Կյանքի շրջադարձերը կարող են մարդուն վերափոխել անճանաչելիության աստիճան, և միշտ չէ, որ պատճառները թաքնված են հենց այնտեղ, որտեղ մենք փնտրում ենք դրանք։ Խմբագրությունը վերջերս նամակ ստացավ իր դստեր վարքով անհանգստացած մի կնոջից, ով չի կարողանում հավատալ, որ իր համեստ աղջիկն այդքան փոխվել է ամուսնալուծությունից հետո։
 
Կանոնավոր սեռական կյանքի ընդհատման հետևանքները, պարզաբանումներ սեքսապաթոլոգից
 
Երիտասարդ կինն ագրեսիվ վարք է դրսևորում, անհետանում օրերով, մեկը մյուսի հետևից մտնում պատահական կապերի մեջ... Հուսահատ վիճակի հասած մայրը դստեր վարքը կապում է սեռական կյանքի ընդհատման և դրա հետևանքով հորմոնային խախտումների հետ, բայց քանի որ նրան բժշկի տանել չի կարողանում, մնում է միայն կռահել, թե ինչից կարող էր մարդն այդպես վերափոխվել։
/Սեքս ուղեցույց - Սեքսը ԲՈՒԺՈՒՄ է ոչ պակաս լավ... (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Սեքսը ԲՈՒԺՈՒՄ է ոչ պակաս լավ... (18+)
 
 
Загрузка...


 
Մասնագետները պնդում են, որ սեքսով ոչ թե կարելի է, այլ անհրաժեշտ է զբաղվել. թեկուզ զուտ պրոֆիլակտիկայի ու  ամեն ցավի բուժման նպատակով:  
Այո՛, մի՛ զարմացիր, որ քո սիրելի տղամարդն ունակ է փոխարինելու ցավազրկողին, կարդիոմարզասարքին, հակադեպրեսանտներին, նիհարելու միջոցներին և նույնիսկ մրսածության հաբերին: Գիտնականները շարունակում են մեզ զարմացնել այդ ոլորտի նոր հայտնագործություններով և փաստարկում են սեքսով զբաղվելու վեց կարևոր պատճառ: Եվ այսպես, պետք է հիշենք, որ սեքսը…
 
Սեքսը ԲՈՒԺՈՒՄ է ոչ պակաս լավ... (18+)
 
… ՕԳՆՈՒՄ Է ԱՎԵԼԻ ԳԵՂԵՑԻԿ ԼԻՆԵԼ
 
Ավաղ, տղամարդու տեստոստերոն հորմոնը առկա է նաև մեր օրգանիզմում (դրա հետևանքով` ավելորդ մազիկներ` որտեղ պետք չէ, թարախաբշտիկներ և այլ անցանկալի երևույթներ): Եվ հենց սեքսն է ամենափորձված միջոցը` դրա քանակը նվազեցնելու ու մեր կանացիությունն ավելացնելու համար: Հապա ի՞նչ ես կարծում, ո՞րն է սեռապես բավարարված աղջիկների առավել ձգողականության պատճառը:
Սեքսով զբաղվելիս նկատելիորեն ակտիվանում է արյան շրջանառությունը, և դրանից քո դեմքը դառնում է շողուն ու վարդագույն: Բացի դրանից, անկողնային վարժությունների շնորհիվ օրգանիզմում լավանում է լիմֆահոսքը (ինչն ազատում է քեզ թաղանթանյութից) և ավելանում է կոլագենի բաղադրությունը, որը նպաստում է մաշկի հարթեցմանն ու առաձգականությանը և ծերացման կասեցմանը:
Պատահական չէ, որ դիմահարդարն իր հաճախորդուհու մաշկով որոշում է` ունի՞ նա գինեկոլոգիական խնդիրներ, թե՞ ոչ: Չէ՞ որ կնոջ դեմքի թարմությունն ու գեղեցկությունն առողջ  և անխափան սեռական կյանքի արտացոլանքն է: Վարսահարդարն էլ կհավելի, որ սեքսը լավացնում է մազերի որակը` շնորհիվ էստրոգենի:
 
… ԼԱՎԱՑՆՈՒՄ Է ՀՈՏԱՌՈՒԹՅՈՒՆԸ   
 
Բնական հակադեպրեսանտ և ուրախության հորմոն օքսիտոցինը ներգործում է հոտերը որսալու ունակությանդ վրա: Օրգանիզմում տեղի է ունենում պրոլակտինի արտազատում, ինչը նպաստում է հոտառության կենտրոնում նոր նեյրոնների կազմավորմանը: Այնպես որ, եթե դու անկողնուց անմիջապես սլանաս օծանելիքի խանութ` ցնցող օծանելիք ընտրելու քո հնարավորություններն անհամեմատ կաճեն:
 
