RSS 

Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց

Սեքս, երբ ապրում ես ծնողների հետ
 


 


   

Ծնողների հետ համատեղ կյանքի ամենամեծ թերությունը անձնական տարածքի բացակայությունն է: Ցավոք, սեքսին դա առաջին հերթին է վերաբերում: Չէ՞ որ այնքան ես ցանկանում ցանկանում տնքալ կամ բացականչել, գուցե սիրով զբաղվել լոգարանում կամ խոհանոցի սեղանին, իսկ հետո փաթաթվել վերմակի մեջ ու ֆիլմ նայել:

Գրավիչ է հնչում, չէ՞: Միայն թե ծնողների հետ ապրելով ստիպված ես մոռանալ այս հաճույքների մասին: Ձեր տարբերակը լուռ սեքսն է գիշերվա կեսին կամ էլ այն հազվադեպ երջանիկ պահերը, երբ տանը մարդ չկա:

Իհարկե այդքան էլ չի գրավում սեքսի նման տարբերակը, բայց ի՞նչ արած: Հուսով ենք` այս մի քանի խորհուրդը կհեշտացնեն ձեր կյանքը:

1. Հեռու անկյուն

Անպայման ընտրեք տան ամենահեռավոր սենյակը, որպեսզի այն լինի ձեր անձնական անկյունը, որտեղ տան անդամները չկարողանան հանկարծակի մուտք գործել:

2. Կողպեք սենյակը

Հիշեք` ձեր սենյակի դռանը պետք է կողպեք լինի, դուռը պետք է փակվի, որպեսզի դուք գոնե կարողանաք հանգիստ փոխվել:

3. Ոչ մի երաժշտություն

Չէ, հանգիստ միացրեք այն, բայց մի մտածեք, որ բարձր երաժշտությունը կխլացնի ձեր տնքոցներն ու բացականչությունները: Տան անդամներն ամեն ինչ շատ լավ կլսեն, ուստի սեքսում երաժշտությունը ձեզ օգնական չի:

4. «Օգտակար» նվերներ

Դրանց շարքին են դասվում լողավազանի, սպա կենտրոնի կամ մարզասրահի աբոնեմենտները, կինոթատրոնի, թատրոնի կամ համերգի տոմսերը, մի խոսքով այն ամենը, ինչը ծնողներին երկար ժամանակով տնից դուրս կհանի:

5. Հիշում ենք երիտասարդությունը

Հիշեք, թե ինչ էիք անում, երբ դեռ նոր էիք սկսել հանդիպել: Որտե՞ղ եք առաջին անգամ սեքսով զբաղվել: Հաստատ ոչ ծնողների տանը: Ամենայն հավանականությամբ գնում էիք բար, կամ հյուրանոց, կամ էլ ընկերների դատարկ տներ: Ինչո՞ւ չտրվել այդ կրքին նաև այժմ: Թարմացրեք ձեր զգացողություններն ու ձեր հարաբերություններին սրություն հաղորդեք:


 



Տարածել...
 

Նմանատիպ նյութեր



loading...

Загрузка...

Նոր նյութեր


Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 1711 | - Վարկանիշ -: 0.0/0