Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Կիրակի, 24.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Առևանգել է ընկերոջ հետ, հետո տարել, հյուրանոցային համալիրում բռնաբարել
 
 
Загрузка...


 

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի բնակիչ, 1982թ. ծնված, 8-ամյա կրթությամբ Սեդրակ Նասոյանը 2015թ. օգոստոսի 22-ի լույս 23-ի գիշերը, Լուսինե Սարդարյանին առևանգելու շուրջ նախնական համաձայնության գալով իր ընկերոջ' Երևանի բնակիչ, 1986թ. ծնված Արտյոմ Ասրյանի հետ, ժամը 02:30-ի սահմաններում Ա. Ասրյանի հետ գնացել են Լ. Սարդարյանի բնակության վայր: Այնուհետև Սեդրակ Նասոյանը զանգահարել է Լ. Սարդարյանին և նրան դուրս կանչել:

Լ.Սարդարյանի դուրս գալուց հետո Ս. Նասոյանը, ըստ մեղադրական եզրակացության, սկսել է վիճաբանել վերջինիս հետ, ապա պարզաբանումներ կատարելու պատրվակով պահանջել է գնալ իր հետ, սակայն մերժում ստանալով, բռունցքով երկու անգամ հարվածել է Լ. Սարդարյանի գլխին ու սպառնացել իր առաջարկը չընդունելու դեպքում վնասել նրա ընտանիքի անդամներին:

Դրանից հետո Սեդրակ Նասոյանն Արտյոմ Ասրյանի հետ միասին բռնելով Լուսինե Սարդարյանի ձեռքերից, վերջինիս կամքին հակառակ նրան իջեցրել են շենքի բակ, ապա շուրջ 200 մետր քայլելով, հասել են Անդրանիկի փողոց: Այստեղ նրանք, դարձյալ համաձայն քրգործի նյութերի, Լ. Սարդարյանին նստեցրել են քննությամբ չպարզված տաքսի ավտոմեքենա և, նրա կամքին հակառակ, տեղափոխել Երևանի Չեխովի փողոցում գործող «Գոռ և Էրիկ» ՍՊԸ-ին պատկանող հյուրանոցային համալիր, որտեղ Ս. Նասոյանը բռնություն գործադրելով Լ. Սարդարյանի նկատմամբ, վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ:

Վերը նշված արարքների համար Սեդրակ Նասոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի («Մարդուն առևանգելը») 2-րդ մասի 1-ին կետի և 138-րդ հոդվածի («Բռնաբարությունը») 1-ին մասի, իսկ Արտյոմ Ասրյանին' 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Աղբյուրը:



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 16հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (07.09.16) | Հեղինակ: lurer.com W
Դիտումներ: 1121 | Տեգեր: հետ, համալիրում, հյուրանոցային, ընկերոջ, բռնաբարել, տարել, հետո, առևանգել | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...