիրտուալ սեքսը և' հասանելի է, և' ապահով: Բայց այն կարող է նաև բացասաբար անդրադառնալ անչափահասի հոգեկան աշխարհի վրա:
 
մարդիկ, ովքեր ընտանեկան կյանքում հիասթափություն են ապրել: Այս մարդիկ չեն կարողանում ամուսնալուծվել` ունենալով տարբեր պատճառներ, դավաճանության էլ չեն գնում, դրա համար դառնում են վիրտուալ սեքսի սիրահարներ: Ըստ վիճակագրության` վիրտուալ սեքս որոնողների 35 տոկոսը հենց ամուսնական կյանքից հիասթափվածներ են: Այս դեպքում վիրտուալ սեքսն օգնում է պահել և' ընտանիքը, և' չդավաճանել:
 
Վիրտուալ սեքս. Այո՞, թե՞ ոչ…
 
մարդիկ, ովքեր վստահ չեն ո՜չ իրենց անձի, ո՜չ էլ իրենց սեքսուալ կարողությունների վրա: Վիրտուալ սեքսն օգնում է նրանց` անտարբերությամբ նայել իրենց բոլոր խնդիրներին: Բայց մինչև ե՞րբ… 
մարդիկ, ովքեր օր ու գիշեր աշխատում են, և անձնական կյանքի համար ժամանակ չեն ունենում: Սեքսոպաթոլոգները եկել են այն եզրակացության, որ վիրտուալ սեքս կայքերից ամենաշատ կախվածություն ունեն հենց գործարար կանայք և տղամարդիկ:
 
և իհարկե մարդիկ, ում համար տհաճ է իրական սեքսը, քանի որ ունեն այնպիսի մի հիվանդագին երևակայություն, որ կարող են լիցքաթափվել միայն վիրտուալ սեքսի օգնությամբ:
 
Յուրաքանչյուրն ունի ընտրելու իր իրավունքը, բայց շատ կարևոր է հիշել, որ ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ: Վիրտուալ սեքսով տարվելու դեպքում անձը կարող է վերջնականապես կորցնել այն գեղեցիկ ճանապարհը, որը տանում է դեպի իրական սեքս: Իսկ սեքսը ոչ միայն լիցքաթափվելու հաճույքն է, այլև`իրական շփումները, տաք ու քնքուշ համբույրները… և որ ամենակարևորն է` այն աննկարագրելի մերձեցումը, որը տեղի է ունենում անձանց միջև, և ոչ թե մարդու և մոնիտորի: 
 
Մտածե'ք սրա շուրջ, քանի դեռ ուշ չէ:



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 08.02.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (08.02.16)
Դիտումներ: 3208 | Տեգեր: սեքս փաստեր, ուղեցույց | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...