Загрузка...

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց

Ինչո՞ւ է կարևոր սեռական հարաբերությունից հետո միզելը
 

 


   

Սեռական հարաբերությունից հաճույք ստանալու համար ոչ միայն անհրաժեշտ է նորարարությունների կիրառումը, որոշակի փոփոխությունների ներմուծումը, այլ նաև պետք է հոգ տանել սեռական առողջության մասին, որպեսզի այն լինի կատարյալ վիճակում։ Սեռական ակտից հետո միզելն ունի մի շարք օգուտներ մարմնի համար, քանի որ այն օգնում  է պայքարել վարակների դեմ, որոնք կարող են վնասել առողջությունը։

Սեռական հարաբերության ժամանակ միկրոբները և բակտերիաները վուլվայի և հետանցքի հատվածից կարող են ներթափանցել միզուկ՝ առաջացնելով միզապարկի և միզուղիների վարակներ։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սա միզուղիների վարակների ամենատարածված պատճառներից է։

Այսպիսի տհաճ խնդրից խուսափելու համար կանանց խորհուրդ է տրվում սեքսից անմիջապես հետո միզել և խուսափել բակտերիաներից, որոնք կարող են հայտնվել միզապարկում և նույնիսկ երիկամներում։ Բժիշկները խորհուրդ են տալիս միզել սեռական ակտից անմիջապես հետո և ոչ ուշ, քան 45 րոպե հետո։

Վարակներից և սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից պաշտպանվելու համար պետք է օգտագործել նաև պահպանակներ։

Այս ամենի հետ միասին, վարակներից խուսափելու համար շատ կարևոր է նաև անձնական հիգիենան սեռական ակտից առաջ։ Ցիստիտների հակվածություն ունեցող կանայք պետք է հեշտոցային հատվածը օճառով լվանան սեքսից հետո։

Պահպանեք առողջությունը և լիարժեք վայելեք սեռական կյանքը։



Տարածել...
 

Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.06.18

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 30հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.06.18)
Դիտումներ: 2040 | Տեգեր: հարաբերությունից, Ինչո՞ւ, սեռական, միզելը+, կարևոր, հետո | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...