Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 18.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Սուրճի, ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրա
 
 


   

 Սուրճի, ալկոհոլի և ծխախոտի վնասակար ազդեցությունը սեռական ֆունկցիայի վրաԲոլորի կողմից սիրված սուրճի հիմնական ազդող նյութը կոֆեինն է: Մարդիկ չեն էլ ենթադրում, որ սուրճի շատ օգտագործումից կարող են ունենալ կախվածություն, այսինքն` երբ մի որոշ ժամանակով չեն օգտագործում սուրճ, նրանց մոտ առաջանում է գլխացավ, գերգրգռվածություն, ֆիզիկական թուլություն, հոգեկան անդորրի, աշխատունակության, տրամադրության անկում, տագնապ, իսկ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն նյարդային համակարգի խախտումներ, կարող են առաջանալ նևրոզներ, դեպրեսիաներ, նաև կարող են սրվել սեռական բնույթի նևրոզները:

Ի՞նչ ազդեցություն է թողնում ծխելը սեռական ֆունկցիայի վրա:

Կան աշխատություններ, որտեղ նշվում է սերմնարտադրության անկում` սերմ արտադրող էպիթելի վնասվելու, սերմնաբջիջների օքսիդացիոն սթրեսի պատճառով,իսկ որոշ դեպքերում` տղամարդկանց էրեկտիլ դիսֆունկցիա: Կանանց մոտ` կրծքագեղձի հիվանդություններ, հղիության ընթացքում պտղի զարգացման վրա բացասական ազդեցությամբ` նիկոտինային թունավորման ախտանիշներով: Երկու սեռերի մոտ հաճախ դիտվում են հորմոնալ խախտումներ պայմանավորված պրոլակտինի և էստրադիոլի բարձրացմամբ, որոնք էլ բերում են սեռական հորմոնների փոխհարաբերության խախտման:

Ալկոհոլը նորմայից ավել օգտագործողների մոտ ժամանակի ընթացքում առաջանում է ալկոհոլիզմ: Ալկոհոլը շատ մարդկանց մոտ ժամանակավոր բարձրացնում է տրամադրությունը, ինքնագնահատականը, հանում է սթրեսային իրավիճակներից, որոշ մարդկանց մոտ թողնում է հանգստացնող, իսկ որոշ մարդկանց վրա` գրգռող ազդեցություն: Ալկոհոլի երկարատև օգտագործումը հանգեցնում է բազմաթիվ խախտումների, մարդու հոգեկան աշխարհի, աշխարհայացքի, ֆիզիկական բազմազան փոփոխությունների և հիվանդությունների:
Արական սեռի մոտ դիտվում է հիպոգոնադիզմի, անդրոգենային դեֆիցիտի առաջացում, սերմնահեղուկի որակական և քանակական փոփոխություններ, լյարդի ֆունկցիայի անկման հետևանքով կանացի հորմոնների` էստրոգենների բարձրացում, որի հետևանքով առաջանում է գինեկոմաստիա, կանացի ձևով ձևավորվող ճարպաշերտ և այլ խախտումներ:

Կանանց մոտ առաջանում է էստրոգեն-անդրոգենային փոխհարաբերության խախտում, ունենում է բացասական ազդեցություն ձվաբջջի հասունացման և նրանց որակական հատկանիշների վրա, հետագա սերնդի մտավոր և ֆիզիկական առողջության վրա, ինչպես նաև մի շարք այլ փոփոխություններ:

Մենք չենք պնդում, որ դուք ընդհարապես չպետք է օգտագործեք ալկոհոլ, բայց նախազգուշացնում ենք, որ չարաշահումները հանգեցնում են բազմաթիվ բարդությունների: (աղբյուրը)

ամբողջական՝ հոլովակում

 

Կարդալ ավելին այստեղ՝
 



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 26.11.14

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (26.11.14)
Դիտումներ: 3782 | Տեգեր: Սեքսը և առողջությունը, սեքս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...