Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 22.10.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Արդյո՞ք վիագրան միակ փրկությունն է սեռական թուլության դեպքում. օգտակար խորհուրդներ
 
 
Загрузка...


Երբ 25 տարի առաջ վիագրան առաջին անգամ շուկայում հայտնվեց, շատերին թվում էր, թե էրեկտիլ դիսֆունկցիայի խնդրին վերջնական՝ հրաշագործ լուծում է տրվել: Խմիր վիագրա և ոչ մի խնդիր չես ունենա:
Այսօր էլ այն շարունակում է աշխարհում ամենապահանջված դեղամիջոցներից մեկը մնալ, սակայն քիչ չեն նաև այն մարդիկ, որոնց պարագայում հրաշք-դեղամիջոցը հեռուստագովազդի հետ համեմատելի ազդեցություն չի ապահովում, հաղորդում է NewsMax Health-ը:
 


 

«Մենք պարզել ենք, որ վիագրան, մյուս բոլոր դեղամիջոցների նման, որոշ մարդկանց պարագայում կարող է ցածր արդյունավետություն ապահովել», - նշել է Լոյոլայի համալսարանին կից գործող բժշկական կենտրոնի ուրոլոգ, էրեկտիկ դիսֆունկցիայի մասնագետ դոկտոր Ջոն Վիլերը:

Սակայն խնդիրը միայն նրանում չէ, թե որոշ մարդկանց մոտ վիագրան կարող է անարդյունավետ գտնվել: Երբեմն այն ժամանակի ընթացքում էլ արդյունավետությունը կորցնելու միտում ունի, ինչի արդյունքում դեղամիջոցի ջատագովները կարող են անելաների վիճակում հայտնվել:

Թեև դեղահաբի արտադրությամբ զբաղվող ընկերությունները (Viagra, Cialis, and Levitra) հավաստիացնում են, թե այն 75-85 տոկոս դեպքերում ցանկալի արդյունավետություն կարող է ապահովել, անկախ հետազոտությունների արդյունքներն այն մասին են վկայում, որ իրական ցուցանիշը 50-60 տոկոսի միջակայքն է ներկայացնում:

Վիագրան տարբեր առողջական խնդիրներով, մասնավորապես՝ շաքարախտով, պսակաձև զարկերակի հիվանդություններով, արյան բարձր ճնշմամբ պայմանավորված էրեկտիլ դիսֆունկցիայով տառապող տղամարդկանց մոտ դեպի առնանդամ արյան հավելյալ հոսք խթանելու հատկությամբ է աչքի ընկնում և, դեղամիջոցի դեմ դիմադրողականության ձեռքբերման պարագայում, որոշ ժամանակ անց կարող է արդյունավետության կորուստ գրանցել: 

«Օրգանիզմը միշտ էլ այս կամ այն դեղամիջոցի դեմ դիմադրողականություն է ձեռք բերում: Օրգանիզմը սովորում է դրանց և ավելի մեծ չափաքանակներ պահանջում՝ ենթարկվելու համար», - մեկնաբանել է դոկտոր Վիլերը:

Որոշ մարդիկ էլ ուղեկից հիվանդությունների, ներառյալ սրտանոթային համակարգի լուրջ խանգարումների, վերջին շրջանում տեղի ունեցած սրտի կաթվածի, ինսուլտի, սրտի առիթմիայի, արյան անվերահսկելի բարձր կամ ցածր ճնշման, լյարդի և երիկամների խանգարումների, աչքի ախտահարման, մասնավորապես՝ պիգմենտային ռետինիտի պատճառով ի վիճակի չեն վիագրա կամ նմանատիպ՝ էրեկտիլ դիսֆունկցիայի դեմ նշանակվող դեղամիջոցներ ընդունել:

Դոկտոր Վիլերը հետևյալ քայլերն է առաջարկում այն մարդկանց, որոնց մոտ վիագրայի արդյունավետության անկում է նկատվում.

•   Համոզվեք, որ դեղամիջոցը ցուցված է այն խնդրին, որի արդյունքում էրեկտիլ դիսֆունկցիա ունեք: Վիագրան, մասնավորապես, չի կարող սեռական ցանկություն ծնել: Այդ պարագայում պատճառը տեստոստերոնի ցածր մակարդակը կարող է լինել: Արյան պարզագույն հետազոտությունը կարող է խնդրի լուծման եղանակ առաջարկել:

• Համոզվեք, որ «մաքուր» վիագրա եք օգտագործում: Կեղծումներից խուսափելու համար լավ կլինի՝ դեղամիջոցը լիցենզավորված դեղատներից գնեք: Անհայտ ընկերություններից՝ համացանցի օգնությամբ իրականացված պատվերի պարագայում մեծ է հավանականությունը, որ կեղծ դեղամիջոց կստանաք:

Մրցակիցներից մեկի՝ Cialis-ի կամ Levitra-ի արտադրանքը փորձեք, որոնք մի փոքր տարբերվող մեխանիզմներով են գործում: Դեղամիջոցի նկատմամբ դիմադրողականության աճի պարագայում այս միջոցառումը կարող է հաջողությամբ պսակվել:

•   Ծխելը թողեք: Նիկոտինը անոթասեղմիչ հատկությամբ է աչքի ընկնում, ինչի արդյունքում բոլոր օրգանների ուղղությամբ մղվող արյան ծավալների կրճատում կարող է առաջանալ:

•  Բժշկական ստուգումներ նախաձեռնեք. Էրեկտիլ դիսֆունկցիա հրահրող խանգարման, օրինակ՝ շաքարախտի կամ սրտանոթային հիվանդության բարդության, ինչպես նաև խոլեստերինի մակարդակի հավելյալ աճը կարող է վիագրայի արդյունավետության կորստի հանգեցնել:

•   Մի՛ շտապեք: Էրեկտիկ դիսֆունկցիայի դեմ մշակված դեղամիջոցները, առավելագույն արդյունավետություն ապահովելու համար, դանդաղ սեռական գրգռում են պահանջում: Այնպես որ մի փոքր «նախավարժանքը» կարող է հրաշքներ գործել: «Զուգընկերոջ օգնությամբ խնդիրն ավելի արագ կարող է լուծվել: Սովորաբար նրանք պատրաստակամությամբ են օգնում», - նկատել է դոկտոր Վիլերը:

•   Մի՛ հուսահատվեք: Եթե դեղամիջոցն, ամեն դեպքում, այլևս ի վիճակի չէ օգնել, կարող եք այլընտանքների, մասնավորապես՝ բժշկական սարքավորումների և ներարկելի դեղորայքի օգնությանը դիմել:




 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 18հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...


Հրապարակման պատրաստեց` ԵՐԿՈՒՍՈՎ - Կին-Տղամարդ հարաբերություններ
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (11.06.15) | Հեղինակ: NewsMax Health W
Դիտումներ: 3937 | Տեգեր: հարցեր սեքսոլոգին, միայն տղամարդկանց համար, սեքսի տեխնիկա | - Վարկանիշ -: 0.0/0