Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 25.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Վախ ինտիմ մերձեցման հանդեպ. ինչպե՞ս հաղթահարել (18+)
 
 


   

Սեքսից վախը (գենոֆոբիա, կոիտոֆոբիա) ֆիզիկական կամ հոգեբանական վախն է սեռական ակտից կամ սեռական հարաբերություններից։ Սակայն շատ կանայք, ովքեր տառապում են վառ արտահայտված ֆոբիայով, ամեն դեպքում, վախենում են նոր զուգընկերոջ հետ սեքսից։ Որո՞նք են այդ վախի պատճառները և ինչպես հաղթահարել դրանք։

 

Վախ սեքսի հանդեպ. ինչպե՞ս հաղթահարել (18+)

 

Իր վախերի մեծ մասը մարդը ստեղծում է իր երևակայությունների ու պատկերացումների շնորհիվ։ Այդ հարցում հատկապես ուժեղ են կանայք։ Նրանցից ոմանք այնքան անինքնավստահ են, որ նույնիսկ սեքսն իսկական խնդիր է դառնում։

Կառուցվածքի անկատարության վախ

Սա կանացի վախերի ամենատարածված պատճառն է։ Հագուստը մեր պաշտպանն է։ Հագուստով կարելի է քողարկել կառուցվածքի թերություններն ու ընդգծել առավելությունները։ Մերկությունը՝ հակառակը, զինաթափում է։ Ամոթը, բարդույթները, այնպես չերևալու վախը. այս ամենը կնոջը ստիպում է կա՛մ խուսափել առաջին մերձեցումից, կա՛մ առավելագույնս հետաձգել այն։

Ի՞նչ անել։ Հիշեք, որ տղամարդիկ հիանալի կարողանում են կանանց մերկացնել աչքերով, այդ պատճառով, եթե նա հենց ձեզ է ընտրել, ապա նրա աչքերում դուք ամենասեքսուալն ու գրավիչն եք։

Վախ սեքսի հետևանքների հանդեպ

Անցանկալի հղիության և վեներական հիվանդություններով վարակվելու վախը կարող են սեռական կապի հանդեպ վախ ձևավորել։ Հասկանալի է, որ հակաբեղմնավորիչների հարցը պետք չէ նույնիսկ քննարկել։ Ավելին, ցանկալի է, որ պաշտպանվելու համար ամեն ինչ աղջկա մոտ լինի։ Սակայն ոչ մի հակաբեղմնավորիչ 100 տոկոսանոց երաշխիք չի տալիս։ 

Ի՞նչ անել։ Հղիանալու դեպքում կարևոր է հիշել, որ եթե դուք արել եք այն, ինչ պետք է, իսկ այդ, ամեն դեպքում, ստացվել է, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Կամ փորձեք սեքսի այլ տարբերակներ։ Հիվանդությունների դեպքում կարելի է միայն մեկ խորհորդ տալ. ոչ մի անկանոն կապ խմիչքի մեծ չափաբաժնով։

Անհաջողության վախ

Թվում է՝ այս վախն ավելի շատ պետք է տղամարդկանց անհանգստացնի։ Բայց կանայք նույնպես վախենում են հիասթափեցնել սիրեկանին։ Երբ խոսքն ինչ-որ բանի հանդեպ վախի մասին է, ուրեմն անինքնավստահություն է ենթադրվում։ Այդպիսի կինը նույնիսկ տղամարդու ձախողության մեջ միայն իրեն է մեղադրելու և վախենալու է հաջորդող կապերից։

Ի՞նչ անել։ Եթե դուք զգում եք, որ ձեր զուգընկերը չի կարողանում ձեր մեջ զգայնություն արթնացնել, փորձեք նրբորեն բացատրել ու ցույց տալ նրան, թե ձեզ ամենից շատ ինչն է դուր գալիս, դուք միայն այդպես կարող եք հաճույք ստանալ։ Ամեն դեպքում, ձեր մարմինը պետք է թուլացած լինի, իսկ գլուխը՝ անջատված։ Բացի այդ, դուք պետք է հասկանաք, որ առաջին սեքսը ցուցանիշ չէ, թե տղամարդն ինչպիսին է անկողնում։ Եթե նա չի արդարացրել ձեր ցանկությունները, նրան ու ձեզ ևս մեկ հնարավորություն տվեք, հետո միայն եզրակացություններ արեք։

Ֆիզիոլոգիական առանձնահատկություննեի հետ կապված վախ

Որոշ կանայք, հատկապես նրանք, ովքեր մայր են դարձել, հաճախ վախենում են, որ իրենց հեշտոցը «հարմար» չափսի չի լինի։ Շատերին թվում է, որ կնոջ հեշտոցը պետք է նեղ լինի. որքան նեղ, այնքան շատ հաճույք կարող է նա պարգևել տղամարդուն։ Եթե հանգիստ վիճակում հեշտոցի մեջ երկու իրար սեղմված մատ է մտնում, այդ խոսում է օրգանի նորմալ, սովորական չափսի մասին։

Թույլ սեռի ներկայացուցիչների ևս մեկ ինտիմ վախը կապված է արտադրության քանակի հետ։ Հորմոնալ խանգարումներ ունեցող կանանց մոտ արտադրությունը շատ է լինում։

Ի՞նչ անել։ Հեշտոցի թուլացած մկանների դեպքում օգնում է ինտիմ գիմնաստիկան՝ ներքին օրգանների մկանների մարզման վարժություններով։ Ինչ վերաբերում է առատ արտադրությանը, ապա այստեղ առանց մասնագետի հնարավոր չէ։ Բժիշկը հորմոնալ միջոցներ կնշանակի, որոնք արգելափակում են արյան մեջ էստրոգենների մուտքը, որի չափից շատ ակտիվությունը բերում է առատ արտադրության։

Թարգմանությունը՝ News.am Style-ի:
 


 



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 09.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 635 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...