Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Չորեքշաբթի, 25.04.18  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Դեռահասների համար փորձառու զուգընկերների հետ սեռական հարաբերությունները վտանգավոր են
 
 


   Սևադա Հակոբյան

Դեռահասների մոտ սեռական կյանքը կարող է ունենալ մի շարք բացասական հետևանքներ: Նրանց օրգանիզմը՝ թե՛ կենսաբանական, թե՛ հոգեբանական առումով կայացած համարել չենք կարող»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը: 

Նրա խոսքով՝ այդ տարիքում տեղի են ունենում մեծ քանակությամբ հորմոնալ փոփոխություններ, և օրգանիզմը փորձում է հարմարվել փոփոխություններին. «Այդ ժամանակ առկա է սեռական մեծ ցանկություն, ինչը կարող է դեռահասին մղել սեռական հարաբերությունների, որոնք կարող են ունենալ վատ հետևանքներ: Չտիրապետելով անվտանգ սեռական կյանքի մասին տեղեկություններին՝ աղջիկները կարող են ունենալ անցանկալի հղիություններ և սեռավարակներ, որոնք հետագայում կարող են խոչընդոտել վերարտադրողական ֆունկցիայի կայացմանը»:

Մասնագետը նշեց, որ դեռահասների համար սեռական հարաբերությունները հատկապես վտանգավոր են տարիքով և փորձառու զուգընկերների կամ զուգընկերուհիների հետ. «Դրանք առաջացնում են բավական լուրջ հոգեբանական խնդիրներ, քանի որ սեռական կյանքի մասին նրա պատկերացումները և ռեալ իրականությունը չեն համապատասխանում: Այդ պարագայում սեքսուալ պատկերացումների և իրականության միջև հակադրություն է առաջանում»:

Պատահական սեռական հարաբերությունները կարող են հանգեցնել նաև անցանկալի հղիության. «Հատկապես դեռահասների մոտ անցանկալի հղիությունը պայմանավորած է սեռական կյանքի անվտանգության մասին գիտելիքների պակասով: Այդ տարիքում հղիությունը հիմնականում լինում է առաջինը, որի ընդհատումը առաջ է բերում վերարտադրողական խնդիրներ, այդ թվում՝ անպտղություն»:

Հակոբյանը նշեց, որ այդ տարիքում ռիսկային է համարվում նաև ծննդաբերությունը, քանի որ սեռական օրգանները դեռևս լիովին ձևավորված չեն:

Ներկայումս սեռական կյանքով ավելի վաղ ապրելու միտում կա. «Եթե մարդը սեռապես հասուն է և ունի մշտական զուգընկեր, տեղյակ է սեռական կյանքի մասին անվտանգության կանոններին, բեղմնականխման մասին մեթոդներին, ապա այդ պարագայում սեռական հարաբերությունը իրենից վտանգ չի ներկայացնում: Բայց պետք է հաշվի առնել, որ այն տեղի ունենա փոխադարձ համաձայնությամբ և սիրո առկայության դեպքում: Սակայն դեռահասների մոտ ցանկացած պարագայում վտանգավոր է սեռական կյանքով ապրելը»:

«Ներկայումս ավելացել է սեռավարակների թիվը: Դա պայմանավորված է սեռական կյանքով ավելի վաղ ապրելու հանգամանքով»,- կարծում է Սևադա Հակոբյանը:

Նրա խոսքերով՝ այժմ մեծ խնդիր է խրոնիկական բորբոքային պրոցեսների առկայությունը. «Հաճախ, չունենալով համապատասխան գիտելիքներ կամ ապահովվածություն, չեն դիմում բժշկի: Երբեմն բուժումը կիսատ են թողնում, որը պատճառ է դառնում սեռական օրգանների խրոնիկական բորբոքային հիվանդությունների առաջացման համար: Հետագայում դա կարող է կանանց և տղամարդկանց մոտ առաջացնել անպտղության որոշակի տեսակ»:


 



Տարածել...
 

Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.08.17 | Հեղինակ: Սևադա Հակոբյան

loading...

Նմանատիպ նյութեր

Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝
այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 25հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.08.17) | Հեղինակ: Սևադա Հակոբյան
Դիտումներ: 541 | Տեգեր: Են, վտանգավոր, հարաբերությունները, հետ, փորձառու, զուգընկերների, ՀԱՄԱՐ, դեռահասների, սեռական | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...