Հարց`

Վիժել եմ 5 շաբաթական ժամկետում: Անցել է արդեն 1 ամիս, ու սկեսուրս ասում է, որ կարելի է էլի հղիանալ, բայց ես վախենում եմ: Բա որ էլի կրկնվի՞: Ընկերուհիս արդեն 2-րդ հղիությունն է այդպես կորցրել: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ես ի՞նչ անեմ հիմա:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

 

/Սեքս ուղեցույց - Հարցեր գինեկոլոգին. «Վիժումից հետո ինչքա՞ն ժամանակ հետո է խորհուրդ տրվում հղիանալ» " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Ուրբաթ, 22.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Հարցեր գինեկոլոգին. «Վիժումից հետո ինչքա՞ն ժամանակ հետո է խորհուրդ տրվում հղիանալ»
 
 
Загрузка...


Հարց`

Վիժել եմ 5 շաբաթական ժամկետում: Անցել է արդեն 1 ամիս, ու սկեսուրս ասում է, որ կարելի է էլի հղիանալ, բայց ես վախենում եմ: Բա որ էլի կրկնվի՞: Ընկերուհիս արդեն 2-րդ հղիությունն է այդպես կորցրել: Ինչո՞ւ է դա տեղի ունենում, ես ի՞նչ անեմ հիմա:

Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:

Վաղ ինքնաբեր վիժումը հղիության ինքնաբեր ընդհատումն է մինչև 12-րդ շաբաթը:

Ցավոք դա շատ տարածված խնդիր է ժամանակակից բժշկությունում, քանի որ հղիությունների 20-25%  ավարտվում են վիժմամբ: Եթե վիժումը մի անգամ է տեղի ունեցել, ապա դա ամենայն հավանականությամբ բնական ընտրության և/կամ անբարենապաստ գործոնների ազդեցության արդյունք է: Անհրաժեշտ է անպայման դիմել գինեկոլոգի ու պարզել պատճառը, որպեսզի հետագայում դա չկրկնվի: Ժամանակակից կինը, ելնելով ֆինանսական ու սոցիալական պատճառներից, ծննդաբերում է 1-2,  շատ հազվադեպ 3 անգամ, հետևաբար յուրաքանչյուր հղիությանը պետք է վերաբերվել  շատ լուրջ ու լինել հետևողական:

Վաղ ինքնաբեր վիժման հիմնական 3 պատճառներն են.

1. Քրոմոսոմային անոմալիաները, որ զարգանում են բեղմնավորումից հետո. պտղի զարգացումը կանգնում է, և մոր օրգանիզմը մեխանիկորեն «ազատվում է» անառողջ պտղից: Անոմալիաների պատճառ որպես կանոն հանդիսանում են ալկոհոլը, ծխախոտը, վատ էկոլոգիան ու որոշ դեղորայքներ:

2. Մոր ինֆեկցիոն հիվանդությունները:

3. Հորմոնալ պաթոլոգիան, ինչը կարելի է կարգավորել, եթե նախորոք  պարզվի հորմոնի «ավել կամ պակասությունը» և շտկել:

Ինչպես նաև իմունոլոգիական անհամատեղելիությունը, սթրեսը և այլն:

Ինչ մնում է հետագա հղիության պլանավորմանը, ոչ մի դեպքում խորհուրդ չի տրվում հղիանալ մոտակա 5-6 ամսում, քանի որ այդ ընթացքում օրգանիզմը պետք է հասցնի վերականգնվել վիժումից հետո:

Ու մի բան էլ՝ անհրաժեշտ է լավ տրամադրվել. դա իր հերթին կանխարգելիչ մեթոդ է վիժման համար, քանի որ ապացուցված է` ինչքան հղի կինը անհոգ է, ուրախ ու քիչ է մտածում վատ բաների մասին, այնքան նրա մոտ հղիությունն ավելի հանգիստ ու առանց հնարավոր բարդությունների է անցնում:




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (09.03.16)
Դիտումներ: 535 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...