Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Օրգազմի հասնելու խորհուրդներ կանանց (18+)
 
 
Загрузка...


Կար ժամանակ, երբ սեքսի մասին նույնիսկ ակնարկը համարվում էր անվայել, ուշադրությանը ոչ արժանի հիմարություն: Էլ չասենք կնոջ օրգազմի մասին… Այն պարզապես չկար, ինչպես և սեքսը: Այդ պատճառով տղամարդկանց և կանանց մեծամասնությունը չէր մտորում, թե ինչ կարելի է անել, որպեսզի նաև կինը հաճույք ստանա:
 
 

Հիմա գիտնականները շատ են խոսում կնոջ առողջության վրա օրգազմի բարերար ազդեցության մասին: Եթե կինը պարբերաբար օրգազմ է ապրում (զուգընկերոջ հետ կամ առանց), դառնում է ավելի ուրախ, խաղաղասեր, հանգիստ, մանրուքներից շատ չի բարկանում, բարձրանում է նրա դիմադրողականությունը, հազվադեպ են կանացի հիվանդություններ առաջանում, և, վերջապես, կյանքը վայելելու ավելի շատ առիթներ են ստեղծվում: Ցավոք, ոչ բոլոր կանայք են կարող օրգազմ ապրել կամ ոչ բավարար վառ կերպով են այն զգում: Իսկ ի՞նչ միջոցներ են հարկավոր կնոջը՝ օրգազմ ապրելու համար:

Հիմնականում առանձնացնում են կնոջ օրգազմի երկու տեսակ. ծլիկի և հեշտոցի: Զուգընկերոջ հետ միաձուլումից լիարժեք հաճույք ստանալու համար կնոջը հարկավոր է ճանաչել սեփական մարմինը: Ով ճանաչում է իր մարմինը, հաճելի և տհաճ շոյանքները, ավելի հեշտ է բացվում զուգընկերոջ առջև:

1. Փորձեք զուգընկերոջ հետ հասնել հեշտոցային օրգազմի

Սեքսի ժամանակ զուգընկերոջն անհրաժեշտ է շոյել ծլիկը, իսկ երբ հեշտոցը խոնավանա, կարելի է անցնել գործողության: Զույգը պետք է այնպիսի դիրքեր ընտրի, որոնք անմիջականորեն ուղղված են G կետի գրգռմանը:

2. Սեքսում Տանտրայի տարրեր մտցրեք

Հայտնի է, որ յուրաքանչյուր սեքսը էներգիայի փոխանակում է, և սեքսից առավելագույն հաճույք ստանալու համար հարկավոր է մեծացնել այդ էներգիայի հոսքը: Տանտրա-յոգայում գոյություն ունի «էներգիայի տատանում» եզրույթը: Փորձեք սեքսի ժամանակ որովայնի մկանները լարել: Հիշեք՝ ինչպես են իրենց դրսևորում այդ մկանները, երբ ուզում եք պառկած դիրքից նստել: Զգացեք այդ թրթռոցը:

3. Փորձեք խթանիչներ

Կանգ առնենք ամենից պարզ և մատչելի միջոցների վրա: Հիլով սուրճը խթանիչ պատրաստելու ամենից հայտնի և պարզ տարբերակն է: Սուրճն առույգացնում է, իսկ հիլի սերմերն ու պտուղները նվազեցնում են կոֆեինի ազդեցությունը և խթանում սեռական ակտիվությունը: Մեկ թեյի գդալ սուրճը խառնեք նույնքան հիլի հետ և եփեք, ինչպես սովորական սուրճը: Շաքարավազն ու կաթը՝ ըստ ճաշակի:

Լավ խթանիչ է ժենշենի թեյը՝ իմբիրով: Ժենշենը բարերար ազդեցություն է ունենում սեռական առողջության վրա, իսկ իմբիրում պարունակվող եթերային յուղերը բարելավում են սեռական օրգանների արյան շրջանառությունը: Այս ըմպելիքն օգտակար է նաև տղամարդկանց համար. բարելավում է կարողականությունը (պոտենցիան):

4. Հիշեք ձեր մասին

Ինտիմ հարաբերությունների ժամանակ փորձեք մտածել ձեր մասին, այն մասին, թե ինչ եք զգում: Շատ կանայք սիրում են հաճույք պատճառել՝ մոռանալով իրենց մասին: Դա գովելի է, բայց ոչ միշտ է ճիշտ: Տղամարդիկ սիրում են հետևել կնոջ արձագանքին, այն հաճույքին, որ նրան պատճառում են: Այդպիսով, տղամարդկանց մոտ բարձրանում է ինքնագնահատականը և ուժգնանում սեփական հաճույքը:

5. Աշխատեք լիարժեք թուլանալ

Պետք չէ սեքսով զբաղվել, եթե անհանգստացած եք ինչ-որ խնդիրների պատճառով և այդ պահին զբաղված եք դրանց լուծման ուղիները փնտրելով: Համաձայն ենք, որ երբեմն դժվար է շեղվել, սակայն օրգազմ կարելի է ապրել միայն լիարժեք թուլանալու դեպքում, երբ ձեր ուղեղը գոնե ժամանակավորապես ազատ է խնդիրներից և ավելորդ մտքերից:

Մի մտածեք այն մասին՝ ինչպիսի տեսք ունեք, ինչ կմտածի ձեր մասին զուգընկերը, արդյոք բարձր չեք տնքում: Իրապես թուլացեք և վայելեք:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (25.07.15)
Դիտումներ: 3507 | Տեգեր: սեքս-ուղեցույց, օրգազմ | - Վարկանիշ -: 0.0/0