Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 24.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Սեքս-անակնկալներ մատուցիր սիրելի տղամարդուդ...
 
 
Загрузка...


Սեքս-անակնկալներ մատուցիր սիրելի տղամարդուդ... Տղամարդիկ սիրում են, երբ իրենց զարմացնում են, անակնկալ մատուցում: Սիրած կնոջ հետ անցկացրած մեկ գիշերը մեծ նշանակություն ունի տղամարդու համար, ահա թե ինչու են տղամարդիկ պատրաստ այդքան խենթ քայլերի` հանուն սիրելիի: Երբեմն կանայք էլ կարող են խենթ ու համարձակ քայլերի դիմել հանուն իրենց տղամարդկանց: Անակնկալների շարքում պետք է անպայման դիտարկել սեքս-անակնկալներն ու անկողնային մի քանի խորամանկություններ:


Անսպասելիորեն զարմացնել տղամարդուն սեքսի ժամանակ

Միայն այն տղամարդը, որն ապրում է ձեզ հետ, կարող է իմանալ ձեր սեքսուալ բիոռիթմերը, դրա համար էլ սեքսը դառնում է մի տեսակ կանխատեսելի ու միօրինակ: Օրինակ` դա հաստատ է, որ սեքսը կլինի երեկոյան, երբ ձեր ամուսինը տուն կգա, կընթրի և ցնցուղ կընդունի: Ստացվում է սեքսի անհետաքրքիր գրաֆիկ: Դրա համար էլ անսպասելի սեքսը կթարմացնի ու նոր լիցք կհաղորդի ձեր տղամարդուն:

Անկողնում զարմացրեք տղամարդուն թեթև դիմադրությամբ

Իր բնույթով տղամարդը միշտ որսորդ է եղել: Դրա համար էլ նա սովոր է միշտ ստանալ այն, ինչ ցանկանում է: Սեքսում նույնպես ամեն ինչ այդպես է: Դրա համար էլ բեմադրված դիմադրությունն ավելի կգրգռի ձեր տղամարդուն: Փորձեք միանգամից չտրվել նրան, այլ մի փոքր խաղալ նրա հետ: Թող նա իրեն զավթող տիրակալ զգա:

Էքսպերիմենտների դիմեք և զարմացրեք ձեր տղամարդուն

Յուրաքանչյուր տղամարդ իր սեռական ֆանտազիաներն ու գաղտնի երազանքներն ունի, որոնք իրականացնելով դուք նրանք մեծ անակնկալ կմատուծեք: Կարևորը ձեր զուգընկերոջն այդ մասին նախապես չասելն է. այդ ժամանակ ազդեցությունը կլինի ավելի ուժեղ, ձեր տղամարդը կսկսի ձեզ ավելի շատ վստահել ու պատմել իր ցանկությունների ու երազանքների մասին, և միգուցե դրանց իրականացումը ձեզ էլ շատ դուր գա:

Դուք շատ կզարմացնեք ձեր տղամարդուն, եթե հետաքրքրվեք նրա նախասիրություններով

Փորձեք նրա համար հետաքրքիր զրուցընկեր դառնալ. թող դա լինի քաղաքականության, մեքենաների կամ էլ ֆուտբոլի մասին: Բայց ձեզ փորձագետի տեղ մի՛ դրեք, եթե դուք իրականում ոչ մի բան չգիտեք: Հիշեք` տղամարդիկ սիրում են սովորեցնել կանանց, դրա համար էլ անընդհատ տարբեր հարցեր տվեք նրան: Բայց չափը չանցնեք` չափազանց հիմար հարցեր տալով: Տղամարդուն զարմացնելու համար պետք է, որ դուք էլ ձեր կարծիքն ունենաք,- հայտնում է Asekose Blog

Ինչպե՞ս թարմացնել սեքսը
 
 
 
 
Բազմազան տրամադրություններ սեքսում. 20 տարբեր գործողություններ
 
 

Անկրկնելի սեքս-հնարքներ, որոնք արժե փորձել 
 
 

Ի՞նչ հիմնական դիրքեր կան որակյալ սեքսի համար
 
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (06.07.15)
Դիտումներ: 2334 | Տեգեր: սեքս-ուղեցույց, կինը և սեքսը, որակյալ սեքս | - Վարկանիշ -: 0.0/0