Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Կուսությունը պահելու համար զբաղվում են անալ և օրալ սեքսով. սեքսապաթոլոգ (18+)
 
 
Загрузка...


Հայաստանում «սեքսուալ դեբյուտի» տարիքն իջնում է,- նշում է սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը, միջին տարիքը ներկայումս 15-16 տարեկանն է, այն դեպքում, երբ մի քանի տարի առաջ երիտասարդներն իրենց սեռական հարաբերություններն սկսում էին միջինը 18 տարեկանում։ Ընդ որում, այս վիճակագրությունը վերաբերում է միայն տղաներին։ Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա եթե նախկինում սեքսուալ փորձ նրանք ձեռք էին բերում 20, ապա այժմ՝ 17 տարեկանում։

 

Կուսությունը պահելու համար զբաղվում են անալ և օրալ սեքսով (18+)

 

Համաձայն Երևանում տղամարդկանց շրջանում անցկացված հարցման՝ հարցվածների 60 տոկոսը կուսությունից զրկվել է 15-16 տարեկանում՝ օգտվելով հնագույն մասնագիտության տեր կանանց ծառայություններից, ինչպես նաև ինտիմ կապի մեջ մտնելով իրենց ընկերուհիների հետ։

Շահրամանյանի կարծիքով, տեղեկացվածության մասով վիճակը վատ է հատկապես շրջաններում, ուր երիտասարդները քիչ հնարավորություն ունեն լրացնելու սեռական կյանքի վերաբերյալ իրենց գիտելիքները և շատ հաճախ տեղեկատվություն ստանում են փողոցից կամ ավելի փորձառու ընկերներից։

Սեքսապաթոլոգը նաև նկատեց, որ հայ աղջիկները կուսությունը պահպանելու համար նախընտրում են զբաղվել անալ և օրալ սեքսով։ Շահրամանյանը միաժամանակ դժվարացավ պատասխանել հարցին, թե ի՞նչ վիճակում են 40-ամյա կույսերը, որոնք ժամանակին խոհեմություն են ցուցաբերել։ Նա պատասխանեց, որ հայ սեքսապաթոլոգները պատրաստ են օգնել ինչպես 16-17 տարեկան երիտասարդներին, այնպես էլ 40 տարեկան մարդկանց։
 


 










Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (09.03.16) | Հեղինակ: Սեքս փաստեր, ուղեցույց W
Դիտումներ: 7045 | - Վարկանիշ -: 0.0/0