«Սեռական հաճույք»-ը գրում է՝   

 

Եվ՛ կանայք, և՛ տղամարդիկ սեռական ցանկություն են ունենում, սակայն նրանց մարմինները տարբեր կերպ են արձագանքում սեռական հպումներին: Երբ կանայք կամ տղամարդիկ գրգռիչ մտքեր են ունենում կամ երբ նրանց հպվում են գրգիռ առաջացնող եղանակով, նրանք գրգռվում են: Որքան շատանում են հպումներն ու գգվանքը, մարմինն ավելի է գրգռվում: 

/Սեքս ուղեցույց - Ինչպե՞ս է մարմինն արձագանքում սեռական հաճույքին (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 23.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Ինչպե՞ս է մարմինն արձագանքում սեռական հաճույքին (18+)
 
 
Загрузка...


 

 

«Սեռական հաճույք»-ը գրում է՝   

 

Եվ՛ կանայք, և՛ տղամարդիկ սեռական ցանկություն են ունենում, սակայն նրանց մարմինները տարբեր կերպ են արձագանքում սեռական հպումներին: Երբ կանայք կամ տղամարդիկ գրգռիչ մտքեր են ունենում կամ երբ նրանց հպվում են գրգիռ առաջացնող եղանակով, նրանք գրգռվում են: Որքան շատանում են հպումներն ու գգվանքը, մարմինն ավելի է գրգռվում: 

 


Տղամարդու գրգռված լինելը տեսանելի է, քանի որ նրա առնանդամը կոշտանում է և մեծանում մոտ 2 անգամ: Երբ տղամարդը հասնում է հաճույքի գագաթնակետին, նրա առնանդամը սերմնաբջիջներով լի հեղուկ է արտազատում (էյակուլյացիա) և դա ուղեկցվում է օրգազմով: Օրգազմից հետո առնանդամը կրկին դառնում է ավելի փափուկ: Կնոջ մարմինը նույնպես գռգռվում է, բայց դա տեսնել ավելի դժվար է: Ծլիկը կոշտանում է և կարող է չափերով մեծանալ, իսկ սեռական շուրթերն ու հեշտոցի պատերը ավելի զգայուն են դառնում հպումների հանդեպ: Եթե գգվանքը ու հպումները շարունակվում են, սեռական հակումն ավելի է զարգանում, մինչև կինը հասնում է հաճույքի գագաթնակետին` օրգազմին: 

 


Ծլիկին դիպչելը օրգազմին հասնելու ամենատարածված և արդյունավետ միջոցն է: Սովորաբար կնոջն ավելի շատ ժամանակ է հարկավոր օրգազմին հասնելու համար, քան տղամարդուն: Սակայն երբ դա տեղի է ունենում, կնոջ մարմնի էներգիան և հակումը դուրս են գալիս և նա իրեն հանգիստ և բավարարված է զգում: Բոլոր կանայք ընդունակ են օրգազմի հասնելու, սակայն շատերը հազվադեպ են դա զգում, ոմանք էլ ընդհանրապես չեն հասնում հաճույքի գագաթնակետին` ելնելով որոշ հոգեբանական պատճառներից: 

 


Եթե կինը ցանկանում է, ապա կարող է սովորել, թե ինչպես կարելի է հաճույք ստանալ սեփական մարմինը գուրգուրելուց կամ կարող է զուգընկերոջն ասել, թե քնքշանքի հատկապես որ ձևն է իրեն ամենից շատ հաճույք պատճառում: Այդ դեպքում զուգընկերը նույնպես իրեն լավ կզգա` իմանալով թե ինչպես կնոջն ավելի մեծ հաճույք պատճառել: Մաստուրբացիան (ձեռնաշարժություն) ինքներս մեզ բավարարելու միջոցներից է: Երբ մենք դիպչում ենք մեր մարմնին, ներառյալ մեր սեռական օրգաններին, ապա լավ ենք զգում: Սակայն երբ դեռահասներ ենք դառնում, ապա մտածում ենք, որ մաստուրբացիան սխալ և «կեղտոտ» գործողություն է, քանի որ հասարակության մեջ ընդունված է, որ սեփական մարմնին դիպչելը և շոյելը սխալ է: 

 


Մաստուրբացիան հրաշալի միջոց է սեփական մարմինը բացահայտելու և զգալու համար: Մաստուրբացիայի ընթացքում մենք կարող ենք զգալ, թե ինչպիսի ֆանտազիաներ են արթնանում մեր մեջ, կարող ենք ճանաչել մեր էրոգեն գոտիները և թե ինչպիսի գործողության ռիթմ է մեզ դուր գալիս: Մաստուրբացիան մեզ սովորեցնում է, թե ինչ ենք մենք ուզում: Մենք դառնում ենք ավելի անկախ մեր զուգընկերներից ինքներս մեզ բավարարելու համար:

 

Դաշտանադադարից հետո մաստուրբացիան նույնպես օգնում է պահպանել մեր հեշտոցային հյուսվածքները առավել խոնավ:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (08.03.16)
Դիտումներ: 496 | - Վարկանիշ -: 0.0/0