… ԲՈՒԺՈՒՄ Է ԱՏԱՄՆԵՐԸ
 
Այն, որ սեքսի ընթացքում լավանում է արյան շրջանառությունը, բարերար ազդեցություն է ունենում նաև լնդերի վրա` արգելակելով բերանի խոռոչում խնդիրների առաջացումը, և ատամների համար բոլոր օգտակար տարրերը  (օրինակ` կալցիումը, ֆտորն ու ֆոսֆորը) տեղ են հասնում ավելի արագ: Ըստ որում, անկողնային խաղերը նպաստում են ակտիվ թքարտադրությանը` հակաբակտերային տարրերի քանակի ավելացմամբ, որոնք ոչնչացնում են ատամները քայքայող և փտախտ առաջացնող վնասակար միկրոբները: Ի դեպ, սա կարող է լինել  գերազանց միջոց`  ծանոթանալիս տղամարդուն ստուգելու համար. նրա ժպիտին նայելով կարելի է հասկանալ, թե որքան հաճախ է նա սիրում սեքսով զբաղվել:  
Իսկ քո գեղեցիկ ժպիտի հայտնվելուն կարող են նպաստեՍեքսը ԲՈՒԺՈՒՄ է ոչ պակաս լավ... (18+)լ նաև համբույրները, և ոչ միայն այն պատճառով, որ կկամենաս երջանկությունից ցուցադրել երեսուներկու ատամներդ ամբողջ աշխարհին. փաստը, որ մենք համբուրվելիս փոխանակում ենք բազմաթիվ միկրոբներ, այնքան է հնացել, կարծրացել, որ ոչ մեկը չի էլ հիշում այն մասին, թե համբույրները անկողնային խաղերից ոչ պակաս են ակտիվացնում թքարտադրությունը` սպանելով թե՛ քո, թե՛ նրա միկրոօրգանիզմները: Իսկ համբույրի ընթացքում փոխանակված բակտերիաները լինում են ոչ միայն վնասակար, այլև օգտակար: Այնպես որ, վատից ազատվում ենք, իսկ լավը` փոխանակում:
Նաև օգտակար է իմանալ` օրալ սեքսը նպաստում է ատամների ամրացմանը, քանի որ տղամարդու սպերմայում կան բազում հանքային տարրեր, այդ թվում` ցինկ և կալցիում:
 
… ՆՎԱԶԵՑՆՈՒՄ Է ՇԱՔԱՐԱԽՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
 
Աշխարհի առաջատար բժիշկների իրազեկմամբ` օրգազմից հետո առույգանում են ներքին սեկրեցիայի բոլոր գեղձերը: Բացառություն չի կազմում նաև ենթաստամոքսայինը: Արդյունքում ավելանում է ինսուլինի արտադրությունը, խթանվում ածխաջրային նյութափոխանակությունը: Այդ իսկ պատճառով էնդոկրինոլոգները խորհուրդ են տալիս սեքսը` որպես շաքարախտի դեմ պրոֆիլակտիկա: Եվ որքան հաճախ դու անցկացնես այդ պրոֆիլակտիկան, այնքան ակնառու կլինի արդյունքը:
 
… ՓՐԿՈՒՄ Է ՔՈ ՍԻՐԵԼԻԻՆ ՇԱԳԱՆԱԿԱԳԵՂՁԻ ԲՈՐԲՈՔՈՒՄԻՑ
 
Հաջորդ անգամ, երբ նա հանկարծ խուսափի իր տղամարդկային պարտականություններից, անպայման հիշեցրու նրան այս մասին: Չէ՞ որ նա չի կամենա ապագայում տանջվել ցավոտ միզարձակումից և էրեկցիայի բացակայությունից: Տեղեկացրու նրան, որ ուռուցքաբանները անմիջական կախվածություն են նկատել տղամարդու սեռական շփումների հաճախականության և այդ հիվանդության առաջացման միջև: Ողջ գաղտնիքն այն է, որ սեքսը իջեցնում է շագանակագեղձի ծորաններում բակտերիաների մակարդակը: Որքան քիչ է շագանակագեղձային հյութի կուտակումը, այնքան նվազում է տղամարդու հիվանդանալու հավանականությունը: Ըստ որում, ուռուցքաբանները ենթադրում են, որ գոյություն ունի կախվածություն սերմնազատման հաճախականության և շագանակագեղձի չարորակ գոյացության առաջացման միջև: Հավանական պատճառն այն է, որ սերմնազատման հետ օրգանիզմից դուրս են գալիս քաղցկեղածին տարրերը:
 
… ԱՎԵԼԱՑՆՈՒՄ Է ԻՆՔՆԱՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ
 
Նույնիսկ եթե մոռանաս վերոշարադրյալ ամեն ինչի մասին, միևնույն է, սեքսից կարող ես ստանալ անգնահատելի օգուտ: Չէ՞ որ լավ սեքսը  գլխիցդ կհանի մտածմունքն այն մասին, թե քեզ խանգարում է փորդ, չունես կուրծք և մեջք, իսկ հետույքդ չափազանց է: Նաև կհավատաս, որ ոտքերդ հենց այն երկարության են, ինչ պետք է: Իսկ դրական զգացումները, որոնք դու կստանաս դրանից, քեզ կդարձնեն ամենաերջանիկը և ուրեմն` աշխարհում ամենաառողջ ու գեղեցիկ կինը:
 
Իսկ դու մտածում էիր, թե ինչու են տղամարդկանց գրավում սեռապես բավարարված աղջիկները:
 
 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (13.03.16)
Դիտումներ: 667 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...