Exhibition նշանակում է ցուցադրել։ Առաջին անգամ էքսիբիցիոնիզմի ախտորոշիչ ցուցանիշները հստակեցվել են Կրաֆտ-էբինգի կողմից: Այն ունի սեռային բացարձակ պատկանելություն, քանի որ բնորոշ է միայն տղամարդկանց։ Չնայած, ըստ որոշ հեղինակների, այն հանդիպում է նաև կանանց մոտ, ինչպես նաև առավել հատկանշական է մտավոր հետամնացներին և շիզոֆրենիայով հիվանդներին։ /Սեքս ուղեցույց - Այն շեղվածների մասին, ովքեր հաճույք են ստանում անծանոթուհիներին իրենց անդամը ցուցադրելուց (18+) " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երկուշաբթի, 20.11.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Այն շեղվածների մասին, ովքեր հաճույք են ստանում անծանոթուհիներին իրենց անդամը ցուցադրելուց (18+)
 
 


   

Exhibition նշանակում է ցուցադրել։ Առաջին անգամ էքսիբիցիոնիզմի ախտորոշիչ ցուցանիշները հստակեցվել են Կրաֆտ-էբինգի կողմից: Այն ունի սեռային բացարձակ պատկանելություն, քանի որ բնորոշ է միայն տղամարդկանց։ Չնայած, ըստ որոշ հեղինակների, այն հանդիպում է նաև կանանց մոտ, ինչպես նաև առավել հատկանշական է մտավոր հետամնացներին և շիզոֆրենիայով հիվանդներին։

 

Այն շեղվածների մասին, ովքեր հաճույք են ստանում անծանոթուհիներին իրենց անդամը ցուցադրելուց (18+)

 

էքսիբիցիոնիզմը հասարակական վայրերում անծանոթ մարդկանց (հաճախ հակառակ սեռի ն երկայացուցիչներին) սեփական սեռական օրգանները ցուցադրելու հակումն է՝ սեռական հաճույք ստանալու նպատակով, առանց ինտիմ հարաբերության առաջարկի և նույնիսկ մտահղացման։ Երբեմն ցուցադրման ժամանակ առաջանում է սեռական գրգռվածություն, որը ուղեկցվում է ձեռնաշարժությամբ: Այս հակումը կարող է դրսևորվել միայն հուզական գերլարված վիճակում, որին հաջորդում է տևական շրջան առանց նման երևույթների։

Ընդհանրացնելով գրականության տվյալները՝ գրում է Doctors.am-ը,- կարելի է ասել, որ հիմնականում էքսիբիցիոնիստներին բնորոշ է ամոթխածությունը, ընկճվածությունը, պարփակվածությունը, համեստաթյունը և վախկոտությունը։ Նրանց մոտ արտահայտված է անլիարժեքության զգացումը, նույնիսկ ամաչում են սեփական մարմնից։ 

էքսիբիցիոնիզմը տիպիկ նևրոտիկ ախտանիշ է, որի հիմքում ընկած է անինքնավստահությունը, վախը կանանցից, նրանց հետ շփվելու անկարողությունը և այլն։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ էքսիբիցիոնիստների մեծ մասը չի հասել սոցիալական հասունության։ Դա հետևանք է սեփական ուժերի հանդեպ ծայրահեղ անվստահության, որը դժվարացնում է մրցակցության նրանց դիմակայումը և սահմանափակում ինքնադրսևորման ունակությունը։

Նման հակումը կոմպենսատոր վարքագծի և ագրեսիայի դրսևորման համակցված տարբերակ է։ Քանի որ էքսիբիցիոնիզմը վախեցնում է կանանց, այն հաճախ դիտվում է որպես բռնություն՝ չնայած գերմանացի գիտնականների կողմից էքսիբիցիոնիզմի վերաբերյալ դատական գործերի հետազոտության արդյունքում որևէ բռնաբարության դեպք չի հայտնաբերվել։ 903 երիտասարդ աղջիկների հարցումը ցույց է տվել, որ նրանցից ամեն երկրորդը հանդիպել է էքսիբիցիոնիստի, ինչը նրանց մեծ տհաճություն է պատճառել, սակայն լուրջ հոգեբանական հետևանքներ չի թողել։ 

Նման դեպքերում անհրաժեշտ է պարզապես ուշադրություն չդարձնել կամ հեգնական ծիծաղել։ էքսիբիցիոնիստը իրեն լավ է զգում, երբ դիմացինը վախենում և խուճապի է մատնվում, հակառակ դեպքում նա իրեն խաբված և հիասթափված է զգում, նույնիսկ ամոթի զգացում է վերապրում։
 




Տարածել...


Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: 07.03.16

loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,
Загрузка...

Միացեք մեզ YouTube-ում... 21հզ.+ բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.03.16)
Դիտումներ: 642 | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...
Загрузка...
Загрузка...