Սխալ կարծրատիպեր կանացի սեքսուալության մասին
Ձեզ ենք ներկայացնում 7 ամենաանհեթհեթ միֆ՝ կանացի սեքսուալության մասին, որոնք հատկապես տարածված են իրենց հարգող ու սեռահասուն արուների մոտ։

1. Սեքսում նրա համար ամենակարևորը սեռական ակտի տևողությունն է. որքան ավելի երկար, այնքան ավելի լավ:

Իհարկե, հեշտանքի հասնելու համար կնոջը պետք է որոշ ժամանակ, բայց այդ ժամանակը պետք է խելքով տնօրինել։ Կարևորը սեռական ակտի տևողությունը չէ, այլ էրոգեն գոտիների վրա ներազդելը, այդ ներազդեցությունը պահելով՝ կնոջ գրգռվածության բարձրացումը։ 30 րոպե միապաղաղ շարժումները կնոջը չեն տա ոչինչ, բացի նյարդային վիճակից։

/Սեքս ուղեցույց - Սխալ կարծրատիպեր կանացի սեքսուալության մասին " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 23.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Սխալ կարծրատիպեր կանացի սեքսուալության մասին
 
 


   

Ձեզ ենք ներկայացնում 7 ամենաանհեթհեթ միֆ՝ կանացի սեքսուալության մասին, որոնք հատկապես տարածված են իրենց հարգող ու սեռահասուն արուների մոտ։

 

Սխալ կարծրատիպեր կանացի սեքսուալության մասին

 

1. Սեքսում նրա համար ամենակարևորը սեռական ակտի տևողությունն է. որքան ավելի երկար, այնքան ավելի լավ:

Իհարկե, հեշտանքի հասնելու համար կնոջը պետք է որոշ ժամանակ, բայց այդ ժամանակը պետք է խելքով տնօրինել։ Կարևորը սեռական ակտի տևողությունը չէ, այլ էրոգեն գոտիների վրա ներազդելը, այդ ներազդեցությունը պահելով՝ կնոջ գրգռվածության բարձրացումը։ 30 րոպե միապաղաղ շարժումները կնոջը չեն տա ոչինչ, բացի նյարդային վիճակից։

 

2. Կնոջը գրավելու համար պետք է նրան սիրային բանաստեղծությունների արտասանես, որոնցից կանայք հալվում են

Որքան էլ տարօրինա թվա, բայց մեր ժամանակներում դեռ շատերն են սրան հավատում, չնայած ֆրանսիացի սեքսոլոգները պնդում են, որ կանանց 40 տոկոսը առհասարակ վատ է ընկալում բանաստեղծություններ լսելը, իսկ մնացածը պարզապես ձանձրանում է, եթե դա երկար է տևում։ Փոխարենը, կանանց 100 տոկոսը գրգռվում է սիրո խոստովանություն լսելիս։

 

3. Կանայք ենթագիտակցորեն ձգողականություն են զգում բեղավոր մարդկանց հանդեպ:

Իրականում ոչ մի առավելություն չկա բեղավոր մարդկանց համար՝ անկախ այդ բեղերի ձևից։ Ոչ պտուկները, ոչ էլ կլիտորը այդ բեղերից ու դրանց ձևից առանձնապես չեն գրգռվում։ Կան պարզապես անհատական նախասիրություններ՝ կախված բեղավոր կամ սափրված տղամարդկանց արտաքին տեսքի ընկալման հետ. ոմանց դա դուր է գալիս, ոմանց էլ՝ ոչ։ Նույնն էլ վերաբերում է մորուքին։

 

4. Կուսությունը կարելի է նկատել դեռ մինչև սեքսը. կույսերը նստած ժամանակ ինքնաբերաբար սեղմում են ծնկներն իրար, իսկ ոչ կույսերը՝ հեռացնում դրանք իրարից:

Գիտականորեն ապացուցված փաստ. ոտքերի դիրքը բացարձակապես կապված չէ կուսաթաղանթի առկայության հետ ուստի ստուգելու դասական ձևը մնում է արդիական։

 

5. Ֆրիգիդային կանայք չեն լինում:

Ցավոք, սա ևս միֆ է։ Ֆրիգիդայնությունը կարող է ձևավորվել դեռ մանուկ հասակում ու պահպանվել ողջ կյանքի ընթացքում։ Պատճառները շատ են. սկսած մոր դեսպոտիզմից ու խորթ հոր կողմից ինտիմ ուշադրությունից՝ վերջացրած առաջին սեքսի անհաջող փորձով (օրինակ՝ բռնաբարություն): Դրանք աղջկա մոտ կայուն թերարժեության բարդույթ են ստեղծում, որից ձերբազատվելը շատ բարդ է։

Եվս մեկ թյուրըմբռնում՝ կապված կանացի սեքսուալության հետ. իբր ֆրիգիդային կնոջը կարող է կարգի բերել միայն նուրբ և համբերատար տղամարդը։ Ավելի հավանական է հակառակը, որովհետև նրանց սովորաբար կոպիտ զուգընկերներ են պետք։ Բռնաբարության առաջին փորձը կայուն կարծրատիպ է ծնում, ու նման կանայք հեշտանքի են հասնում միայն կոպիտ գործողությունների արդյունքում։

 

6. Կանացի իդեալը Շվարցենեգերի պես մկանոտ տղամարդն է:

Այստեղ ևս գործ ունենք անձնական ընկալման առանձնահատկությունների հետ։ Վստահորեն կարելի է պնդել, որ կանանց մեծամասնությունը առաջին հերթին արձագանքում է ոչ թե մկանների քանակին այլ խելացիությանը, հմայքին, ուշադրությանը ու քնքշությանը, իսկ չափից շատ մկանները ընդհակառակը՝ վանում են։

 

7. Եթե բարոյական կյանքով է ապրում, ապա նրա հեշտոցը նեղ է և՝ հակառակը:

Սա ևս լրիվ անհեթեթություն է։ Կանանց հեշտոցի չափսերը գրեթե միանման են, որովհետև ծննդաբերության ժամանակ այն պետք է ի զորու լինի իր միջով անցկացնել բալիկի գլուխը։ Սեքսի ժամանակ տղամարդը ոչ թե հեշտոցի չափսն է զգում, այլ դրա մկանների տոնուսը, որը կապված է կնոջ կենսակերպից ու մասնավորապես սպորտով զբաղվելու և հատուկ ինտիմ մարմնամարզության փորձից։ Ի դեպ, պարբերական սեքսը ևս ամրացնում է հեշտոցի մկանները։ Այս մասին գրում է ordinaricus-ը:



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 536 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...