Загрузка...
Ողջույն, Հյուր!
       Հինգշաբթի, 21.09.17  Русский  English  Français   Español   Türkçe   ქართული   فارسی

Գլխավոր էջ » Սեքս » Սեքս ուղեցույց


Անահիտ (34տ.) «Մեր որդու մոտ պոռնոգրաֆիկ տեսասկավառակ ենք գտել»:
 
 
Загрузка...


 


«Ամուսինս մեր ավագ որդու մոտ պատահաբար պոռնոգրաֆիկ տեսասկավառակ է գտել (նա 11 ու կես տարեկան է): Նստել-մտածում ենք` ինչպիսի ռեակցիա տալ և պե՞տք է արդյոք: Խորհուրդ տվեք, խնդրում եմ, ինչպես վարվել  երեխայի հետ նման իրավիճակում»:

Պատասխան

Դեռահասությունն այն տարիքն է, երբ մեծանում է հետաքրքությունը սեռային ոլորտի հանդեպ: Ես խորհուրդ կտայի ամեն դեպքում խոսել տղայի հետ գտած սկավառակի վերաբերյալ: Եթե ձեր ամուսինը նորմալ հաղորդակցվում է որդու հետ, թող նա խոսի: Սկսել պետք է նրանից, որ պատահաբար եք գտել այդ դիսկը և կուզենայիք քննարկել դա իր հետ:
Կարևոր է ճշտել, թե որտեղից է հայտնվել այդ տեսասկավառակը (նա ի՞նքն է հետաքրքվել ու ձեռք բերել, թե՞ ընկերներն են տվել: Եթե ընկերները, ապա կոնկրետ ով, չի՞ վկայում արդյոք  այդ ֆիլմն այն մասին, որ տղան «վատ շրջապատ» է ընկել): Հարցրեք` ինչ զգացմունքներ է տեսածը առաջացրել իր մեջ (11 տարեկանում այդ բովանդակությամբ  դիսկը կարող էր «հոգեկան խեղման» ենթարկել երեխային): Մի ճնշեք  և ոչ մի դեպքում մի ամաչեցրեք նրան, չի կարելի նաև ծիծաղի առարկա դարձնել նրա հետաքրքությունը: Շատ կարևոր է բացատրել, որ սեռական հարաբերությունների պարտադիր պայմանը հոգեկան մերձությունն է:


Ձեր հարցերը կարող եք ուղարկել gisherayinkyanq@gmail.com էլ. հասցեով կամ գրել ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ բաժնում:

 



Տարածել...


loading...

Նմանատիպ նյութեր
Այլ նյութեր ՆՈՒՅՆ ԹԵՄԱՅՈՎ՝ այստեղ,    
На русском,  English,  Français,   Español,   Türkçe,
  ქართული,   فارسی,

Միացեք մեզ YouTube-ում... 15հզ. բաժանորդ



Նոր նյութեր


«Եթե քո բոլոր օրերը նման են մեկը մյուսին, ուրեմն ապրել ես ԸՆԴԱՄԵՆԸ 1 օր» 
Եթե համաձայն ես, սեղմիր Հավանել   

 

Загрузка...
Загрузка...
Կատեգորիա: Սեքս ուղեցույց | Ավելացրեց: erkusov.com (08.11.12)
Դիտումներ: 3669 | Տեգեր: դաստիարակություն, երեխաների հոգեբանություն | - Վարկանիշ -: 0.0/0

Загрузка...