Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց

Ինչու՞ է տղամարդկանց պետք միայն սեքս (18+)
 

 


   Ordinaricus

Ordinaricus-ը գրում է՝

Ինչու՞ է տղամարդկանց պետք միայն սեքս։ «Նորմալներ» դեռ մնացե՞լ են։ Ինչպե՞ս անել, որ տղամարդիկ սկսեն հոգ տանել կանանց մասին։ Բոլոր այս հարցերի վերաբերյալ փորձենք տալ սպառիչ պատասխաններ։

Զգուշացնեմ որ՝

Տղամարդու տեսանկյունից արտահայտածս կարծիքը գուցե տեղ-տեղ ձեզ համար տհաճ լինի և կոտրի այն վարդագույն ակնոցները, որ հաճախ կրում են կանայք։

Ճշմարտությանը ընդդիմանալ չես կարող.

Ես տղամարդ եմ, որին միայն սե՞քս է պետք

Ես տղամարդ եմ ու սեքս եմ ուզում։ Չեմ էլ հիշում, թե քանի կին է եղել իմ կյանքում, եղել են նաև հարաբերություններ, այսինքն՝ համեմատելու բան ունեցել եմ։

Հավատու՞մ եք, որ հոգնել եմ շրջապատում անընդհատ լսել, որ տղամարդկանց միայն սեքս է պետք և ամենևին ոչ լուրջ հարաբերություններ։

Գիտե՞ք, երբ ես պատրաստվում եմ ճաշելու, միայն ձուկ եմ պատվիրում, որպես կանոն միս չեմ օգտագործում։ Երբ ձուկ չի լինում, պատվիրում եմ պանրաբլիթ։

Մարդկանց կթվա, ես եկել եմ պանրաբլիթ ուտելու, բայց ես ուտում եմ պանրաբլիթ, որովհետև տվյալ օբյեկտում ինձ միայն դա են առաջարկում։

Այդպես է նաև կանանց հետ հարաբերություններում։ Եթե աղջիկն ինձ կարող է միայն սեքս առաջարկել, ես՝ որպես նորմալ, առողջ և ժամանակակից տղամարդ, օգտվում եմ առաջարկությունից։

Իսկ կողքից դիտվում է այնպես, որ ինձ միայն սեքսն է հետաքրքրում։

Հարգելի կանայք և աղջիկներ,

Օրինակ, դուք շփվում եք կայացած կամ կայացման ուղու վրա գտնվող տղամարդու հետ։ Դուք երբևէ մտածե՞լ եք, որ նրա համար արտաքինն ամենակարևորը չի, կարևոր է, բայց ոչ թե ամենա...։ Դրա հետ մեկտեղ գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մեծ մասը շեշտը դնում է հենց արտաքին տվյալների վրա։ Դա, իհարկե, կարևոր է, բայց եթե դուք լուրջ հեռանկարային հարաբերություններ եք ուզում կառուցել, ապա պետք է տարբերվեք բոլորից։ Հիմնական հարցը, որ պետք է ձեզ տաք, դուք ձեզ այնպե՞ս եք դրսևորում, որպեսզի տղամարդը ցանկանա հոգ տանել ձեր մասին։ Ցանկանա, ոչ թե ստիպված լինի։

Ցուցում 1

Ինչպես անել, որպեսզի տղամարդը ձեզանից միայն սեքս ուզի, ուրիշ ոչինչ

1- Գեղեցիկ եղեք

2- Վիճաբանեք, ցույց տվեք, որ դուք նրանից ավելի խելացի եք

3- Բողոքեք անցյալից

4- Կրեք ճչացող զգեստներ

5- Երբեք ձեզ մի պահեք այնպես, որ նա ձեր կողքին ավելի վստահ իրեն զգա

6- Թողեք, որ ձեզ հետ շփվելուց հետո նրա մոտ թուլության զգացողություն մնա

7- Ցույց տվեք ձեր անվստահությունը տղամարդկանց հանդեպ

Ցուցում 2

Ինչպես անել, որ տղամարդը ցանկանա ձեզ հետ լուրջ հարաբերություններ ստեղծել ու երջանկացնել ձեզ

1- Գեղեցիկ եղեք

2- Կանացի զգեստներ կրեք կամ գոնե ճաշակով հագնվեք

3- Հիացեք նրանով՝ որպես տղամարդ

4- Մի վիճաբանեք և ընդունեք նրա ասածների ճշմարտացիությունը

5- Այնպես արեք, որ նա ձեր կողքին ավելի վստահ ու ուժեղ զգա իրեն

Ընդհանրացնենք

1- Տղամարդիկ ուզու՞մ են սեքս։ Այո

2- Տղամարդիկ միայն սե՞քս են ուզում։ Ոչ

3- Ումի՞ց են տղամարդիկ միայն սեքս ուզում։ Կանանցից, ովքեր կարող են միայն սեքս առաջարկել։

4- Ի՞նչ են տղամարդիկ ցանկանում սեքսից առավել։ Հարաբերություններ և իսկական կնոջ։



Տարածել...
 


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 25.07.15 | Հեղինակ: Ordinaricus

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 27հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (25.07.15) | Հեղինակ: Ordinaricus
Դիտումներ: 2717 | Տեգեր: սեքս-ուղեցույց, սեքս-փաստեր | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...