Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 24.01.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Սեքսը հղիության վերջին փուլում
 
 


   

 
 
 
Հղիության երրորդ եռամսյակը նոր հոգսերի ժամանակ է: Այս շրջանում ծնողները ակտիվորեն սկսում են գնել փոքրիկի համար բոլոր անհրաժեշտ իրերը: Կնոջ մոտ սրվում են մայրական բնազդներ. նա ծախսում է իր բոլոր ուժերը բնակարանի ձևափոխման, փոքրիկի սենյակի պատրաստության վրա: Մեկը այս շրջանում աշխույժ ընտրում է ծննդատուն, մյուսը ստորագրում է ծննդաբերության պայմանագիր: Փոքրիկը ակտիվորեն մեծանում է ինչը դժվարություններ է պատճառում կնոջը: Մեծանալով փոքրիկը ճնշում է գործադրում կնոջ ներքին օրգանների վրա, ինչի հետևանքով մայրիկը կարող է այրուցքով տառապել:
 
Սակայն այս շրջանում ևս կինը ցանկանում է իրեն կին զգալ` սիրելի և ցանկալի: Շատերին հուզում է այն հարցը` թույլատրելի են արդյո՞ք սեքսուալ հարաբերությունները հղիության վերջին շրջանում: Մարդկանց մոտ կա երկու կարծիք` «ոչ, ոչ մի դեպքում, դուք կարող եք վնասել փոքրիկին և նպաստել վիժմանը» և «դա հեշտ և հաճելի միջոց է ծննդաբերությունը սկսելու համար, հատկապես, եթե դուք արդեն անհամբեր դրան եք սպասում»: Որն է՞ ճիշտը:
 
Գիտնականների հետոզոտությունները վկայում են այն մասին, որ սեքսուալ ակտիվությունը հղիության վերջին շրջանում չի կարող նպաստել վաղաժամ ծննդաբերության, ծայրահեղ դեպքում հակառակը` կարող է ուշացնել ծննդաբերությունը:
 
Սակայն սահմանափակումներ, իհարկե, կան:
 
Սեքսը ցանկալի չէ, եթե
 
    Ամուսիններից մեկը սեռական ուղիների վարակներ կամ հիվանդություններ ունի
    Գոյություն ունի հղիության ընդհատման վտանգ
    Եղել են վիժման դեպքեր
    Կնոջ մոտ եղել է վաղաժամ ծննդաբերություն
    Նկատվում են պտղաջրեր
    Ընկերքի ցածր ամրացում կամ առաջ ընկած դիրք
    Բազմապտուղ հղիություն
 
Եթե չկան հակացուցումներ, ապա սեռական հարաբերությունները չեն վնասում: Առաջինը` փոքրիկը մոր արգանդում պաշտպանված է պտղաջրերով, հոգեբանորեն նա չի կարող վիրավորվել ձեզանից, սակայն ուշադիր ընտրեք դիրքերը, քանի որ ցանկալի չէ ճնշում գործադրել հղի կնոջ փորի վրա: Թույլատրելի են «գդալներ» և նստած դիրքերը: Ցանկության դեպքում դուք կարող եք բազմաթիվ կոմբինացիաներ գտնել համացանցում: Կարևորը, որ կինը իրեն հարմարավետ զգա:
 
Բացի այդ տղամարդու սերմնահեղուկը դրական է ազդում կնոջ օրգանիզմի վրա, քանի որ այն պարունակում է հորմոններ, որոնք մեղմացնում են արգանդի վզիկը և ավելի էլաստիկ սարքում այն, նման կերպ նվազեցնելով վնասվածքների ռիսկը ծննդաբերության ժամանակ:
 
Եթե դուք, միևնույն է, անհանգստանում եք, խորհրդակցեք բժշկի հետ: Ի վերջո, կնոջ համար կարևոր է ոչ միայն սեքսուալ հարաբերությունները (որոշ կանայք հղիության երրորդ եռամսյակում սեքսով զբաղվելու ցանկություն չեն ունենում), այլ նաև սիրո զգացմունքը, որը ապագա հայրիկը նվիրում է կնոջը և փոքրիկին:



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 13.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 510 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...