«Սեքս» բառը մինչև այժմ հայ հանրության մոտ ոչ համարժեք արձագանք է առաջացնում: Հիմնական բնազդը, մարդկանց շարժիչ ուժը մեզ՝ հայերիս մոտ, ինչ-որ կեղտոտ, անպարկեշտ բան է համարվում՝ անկախ այն բանից, թե ինչ նրբությունների մասին է խոսքը։ Մանկամիտ և հաճախ անգրագետ մոտեցումը սեռական հարցերին խավարամոլություն է բերում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է ընկալել «կարմիր խնձորի» թեմայով անվերջ քննարկումները, որը մինչև այժմ չի կորցնում արդիականությունը։

 

/Սեքս ուղեցույց - Սեքսն ու հայկական «ազգային արժեքները» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 24.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Սեքսն ու հայկական «ազգային արժեքները»
 
 


   

«Սեքս» բառը մինչև այժմ հայ հանրության մոտ ոչ համարժեք արձագանք է առաջացնում: Հիմնական բնազդը, մարդկանց շարժիչ ուժը մեզ՝ հայերիս մոտ, ինչ-որ կեղտոտ, անպարկեշտ բան է համարվում՝ անկախ այն բանից, թե ինչ նրբությունների մասին է խոսքը։ Մանկամիտ և հաճախ անգրագետ մոտեցումը սեռական հարցերին խավարամոլություն է բերում։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է ընկալել «կարմիր խնձորի» թեմայով անվերջ քննարկումները, որը մինչև այժմ չի կորցնում արդիականությունը։

Զրուցում էի գինեկոլոգ ընկերոջս հետ։ Բազմաթիվ զվարճալի պատմությունների հետ մեկտեղ, նա զարմանք հայտնեց հայ տղամարդկանց «արյունարբու» լինելու վերաբերյալ։ Նորապսակների մեծամասնությունը վստահ է, որ սեռական առաջին մերձեցման ժամանակ արյան գետեր են հոսելու, և դրանց բացակայությունից նյարդայնանում են ու կասկածում կնոջը։ Նրա պրակտիկայում դեպք է եղել, երբ նորաթուխ ամուսինն առաջին ամուսնական գիշերից հետո ցանկացել է հրաժարվել կնոջից։ Ինչպես հետագայում պարզվել է՝ նախքան ամուսնությունը նա կնոջ հետ «գրեթե» սեքս է փորձել և համոզվել նրա անմեղության մեջ։ Եվ խոսքը մեր թվարկությունից առաջ ընկած ժամանակահատվածի մասին չէ, այլ մեր օրերի և բավական երիտասարդ մայրաքաղաքային զույգի, այսպես ասած, բարձրագույն կրթությամբ։ Այդպիսի վերաբերմունքը սեքսի նկատմամբ մեկ բացատրություն ունի. վախ։

Մեր տղամարդիկ և կանայք, երիտասարդներն ու աղջիկները վախենում են սեփական ցանկություններից։ Ներողություն տհաճ համեմատության համար, բայց մեր հասարակության մեծամասնությունը ինքնաբավարարմամբ զբաղվող բուսաբան է հիշեցնում, ով իբրև օրինակելի ու ճիշտ է, իսկ ներսից նրան խժռում են բռնի երևակայությունները, որոնք, բարդույթների ու վախի հետևանքով, նա չի կարողանում իրականացնել։

Ես երբեք չեմ հասկացել և չեմ հասկանա, թե ինչ կապ կա «ազգային արժեքների» և սեքսի միչև։ Իմ կարծիքով, դրանք միանգամայն տարբեր հասկացություններ են, որոնք համատեղելն անհեթեթ ու անտեղի է։ Բայց մեր եղբայր-հայերն արել են այդ։ Գաղտնիք բացեմ. սեքսը չի կարող լինել հայկական կամ «այլասերված» եվրոպական։ Սեքսը նաև Աֆրիկայում է սեքս։ Այն աստվածային գրան-պրի է, որով աստվածներն օժտել են մարդկանց՝ չկասկածելով, որ երկու մարմիններն ու հոգիները միացնող սիրո ակտը կարող են փչացնել բոլորի համար անհասկանալի «արժեքներով» ու կրոնական ուսմունքով, որոնք, ի դեպ, հենց մարդն է հորինել։

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ այժմ Հայաստանում կույս չես գտնի։ Մեր որոշ աղջիկներ «անձեռնմխելի» են ամուսնանում, բայց հնարավոր բոլոր միջոցներով մերձենում են։ Մի՞թե հենց այդ է «ազգային արժեքներով հայկական սեքսը»։ Կամ երբ հայրը որդուն մարմնավաճառի մոտ է տանում, որպեսզի նա «տղամարդ» դառնա, փոխանակ բացատրի, թե ինչպես պետք է շփվել կանանց հետ և գայթակղել նրանց։ Տղամարդուն կինն է տղամարդ դարձնում, և չեմ կարծում, որ գիշերային թիթեռնիկի հետ սեքսը կօգնի գիտակցել հակառակ սեռի ներկայացուցչի հետ հարաբերությունների նրբությունները։ Ես վստահ եմ, որ հոգու խորքում անբարոյականության, ավանդույթների, հայկական ավանդական ընտանիքի մասին բոլոր ամենից բարձր բղավողներն ավելի այլասերված են։ Քանի որ հոգու մաքրությունը երբեք չի որոշվում կուսաթաղանթի առկայությամբ կամ բացակայությամբ։


Աղջիկների հանդեպ հայ տղաների երկակի ստանդարտների և այլնի մասին. սեքսապաթոլոգ Նարինե Ներսիսյան

Ալեքս Ալիխանյան



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1474 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...