Հոգեբանական խնդիրները սեքսումԱռավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկը զույգի սեռական կյանքում սեռական ակտիվության նվազումն  է:    Զույգի կյանքում սեքս առավել հազվադեպ  է լինում,  այն սկսում  է ավելի քիչ հաճույք պատճառել,  քան նախկինում,  սեռական բավարարվածությունը գրեթե զրոյանում  է: Երբեմն զուգընկերներից մեկը   դեմ է  լինում   սեքսին: Երբեմն երկուսի մոտ  էլ հետաքրքրությունը կորում է... Հարաբերությունները,  որոնք բավականին հաջող սկսվել  էին, որոշ ժամանակ հետո վեր են ածվում համարյա թե քույր- եղբայրականի:   

Ամեն ինչ նորմալ կլիներ, միայն թե սեռական հարցերում տարաձայնություններն ավելի հաճախ են բերում բաժանման, քան տարաձայնությունները,    ասենք,  արժեքային համակարգում: Որքան  էլ տարօրինակ  հնչի,  սեքսում հոգեբանական խնդիրները ծագում են ագրեսիայի ճնշումից:  Այո՛ ագրեսիայի:  Չէ՞ որ ագրեսիան,  սերը և սեքսը նույն մեդալի տարբեր կողմերն են:

/Սեքս ուղեցույց - Հոգեբանական խնդիրները սեքսում " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Հոգեբանական խնդիրները սեքսում
 
 
Загрузка...


Հոգեբանական խնդիրները սեքսումԱռավել հաճախ հանդիպող խնդիրներից մեկը զույգի սեռական կյանքում սեռական ակտիվության նվազումն  է:    Զույգի կյանքում սեքս առավել հազվադեպ  է լինում,  այն սկսում  է ավելի քիչ հաճույք պատճառել,  քան նախկինում,  սեռական բավարարվածությունը գրեթե զրոյանում  է:   Երբեմն զուգընկերներից մեկը   դեմ է  լինում   սեքսին: Երբեմն երկուսի մոտ  էլ հետաքրքրությունը կորում է... Հարաբերությունները,  որոնք բավականին հաջող սկսվել  էին, որոշ ժամանակ հետո վեր են ածվում համարյա թե քույր- եղբայրականի:   

Ամեն ինչ նորմալ կլիներ, միայն թե սեռական հարցերում տարաձայնություններն ավելի հաճախ են բերում բաժանման, քան տարաձայնությունները,    ասենք,  արժեքային համակարգում: Որքան  էլ տարօրինակ  հնչի,  սեքսում հոգեբանական խնդիրները ծագում են ագրեսիայի ճնշումից:  Այո՛ ագրեսիայի:  Չէ՞ որ ագրեսիան,  սերը և սեքսը նույն մեդալի տարբեր կողմերն են:

 

Սեքս և ագրեսիա.  նույն մեդալի տարբեր կողմերը

Ե՛վ ագրեսիայի,  և՛ սեքսի համար պատասխանատու են ուղեղի միևնույն հատվածները:    Բացի այդ,  ագրեսիայի և սեքսի դրսևորումն օրգանիզմը կատարում  է միանման`   արտադրելով հաճույքի` դոպամին հորմոնը: Ինչպես նաև, սեքսն ինքն իր մեջ ագրեսիայի որոշակի տարրեր  է պարունակում. ներխուժում և ձգտում կուլ տալ,  սիրո օբյեկտին տիրելու ցանկություն:  Իսկ եթե հիշենք միմիկան և ձայները… Փոքրիկ երեխաները,  ովքեր   հանկարծակի սեռական տեսարանի   ականատես են դառնում,  կատարվելիքը միանշանակ ընկալում են որպես ագրեսիվ գործողություններ:    Եվ սեռական գրգռվածությունը շատ բաներում նման  է ագրեսիվ գրգռվածությանը:

Սեքսով զբաղվելու ընթացքում  հաճախ զուգընկերներից  յուրաքանչյուրի մոտ առաջանում են ագրեսիվ ցանկություններ և ֆանտազիաներ:    Գործադրել ֆիզիկական ուժ,  հայհոյել,  օգտագործել զուգընկերոջը/ուհուն առանց նրա մասին հոգ տանելու,    ցավացնել և այդպես  շարունակ:  Շատ դեպքերում նման ցանկությունները ճնշվում են` որպես անընդունելի:
Նույնը տեղի  է ունենում նաև անկողնուց դուրս առաջացող ագրեսիայի դեպքում: Երկու հոգի,  որոնց միջև մոտ հարաբերություններ են,   չեն կարող բացարձակ   գոհ լինել իրարից` օրվա մեջ 24 ժամ:  Միևնույն  է,  ժամանակ առ ժամանակ զայրույթ զուգընկերոջ նկատմամբ առաջանալու  է:    Եվ դա նորմալ  է: Աննորմալ  է,  երբ այդ դժգոհությունը կամ զայրույթը մարդը ճնշում  է իր մեջ: Փոխանակ հայտնի իր դժգոհությունը,    զայրանա,  արտահայտի բացասական զգացմունքները,  զուգընկերները սկսում են նեղանալ իրարից` ձևացնելով,  թե ոչինչ էլ  չի պատահել:  Կամ  էլ հնազանդորեն դիմանում են:  Չէ՞ որ կոպտելը վատ  է…

 

Թու՛յլ տվեք ձեզ ագրեսիա

Եթե ագրեսիան դրվի արգելքի տակ ,  ապա նման հարաբերություններից վաղ,  թե ուշ կհեռանա նաև սեքսը:    Ճնշելով ագրեսիվ իմպուլսները` դուք ճնշում եք նաև սեռական իմպուլսները:  Այնպես որ,  հոգեբանական խնդիրները սեքսում խնդիրներ են հարաբերություններում ագրեսիայի արտահայտման և ընդունման հետ կապված:

Եզրակացություն.  Սեռական հարաբերությունները կարելի  է կարգավորել, հարաբերություններին վերադարձնելով նորմալ ագրեսիան:    Ուրիշ հարց  է,  որ ագրեսիայի դրևորումը  չպետք  է  լինի դեստրուկտիվ:  Ագրեսիայի իմպուլսների արտահայտման ամենաանվտանգ տարբերակը թույլ տալն  է,  որ դրանք արտահայտվեն սեքսի մեջ:    Բայց դա   կարելի  է անել միայն փոխադարձ համաձայնությամբ,- գրում է PshyMag-ը:  


7 բան, որ խանգարում է որակյալ սեքսին  



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 700 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...