Արդյո՞ք հաճույք պատճառելու համար առնանդամի չափսը կարևոր է

Սեքսոլոգներին ամենահաճախ տրվող հարցերից են համարվում առնանդամի չափսերին վերաբերվող հարցերը. իրականում դեռևս խնդրահարույց է, թե արդյոք առնանդամի չափսը ունի կարևոր բժշկասեքսոլոգիական նշանակություն:

Միանգամից պետք է ասեմ, որ այն առավել կարևոր նշանակություն ունի տղամարդկանց՝ քան կանանց համար:

/Սեքս ուղեցույց - Արդյո՞ք հաճույք պատճառելու համար առնանդամի չափսը կարևոր է " />

Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Շաբաթ, 23.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Արդյո՞ք հաճույք պատճառելու համար առնանդամի չափսը կարևոր է
 
 
Загрузка...



ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, 
սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, 
դոցենտ Սևադա Հակոբյանը


Սեքսոլոգներին ամենահաճախ տրվող հարցերից են համարվում առնանդամի չափսերին վերաբերվող հարցերը. իրականում դեռևս խնդրահարույց է, թե արդյոք առնանդամի չափսը ունի կարևոր բժշկասեքսոլոգիական նշանակություն:

Միանգամից պետք է ասեմ, որ այն առավել կարևոր նշանակություն ունի տղամարդկանց՝ քան կանանց համար:

Այսպես. 2010թ. ԱՄՆ 63 800 տղամարդկանց և կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց տվեցին, որ տղամարդկանց միայն 55% է բավարարված իր առնանդամի չափսով, իսկ կանանց 85% խիստ բավարարված է իր զուգընկերոջ արտաքին սեռական օրգանով և միայն 6 % է բնորոշել այն որպես փոքր: Տղամարդիկ հաճախ թերագնահատում են սեփական առնանդամի չափսերը՝ համեմատելով ուրիշինի հետ, քանի որ այն տեսնում են վերևից- ներքև ռակուրսով (պետք է նայել կողքից, օր.՝ հայելու մեջ):

Շատ հաճախ տղամարդիկ կարծում են, թե կնոջ օրգազմը պայմանավորված է իրենց առնանդամի չափսով. պետք է ասել, որ կնոջ հեշտոցի արտաքին (ստորին) երրորդականում են տեղակայված զգայուն ընկալիչները, ուստի նույնիսկ էրեկցիայի ժամանակ 10 սմ.երկարություն ունեցող առնանդամը կարող է բավարար լինել, եթե իհարկե կնոջ մոտ զարգացած է օրգազմի հեշտոցային տիպը: Առնանդամի չափսի որոշումը հանգստի վիճակում որոշակի դժվարություն է հարուցում, քանի որ այն, կախված ջերմաստիճանից, էմոցիոնալ վիճակից, տրամադրությունից, կարող է փոփոխվել: Չկա մեկ այլ մարդկային օրգան, որի չափսը տատանվի այդքան մեծ միջակայքում՝միաժամանակ չկորցնելով ֆունկցիոնալ ակտիվությունը. հանգստի վիճակում միջին թվերը գտնվում են 8,9-10 սմ միջակայքում:

Առնանդամի չափսը առավել անփոփոխ է էրեկցիայի ժամանակ, ուստի և հիմնականում այդ չափսն է հիմք ընդունվում: Էրեկցիայի ժամանակ փոքր առնանդամը գրեթե 100% մեծացնում է իր չափսը, իսկ առավել երկար առնանդամը՝ մինչև 65%, դրանով է պայմանավորված էրեկցիայի կախարդական հավասարակշռողի դերը (կարծես ամեն ինչ հավասարեցնում է): Էրեկցիայի ժամանակ առնանդամի երկարության միջին ստատիստիկ արժեքը գտնվում է 13-15 սմ միջակայքում, շրջագիծը՝ 12,3 սմ (սեքսոլոգների կարծիքով վերջինս առավել ֆուկցիոնալ կարևորություն ունի, քան երկարությունը):

Միկրոպենիս է համարվում, եթե այն փոքր է 7 սմ-ից՝ սա պայմանավորված է սեռահասուն տարիքում սեռական հորմոնների անբավարությամբ և պահանջում է մասնագիտական բուժում: Հետաքրքիր տվյալներ կան տարբեր ազգերի մոտ առկա տարբերությունների վերաբերյալ: Այսպես. առնանդամի ամենանամեծ չափսը՝ 17,93 սմ Կոնգոյի տղամարդկանց մոտ է, չինացիների մոտ՝ 10,89սմ, ֆրանսիացիների՝ 16,01սմ, ռուսների ՝13,21սմ (կարծում եմ՝ ռուս աղջիկների առումով ցուցանիշները առավել բարձր կլինեն), հայերի մոտ՝13,22սմ, Կորեայում՝ 9,66սմ (ամենափոքր ցուցանիշը):

Որոշ գիտնականներ փորձում են համամասնություն գտնել մարմնի այլ մասերի և առնանդամի չափսերի միջև. օրինակ՝ գտնում են, որ առկա է կորելացիա ոտնաթաթի և առնանդամի չափսերի, հասակի, հագուստի չափսի, ինչպես նաև ձեռքի դաստակի, քթի և այլ մարմնամասերի միջև: Սակայն այս կորելացիաները երբեմն ոչ հավաստի են լինում:

Այսպիսով, կարևոր են միջանձնային, փսիխոսեքսուալ լիարժեք, սիրո վրա հիմնված ներդաշնակ փոխհարաբերությունները և ոչ առնանդամի չափսը:

Աղբյուր



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (19.11.12)
Դիտումներ: 10055 | Տեգեր: Սևադա Հակոբյան, սեթսոպաթոլոգի կողմնորոշում | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...