Տաբուներ անկողնում. չարժե՛ սա անել անկողնում... (18+)Իրականում շատ ավելի էական բաներ են կախված մեր սեռական հարաբերությունների որակից, քան պատկերացնում ենք: Դա կարող է անմիջապես ազդել մեր տրամադրության, տրամադրվածության, հարաբերությունների և նույնիսկ զգացմունքների վրա:  Ահա մի քանի տաբուներ անկողնում, որոնք կօգնեն հեռու մնալ հիասթափություններից: Այսպիսով, անկողնում չպետք է… /Սեքս ուղեցույց - Տաբուներ անկողնում. չարժե՛ սա անել անկողնում... (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 21.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Տաբուներ անկողնում. չարժե՛ սա անել անկողնում... (18+)
 
 


   

Իրականում շատ ավելի էական բաներ են կախված մեր սեռական հարաբերությունների որակից, քան պատկերացնում ենք: Դա կարող է անմիջապես ազդել մեր տրամադրության, տրամադրվածության, հարաբերությունների և նույնիսկ զգացմունքների վրա:  Ահա մի քանի տաբուներ անկողնում, որոնք կօգնեն հեռու մնալ հիասթափություններից: Այսպիսով, անկողնում չպետք է…

 

Տաբուներ անկողնում. չարժե՛ սա անել անկողնում... (18+)
 
 

Մինչև վերջ անկեղծ լինել

Հիանալի սեքս, կիրք և սիրահարվածություն ունենալու դեպքում թվում է, թե ոչինչ չի կարող խոչընդոտել մեր իդեալական հարաբերությունները: Հենց այդ պատճառով էլ զուգընկերները, սեռական ակտից հետո պառկած նայում են առաստաղին և սկսում միմյանց հարցնել նախկին նախասիրությունների մասին: Չարժե այդպիսի բան անել, գրում է LadyNews-ը,- քանի որ հետո քո տված անկեղծ ինֆորմացիան կօգտագործվի յուրաքանչյուր, նույնիսկ ամենաչնչին խանդի տեսարանի ժամանակ: Երբեք մի՛ հարցրու տղամարդուն նրա սիրուհիների մասին և ինքդ էլ լռիր քո երկրպագուների մասին:

Հպարտանալ նախկին սիրեկաններով

Թվում է, թե տրամաբանական է, որ մեր արժեքը բարձրացնելու, ինքնավստահությունը ամրապնդելու համար ցանկություն է առաջանում պատմել մեր նախկին երկրպագուների մասին: Հատկապես մի՛ թվարկիր նրանց և մի՛ հպարտացիր նրանց քանակով: Տղամարդիկ սիրում են լինել միակը և ամենալավը, այլ ոչ թե 25-րդը: Եթե նա համառորեն հարցնում է քո նախկիններից, ասա, որ ընդամենը մեկ լուրջ սիրավեպ ես ունեցել:

Նախկիններին փնովել

Սովորություն մի՛ դարձրու չարախոսել  նախկիններիդ մասին զուգընկերոջ մոտ: Նա հաստատ կմտածի, որ իր ետևից նույնն ես ասելու, կամ որ քեզնով միայն աննորմալ տղամարդիկ են հետաքրքրվում:

Ծիծաղել անկողնում առանց պատճառի

Նա կարող է մտածել, որ դու չես հավանում իր կազմվածքը կամ այդքան էլ գոհ չես նրա սեռական ունակություններից: Եթե ուզում ես ծիծաղել, քանի որ երջանիկ ես կամ պարզապես բարձր տրամադրություն ունես, հիշիր որևէ անեկդոտ կամ ծիծաղելի դեպք, պատմիր նրան, և միասին ծիծաղեք:

Ֆիզիկական ուժ գործադրել

Մի՛ ճանկռիր, մի՛ կծոտիր, համբույրի հետքեր մի՛ թող նրա մարմնին. չէ՞ որ դրանք միայն էկրանից են սեքսուալ, իսկ իրականում՝ հակառակը: Քերծվածքներն ու կապտուկները կարող են տեսնել գործընկերները, ընտանիքի անդամները, ընկերները: Դա կարող է դուր չգալ զուգընկերոջդ:

Լռել

Կինը, ով ոչ մի ապրում ցույց չի տալիս, տղամարդու համար դառնում է անհետաքրքիր, անգամ եթե ամենագեղեցիկն է: Եթե նրան չի հաջողվում քեզ օրգազմի հասցնել, չի նշանակում որ պետք է արհեստականորեն գոռալ կամ կրքեր ցույց տալ: Սակայն սեքսի ընթացքում հոգոցները պետք է ամեն դեպքում առկա լինեն: Հակառակ դեպքում տղամարդը կորցնում է ինքն իր հանդեպ հավատը, և դա վատ կանդրադառնա ձեր սեռական հարաբերությունների վրա:

Քննարկել առկա խնդիրները

Ոչ մի դեպքում անկողին մի՛ բեր կենցաղային խնդիրները, կոնֆլիկտները: Անկողինը երկուսի համար է նախատեսված, որտեղ ավելորդ տեղ չկա ընկերների և գործընկերների հետ խնդիրները քննարկելու համար:

Վատ բուրել

Վատ բույրը կարող է ընդմիշտ խլել նրա ցանկությունը քեզ հետ սիրով զբաղվելու: Հենց բույրն է մարդու հանդեպ համակրանք առաջացնող գործոններից մեկը: Ավելորդ է ասել, որ անպայման սեքսից առաջ պետք է լոգանք ընդունել. շատ մի՛ օգտագործիր օծանելիք: Հիշիր՝ տղամարդիկ սիրում են կնոջ բնական բույրը: 



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 08.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 666 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...