Ի՞նչ պետք է իմանան նոր մայրացած կանայք սեռական կյանքը բնականոն շարունակելու մասինԵրեխայի ծննդից հետո առաջին օրերին գրեթե չեք մտածում սեռական կյանքի մասին: Եվ իսկապես, սեռական ինչ հարաբերության մասին կարող է խոսք լինել, երբ կրծքին ամուր սեղմում ես փոքրիկին: Սակայն ընտանեկան և սեռական կյանքը դրանով չի ավարտվում: Հոգատարության և քնքշանքի կարիք ունի ոչ միայն ձեր փոքրիկը, այլև փոքրիկի հայրիկը:

 

/Սեքս ուղեցույց - Ի՞նչ պետք է իմանան նոր մայրացած կանայք սեռական կյանքը բնականոն շարունակելու համար " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Ի՞նչ պետք է իմանան նոր մայրացած կանայք սեռական կյանքը բնականոն շարունակելու համար
 
 
Загрузка...


Ի՞նչ պետք է իմանան նոր մայրացած կանայք սեռական կյանքը բնականոն շարունակելու մասինԵրեխայի ծննդից հետո առաջին օրերին գրեթե չեք մտածում սեռական կյանքի մասին: Եվ իսկապես, սեռական ինչ հարաբերության մասին կարող է խոսք լինել, երբ կրծքին ամուր սեղմում ես փոքրիկին: Սակայն ընտանեկան և սեռական կյանքը դրանով չի ավարտվում: Հոգատարության և քնքշանքի կարիք ունի ոչ միայն ձեր փոքրիկը, այլև փոքրիկի հայրիկը:

Ամուսինների սեռական հարաբերությունների վրա հետծննդաբերական շրջանում ազդում են բազմաթիվ գործոններ` հղիություն, որոշ բարդությունների առկայություն, կնոջ ինքնազգացողություն:

Բժիշկները սովորաբար խորհուրդ են տալիս վերականգնել սեռական կյանքը ծննդաբերությունից 6-8 շաբաթ անց: Սակայն այստեղ միայն դուք կարող եք գնահատել ձեր ինքնազգոցողությունը և պատրաստվածությունը` շարունակելու սեռական հարաբերությունները:

Վիճակագրությունը վկայում է, որ կանանց գրեթե 50 տոկոսը ծննդաբերությունից հետո առաջին երեք ամսվա ընթացքում դժվարություններ են ապրում և սեռական կյանքն իրենց ուժերից վեր են համարում, իսկ 18 տոկոսը նման խնդիրներ են ունենում ծննդաբերություններից հետո մեկ տարվա ընթացքում:

Պատճառները կարող են զուտ անհատական լինել, սակայն գոյություն ունեն մի քանի ընդհանուր գործոններ, որոնք խանգարում են շարունակել սեռական կյանքը ծննդաբերությունից հետո:

Հեշտոցի լորձաթաղանթի չորություն, որը պայմանավորված է էստրոգեն հորմոնների պակասով, ինչը հեշտությամբ լուծվող խնդիր է: Այս դեպքում ցանկալի է օգտագործել հատուկ միջոցներ, որոնք խոնավացնում են լորձաթաղանթը` լյուբրիկանտներ:

Ցավ և վախ սեռական հարաբերություններից առաջ. պատճառը կարերն են, որոնք դրվել են ծննդաբերությունից հետո առաջացած պատռվածքների վրա: Հեշտոցի շրջանում լորձաթաղանթը շատ զգայուն է հետծննդաբերական շրջանում: Կարերի շրջանում, հատկապես ճնշման ժամանակ, կարող են ցավեր առաջանալ:

Սեռական հարաբերությունների ընթացքում կինը կարող է անգիտակցաբար դիմադրել ներթափանցմանը: Այս դեպքում պետք է փորձել առավելագույնս թուլանալ սեռական հարաբերությունների ժամանակ, օգտագործել «կինը վերևից» կամ  «դեմ առ դեմ» դիրքերը. այսպես կարելի է կառավարել շարժումները և զերծ մնալ ցավից: Սովորաբար կեսարյան հատումից հետո ավելի հեշտ է զբաղվել սիրով, քանի որ չկան ծննդաբերության արդյունքում առաջացած պատռվածքներ և սպիներ: Պատռվածքների առաջացման ռիսկը նվազագույնի հասցնելու համար բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում կատարել վարժությունների հատուկ համալիր` Կեգելի համակարգով:
 
Կեգելի համակարգ 

Վարժություն 1.
Ձգվեք ցանկացած դիրքում, թուլացրեք փորի, հետույքի և ոտքերի մկանները: Մի քանի անգամ սեղմեք հետանցքի մկանները՝ կարծես թե դիմադրելով դեֆեկացիային (արտաթորմանը): Վարժությունը կարելի է կատարել օրական մի քանի անգամ:

Վարժություն 2.
Միզարձակման ժամանակ դադարեցնել ընթացքը և մի քանի րոպեից շարունակել: Այս վարժության օգնությամբ ամրացնում եք կոնքի հատակի մկանները: Այս վարժությունը կարելի է կատարել ցանկացած իրավիճակում, պետք է միայն պատկերացնել, որ դուք փորձում եք սեղմել սղացող (սահող) տամպոնը:

սեքսապաթոլոգ ՎՐԵԺ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆ

շարունակությունը կարդալ սկզբնաղբյուր կայքում կամ հոլովակում:
 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (10.03.16)
Դիտումներ: 1199 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...