Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Երեքշաբթի, 26.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Առանց օրգազմի սեքսը վնասում է կնոջ առողջությանը
 
 
Загрузка...


Օրգազմի զգացողությունն անհնար է նկարագրել, կարծես մի քանի վայրկյանով մարդը դրախտ է ընկնում: Այդ նշանակալից պահին տղամարդիկ ավելի արագ են հասնում, քան կանայք: Հայտնի է, որ, ի տարբերություն տղամարդկանց, կանանց ավելի երկար ժամանակ է հարկավոր գրգռվելու և բավարարվելու համար:
 

Առանց օրգազմի սեքսը վնասում է կնոջ առողջությանը


Չբավարարված կինը վտանգավոր է, իսկ սեքսուալ առումով չբավարարված կինը՝ կրկնակի:

Եվ եթե կինն ամեն դեպքում օրգազմի չի հասնում, այդ վտանգավոր է ինչպես հոգեբանորեն, այնպես էլ ֆիզիկական առումով: Բացի ակնհայտ վատ տրամադրությունից, կինը կարող է նաև ֆիզիկական անհարմարություն զգալ, մասնավորապես՝ որովայնի ներքևի հատվածում ցավագին զգացողություններ: Երբեմն կարող են ցավեր լինել նաև ձվարաններում:

Սակայն այս բոլոր նախանշանները հնարավոր է վերացնել, եթե տղամարդը սեռական ակտից հետո կարողանա կնոջը լրացուցիչ ժամանակ տրամադրել և այլ կերպ սկսած գործն ավարտին հասցնել: Լավ տարբերակ են օրալ շոյանքները: Ամենից վատն այն է, երբ սեռական անբավարարությունը մշտական երևույթ է դառնում: Այդ սպառնում է ոչ միայն խրոնիկ դեպրեսիայով, այլև հնարավոր գինեկոլոգիական հիվանդություններով: Չէ՞ որ կնոջ համար կարևոր է հորմոնների դուրս բերումը, ինչի արդյունքում բարելավվում է տրամադրությունը, ամրանում է դիմադրողականությունը, նվազում է քաշը, բացի այդ՝ սեքսը կարող է ցավազրկողի դեր կատարել: Օրգազմի բացակայությունն ազդում է գրեթե ամեն ինչի վրա. գրգռվածություն, ագրեսիա, հիասթափություն, անքնություն և այլն:

Այդ ֆոնին գոյություն ունի այնպիսի հիվանդություն, ինչպիսին հիպոգոնադիզմն է: Իրականում այդ օրգանիզմի այնպիսի վիճակ է, երբ սեռական օրգանները պարզապես ինչպես հարկն է՝ զարգացած չեն: Այդ դեպքում արդեն անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկի: Անհրաժեշտ է ամեն ինչ իմանալ հիվանդության մասին, բոլոր հարցերի պատասխանները ստանալ բժշկից:

Առանց օրգազմի սեքսը կարող է նաև կնոջ մոտ Կեհրերի համախտանիշ կոչվող հիվանդություն առաջացնել: Այդ հոգեսոմատիկ խանգարում է, որն առաջանում է էմոցիոնալ սթրեսից (ցանկալիի և այն ստանալու հավասարակշռության խախտում): Նման խանգարումը կարող է արտահայտվել արգանդից ճերմակ հեղուկանման նյութի արտազատմամբ, հեշտոցի չորությամբ, հնարավոր են դաշտանի ժամանակ ցավեր, ցիկլի խախտում: Կանայք չպետք է երկար ժամանակ իրենց ներսում պահեն զգացմունքները, հակառակ դեպքում ավելանում է նրանց հոգեբանական ծանրաբեռնվածությունը, ինչը հետագայում կարող է վերածվել անկառավարելի հոգեկան խանգարման: Եթե նույնիսկ խոսքը դժգոհության և զայրույթի մասին է, դրանք նույնպես չի կարելի ներսում պահել:

Եթե դուք նույնպես բախվել եք սեռական անբավարարվածության խնդրին, ապա պետք է անհապաղ գործեք՝ սկսելով ձեր զուգընկերոջ հետ անկեղծ զրույցից: Ոչ բոլոր տղամարդիկ են միանման ուշադիր և հոգատար սեքսի մեջ, շատերը կարող են պարզապես չնկատել ձեր անբավարարությունը, հատկապես եթե դուք խնամքով թաքցնում եք այդ: Բայց վաղ թե ուշ համբերությունը հատում է, այդ պատճառով հարկավոր է խոսել այդ մասին: Եթե տղամարդը չի կարողանում կամ ամաչում է ինչ-որ շոյանքներից, որոնք ձեզ հաճույք են պատճառում, պարզապես նրան ցույց տվեք, թե ինչպես այդ անել: Այդ ձեզ ավելի կմտերմացնի և կօգնի հարաբերություններում սեռական ներդաշնակության հասնել:

 




Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (21.05.15)
Դիտումներ: 1830 | Տեգեր: կինը և սեքսը, սեքսի տեխնիկա, օրգազմ, որակյալ սեքս | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...