Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 14.12.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Եթե սեռական ցանկություն կա, ու զույգը չի բավարարում այն... Նամակներ Նարեին
 
 


   

Ընթերցողների հարցերին պատասխանում է փորձագետ Նարե Աթոյանը:

«Ես և ընկերս առաջին կուրսից I ճանաչում ենք իրար, գրեթե մեկ տարի էլ կլինի, ինչ ընկերություն ենք անում: Այն ժամանակից, ինչ ծանոթացել էինք, խոսում էինք տարբեր թեմաներից, այնպես որ միշտ չափազանց մոտ ենք եղել իրար: Շատ ենք խոսել նախքան ամուսնությունը սեռական հարաբերություն ունենալու մասին, կարելի է, չի կարելի, ճիշտ է, թե ոչ, և միշտ նույն կարծիքին ենք եղել, որ չի կարելի: Բայց ժամանակի ընթացքում այնպես ստացվեց, որ հիմա երկուսս էլ զգում ենք, որ մեր միջև էլ կա այդ ցանկությունը, ու գնալով այն ավելի է խեղդում մեզ, բայց դե այն միտքը, որ չի կարելի, մեզ սթափեցնում է: Չգիտեմ, երևի սա մեր դաստիարակությունն է, քանի որ ընկերուհիներ ունեմ, ովքեր ավելի թեթև են նայում այս հարցին և դեռ ինձ էլ խորհուրդ են տալիս փորձել ու չվախենալ: Նարե ջան, դեռ չգիտեմ, թե այսպես ինչքան կարող է երկարել, բայց երկուսիս էլ անհանգստացնում է մի հարց, եթե սեռական ցանկություն կա ու զույգերը չեն բավարարում այն, արդյո՞ք այդ չբավարարված վիճակը կարող է ազդել առողջության վրա և հետագայում լուրջ խնդիրների առջև կանգնեցնել:    Մենք տարբեր աղբյուրներից տեղեկություններ ենք կարդացել, բայց դե դրանք այդքան էլ հավաստի չեն, քանի որ մասնագետներ չեն ասում, այլ ուղղակի գրված են թերթերում կամ ինտերնետային կայքերում»:

Երանուհի, 22 տ. ք. Երևան

 

Եթե սեռական ցանկություն կա, ու զույգերը չեն բավարարում այն... Նամակներ Նարեին

 

Պատասխան

- Երանուհի ջան, դու գրում ես, որ միշտ համակարծիք եք եղել նախքան ամուսնություն սեռական հարաբերություն ունենալու հարցում, և այն է՝ չի կարելի: Հետո ի՞նչ եղավ, դուք սկսեցիք ավելի շա՞տ ցանկանալ իրար, թե՞ որոշեցիք այդ կյանքն էլ փորձել, զգալ:

Բնական է, որ տղաների մոտ սեռական կյանքով ապրելու ցանկությունն ավելի վաղ տարիքում է սկսվում, քան աղջիկների:    Բայց, կարծում եմ,
ժամանակի ընթացքը փոխել է իգական ու արական սեռերի՝ սեռական կյանքով ապրելու ցանկության ենթադրելի տարիքային այդ տարբերությունը,
քանի որ տեղեկատվական բոլոր աղբյուրներից եկող սեքսա-հեղեղը, ցավոք, հասանելի է բոլորին, ինչն էլ հանգեցնում է վաղ հասունացման և տվյալ կյանքով ապրելու այս տեսակ ցանկության: Այդ սեռա-սեքսա-հեղեղից փախուստ չկա, իսկ ահա ձեր հարցին կարելի է պատասխան գտնել, և ինչպես դու ես նկատել, միակ ճիշտ տարբերակը մասնագետի մոտ այցելելն է: Միայն նա կարող է ասել, թե ինչ հնարավոր խնդիրներ կարող են առաջ գալ, եթե սեռական ցանկությունը չի բավարարվում: Ես կարող եմ դա ճշտել մասնագետից, ինչն ամբողջական պատասխան է ենթադրում, իսկ ձեր դեպքում հարկավոր է անհատական մոտեցում:

Պետք չէ լսել ընկերուհիների խորհուրդները. շատերը դիմում են այդ քայլին զուտ նրա համար, որպեսզի վերջապես իմանան, թե ինչ է այդ սեքս ասվածը: Որոշ դեպքերում էլ, սեռական ցանկությունը բավարարելու որոնումներում աղջիկները, անփորձ ու չտեղեկացված լինելով, ճակատագրական հարցի առաջ են կանգնում:

Հենց դրա համար էլ հարկավոր է խոսել մասնագետի հետ: Լավ կլինի դու և ընկերդ միասին այցելեք սեքսապաթոլոգի կամ գինեկոլոգի մոտ, ինքներդ խորհրդակցեք ու տեղեկանաք այն ամենի մասին, ինչը հիմա և հետագայում կարող է անհանգստացնել ձեզ:

Երանուհի, համարձակ եղիր և քո անձնականի ու կյանքի հետ կապված ամեն տեսակ հարցի համար անպայման լուծում կգտնես:


 

Արդյո՞ք քեզնից միայն սեքս է ուզում պարզելու 4 հնարք

 


 

Հիվանդություններ, որ առաջանում են սեքսի բացակայության արդյունքում

 



Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 23հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 1840 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...