Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Կա՞ն դիրքեր, որոնց դեպքում հղիությունն ավելի հավանական է
 
 
Загрузка...


Ցավոք այս թեմայով լուրջ գիտական հետազոտություններ չեն կատարվել, սակայն մագնիսառեզոնանսային շերտագրումը (ՄՌՇ), որի օգնությամբ հետևել են մի քանի զույգերի, ովքեր սեռական հարաբերություն են ունեցել տարբեր դիրքերով, թույլ է տալիս պատկերացնել, թե ինչ է տեղի ունենում օրգանիզմում հարաբերության ժամանակ:

 

Կա՞ն դիրքեր, որոնց դեպքում հղիությունն ավելի հավանական է

 

Առողջ բանականությունը հուշում է, որ միսիոներական դիրքը (տղամարդը վերևից) պետք է լինի լավագույնըը, քանի որ տղամարդու սեռական օրգանն առավել խորն է ներթափանցում, և սերմնահեղուկը հեշտությամբ հասնում է արգանդի պարանոցին: Հղիանալ ցանկացող զույգերին սիրով զբաղվելիս կօգնի նաև «տղամարդը հետևից» դիրքը, երբ կինը պառկած է փորի վրա կամ չորեքթաթ դիրքով է. այդպես սերմնահեղուկը նույնպես հեշտությամբ է հասնում նպատակին:

ՄՌՇ-ում երևում է, որ երկու դեպքերում էլ առնանդամի գլխիկը հասնում է հեշտոցի կամարին (արգանդի պարանոցի շուրջը գտնվող փոսիկին): Միսիոներական դիրքում գլխիկը ներթափանցում է հեշտոցի առաջնային կամար, իսկ երբ տղամարդը հետևից է՝ հետին կամար: Այդ հետազոտությունն ուղղակիորեն հաստատում է այն, ինչի մասին շատերն արդեն կռահում էին:

 

Ո՞ր դիրքերը նպաստավոր չեն բեղմնավորման համար

Որոշ փորձագետներ խորհուրդ են տալիս հրաժարվել նստած, կագնած դիրքերից, ինչպես նաև հեծյալուհու դիրքից (կինը վերևից): Եթե ուղղահայաց դիրք եք ընդունում, ապա ձգողականության ուժն ազդում է սերմնահեղուկի վրա, և դրա համար ավելի դժվար է դառնում շարժվել դեպի վեր՝ ֆալոպյան փողերի ուղղությամբ:

 

Արդյո՞ք հեշտանքը (օրգազմը) նպաստում է բեղմնավորմանը

Ակնհայտ է, որ տղամարդու հեշտանքը շատ կարևոր է բեղմնավորման համար: Եթե տղամարդը հեշտանք չի զգում, ապա սերմնահեղուկը թույլ է թափվում, առանց սերմնաժայթքման: Ժամանակակից հետազոտությունները ցույց են տալիս, որ կնոջ հեշտանքը կարող է իր դերն ունենալ հղիանալու հարցում: Արգանդի և հեշտոցի կրճատումները, որոնք ուղեկցում են կնոջ հեշտանքին, սերմնահեղուկին օգնում են ընկնել արգանդի խոռոչ: Բնականաբար խոսքն այն դեպքերի մասին է, երբ կինը գագաթնակետին հասնում է տղամարդուց հետո կամ նրա հետ միաժամանակ:

Ամեն դեպքում կարևոր է հիշել, որ հեշտանքի հասնելու ունակությունն ընդհանրապես կամ սեռական ակտի ժամանակ սկզբունքորեն չի ազդում հղիանալու հնարավորության վրա:

 

Կարո՞ղ է արդյոք դիրքն ազդել երեխայի սեռի վրա

Դրա մասին գիտությունը լռում է, սակայն լեգենդներ են շրջում, որ կապ գոյություն ունի: Լեգենդներից մեկը պնդում է, որ եթե սեռական ակտի ժամանակ կինն է վերևում, ապա աղջիկ կծնվի, իսկ եթե տղամարդը՝ ապա տղա:

 

Արդյո՞ք պետք է հարաբերությունից հետո որոշ ժամանակ պառկած մնալ

Որոշ հետազոտողներ կարծում են, որ երեխա բեղմնավորելու հնարավորությունները կմեծանան, եթե սեռական հարաբերությունից հետո կես ժամ պառկեք անկողնում, ցանկալի է մեջքի վրա՝ փոքր-ինչ բարձրացրած ազդրերով, ոտքերը դրած բարձի վրա: Տեսականորեն դա պետք է օգնի սերմնաբջիջներին առաջ շարժվել դեպի ֆալոպյան փողերը՝ պայքարի մեջ չմտնելով երկրի ձգողականության ուժի հետ: Սակայն պետք չէ դա անել, եթե հակված եք միզասեռական վարակների, և բժշիկը խորհուրդ է տալիս սեռական հարաբերությունից անմիջապես հետո դատարկել միզապարկը: 
 








Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1774 | - Վարկանիշ -: 0.0/0